Մարտի սկզբին թողարկվեց Էդ Շիրանի երրորդ ալբոմը՝ «÷» («Divide»)։ Սկավառակում ներառվել է 12 ստեղծագործություն, այդ թվում՝ «Shape Of You»-ն, «Castle On The Hill»-ը, «How Would You Feel (Paean)»-ը եւ «Eraser»-ը։
Երաժիշտը սկավառակն անվանել է այս պահի դրությամբ իր «լավագույն աշխատանքը»։ Ալբոմի ստեղծման ուղղությամբ պրոդյուսերների աստղային թիմ է աշխատել, որոնց թվում են Բենի Բլանկոն (նա աշխատել է Ռիհանայի եւ The Weeknd-ի հետ) եւ Սթիվ Մաքը (One Direction-ի հիթերի հեղինակը)։
Էդին երեկ հյուրընկալել է Ջեյմս Քորդենը (որը, ի դեպ, Glamour-ի վարկածով «Տարվա տղամարդ» է ճանաչվել)։
The Late Late Show with James Corden -ի ալիքում հայտնվել է «Ավտոմոբիլային կարաոկե»-ի հերթական թողարկումը, որտեղ Էդն ու Ջեյմսը երգել են բրիտանացի հայտնի երաժիշտի հիթերը, շոկոլադ ուտելու մրցույթ կազմակերպել, հետո կատարել նաեւ Ջասթին Բիբերի եւ One Direction-ի երգերը։
Էդ Շիրանը հիշել է, թե ինչպես մի օր Տոկիոյում Ջասթին Բիբերի հետ հարբելուց հետո գոլֆի մականով հարվածել է վերջինի դեմքին։ Բիբերը խաղ էր կազմակերպել եւ գոլֆի գնդակը պահել բերանում, իսկ Շիրանը պետք է հարվածեր եւ «դուրս բերեր այն»։ Վնասվածքներից խուսափել չի հաջողվել...
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 8 մայիսի
ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը