Պատճառ առաջին՝ ժողովրդագրական։ Տղամարդիկ ավելի շուտ են մահանում։ Դա նշանակում է, որպեսզի զույգը միասին երջանիկ լինի՝ «քանի դեռ մահը չի բաժանել նրանց», ցանկալի է, որ կինը 10 տարով մեծ լինի տղամարդուց։ Ընդհանուր առմամբ՝ տղամարդկանց ու կանանց թվի հարաբերակցությունը գրեթե հավասար է։ Պատանեկության տարիներին տղաներն ավելի շատ են, քան աղջիկները։ Իսկ «տղամարդ չի մնացել» արտահայտությունը գործածվում է արդեն 40-60 տարեկանից հետո։ Իրավիճակը հնարավոր էր շտկել, եթե կանայք իրենց զուգընկերներից տարիքով մեծ լինեին։ Սակայն, չգիտես ինչու, սովորաբար հակառակ տարբերակն է ընդունված։

Երկրորդ պատճառ՝ սեռական։ Բոլորին հայտնի է, որ կանացի սեռական ցանկությունները գագաթնակետին են հասնում շատ ավելի ուշ, քան տղամարդկանցը, ու նաեւ ավելի ուշ են սկսում անկում ապրել։ Այսինքն՝ իդեալական զույգը պետք է լինի «Սթիֆլերի մայրը» ու պատանի աշակերտը, այլ ոչ թե հասակակիցները։ Իդեալական է, եթե 16-17 տարեկան պատանին հանդիպի 32-ամյա կնոջ հետ, մնացածն էլ՝ նույն հարաբերակցությամբ։ Այդ դեպքում մարդիկ սեքսուալ կյանքում շատ ավելի երջանիկ կլինեին։
Պատճառ երրորդ՝ սոցիալական։ Որոշ կանայք, որոնք հարմար տեղավորվում են տարիքով իրենցից մեծ զուգընկերների թիկունքում, դադարում են զարգանալ։ Նրանք նստում են տանը, սերիալներ դիտում ու չեն ուզում աշխատել, օգտվելով ամուսնու աշխատած փողերից։ Եվ արդյունքում կինը հայտնվում է կախման մեջ, սկսվում են ֆիզիկական ու բարոյական բռնության խնդիրներ։ Իսկ եթե զույգը հավասար աշխատավարձ է ստանում՝ նման խնդիրներն այդքան էլ հավանական չեն։ Բացի այդ, երիտասարդ զուգընկերը կնոջը ոգեշնչում է լիդերության, ինքնուրույնության։

Պատճառ չորրորդ՝ հոգեբանական։ Իմաստուն ու փորձառու կինը շատ ավելի ներողամիտ կլինի ամուսնու հանդեպ, քան երիտասարդ կինը։ Նա այլեւս ամուսնուն ավելորդ չի սղոցի, չի սահմանափակի նրա ազատությունը ոչ էլ ոսկե սարեր կպահանջի։ Հակառակը, ավելի հակված կլինի հոգ տանել նրա մասին։ Մի խոսքով, իդեալական տարբերակ երկուսի համար էլ։

Պատճառ հինգերորդ՝ էրոտիկ։ MILF կատեգորիան էրոտիկ ֆիլմերում ճանաչվածությամբ ռեկորդային է համարվում։ Նման տեսագրությունները ամենապահանջվածն են համացանցում։ Ակնհայտ է, որ շատ տղամարդիկ իրենցից տարիքով մեծ կանանց հանդեպ սեքսուալ երեւակայություններ ունեն։ Եվ կանայք էլ դեմ չեն երիտասարդ տղաների ուշադրությանը։ Այդ դեպքում ինչո՞ւ այդ երազանքները չիրականացնել։
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար12:30, 10 հոկտեմբերի

12:17, 10 հոկտեմբերի
«Զոհը, որին դուր է գալիս հետապնդումը». Թրամփի զարմուհին խոսել է նրա և երիտասարդ օգնականի տարօրինակ հարաբերությունների մասին11:22, 10 հոկտեմբերի
«Նա դա ընդունեց որպես երեխայի մահ». Իլոն Մասկի նախկին կինը խոսել է այն մասին, թե ինչպես է նա արձագանքել, երբ դուստրը տրանսգենդեր է10:30, 10 հոկտեմբերի
Ամալ Քլունին առաջ է անցնում թրենդներից. շքեղ Gucci զգեստը դարձավ նրա կերպարի հիմնական շեշտադրումը