Մեծամտություն
Պատկերացրեք, որ դուք ժամադրության եք գնացել, եւ ձեր ընտրյալը միայն ինքն իր մասին է խոսում։ Իհարկե՝ ձեր մասին որոշ բաներ պատմել պետք է, որպեսզի դիմացինը հետաքրքվի ձեզանով, բայց նաեւ մի մոռացեք նրա մասին էլ հետաքրքրվել։ Առանց զրուցակցի հանդեպ հետաքրքրության մենախոսությունը զայրացնում է։
Մշտական գանգատներ
Եթե կինն անհիմն բողոքում է ամեն ինչից, դա սաստիկ զայրացնում է տղամարդուն։ Օրինակ՝ երբ նա մշտապես բողոքում է, որ չափից շատ է ուտում ու իրեն գեր է համարում ու չգիտի՝ ինչպես նիհարել եւ այլն։ Այդ խոսակցություններին դիմանալու համար իսկապես ամուր նյարդեր են պետք։

Խոսակցություններ՝ առանց գործողությունների
Անտանելի է լինել այնպիսի մարդկանց կողքին, որոնք խոսում են այն մասին, որ պետք է ինչ որ բան անել, բայց երբեք չեն անում։ Դա տարակուսանք ու զայրույթ է առաջացնում։ Օրինակ՝ կինն անընդհատ գանգատվում է, որ պետք է փոխի աշխատանքը, բայց չի փոխում, քանի որ վախենում է կտրուկ փոխոխություններից։
Միակողմանի խոսակցություն
Եթե միայն դուք եք սկսում խոսակցությունը կամ հարցեր տալիս՝ այն շարունակելու համար, դա իսկապես զայրացնող է։ Մենք միշտ ուզում ենք գտնել հեշտ զրուցակցի, որի հետ կարող ենք ժամերով զրուցել՝ չնեղացնելով խոսակցության թեմաների շրջանակը։ Բոլորիս էլ պետք է մեկը, ով հետաքրքրվում է մեզանով, մեր անցյալով ու ապագայով։

«Ձանձրալի մի եղի՛ր»
Երբ կինը գրում է նման բան իր ծանոթությունների կայքում, դա հիմնականում նշանակում է, որ նա ի վիճակի չէ պահպանել զրուցակցի հետաքրքրությունը։ Այսինքն՝ հենց ինքն է ձանձրալի։ Կանա՛յք, ոչ ոք պարտավոր չէ ձեզ զվարճացնել։
Տղամարդը միշտ ինքն է ստիպված նախաձեռնել սեքսը
Տղամարդկանց դուր է գալիս նախաձեռնել սեքսը։ Բայց, իհարկե, ոչ ամեն անգամ։ Տղամարդիկ ուզում են, որ կինը բավականաչափ ինքնավստահ լինի ու կարողանա նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել։

Նկրտումների բացակայություն
Պարտադիր չէ, որ կինը նախագահ դառնալու նկրտումներ ունենա։ Բայց տղամարդկանց դուր են գալիս այնպիսի կանայք, ովքեր գիտեն, թե ինչպիսի կյանք են ցանկանում, ինչ նպատակներ են ուզում իրագործել։ Կարեւոր չէ, թե ինչ մասնագիտության մեջ։
Երբ տղամարդը ինքը պետք է կռահի, թե ինչ է պատահել
Կան կանայք, որոնք «Ի՞նչ է պատահել» հարցին պատասխանում են լռությամբ։ Ոչ անտարբեր տղամարդը կշարունակի մի քանի անգամ էլ տալ այդ հարցը, բայց հետո կհոգնի դրանից ու մի կողմ կքաշվի։ Եվ միայն այդ ժամանակ են կանայք ասում, թե ինչն է իրենց մտահոգում։ Տղամարդիկ էքստրասենս չեն, պարզապես ասացեք նրանց ձեր խնդիրների մասին։

Կին, որը չի ապրում իր կյանքով
Տղամարդկանց գրավում են կայանք, ովքեր անում են այն, ինչ ուզում են՝ անկախ նրանից, թե ինչ են մտածում մյուսները։ Նրանց դուր է գալիս կանանց անկախությունն ու այն փաստը, որ նրանք գնահատում են իրենց ընտրությունը։
Հաղորդագրությունների մշտական հոսք ամբողջ օրվա ընթացքում
Տղամարդը չպետք է կնոջ հետ խոսի ամբողջ օրը, ոչինչ չի փոխվի, եթե դուք անընդհատ, 10 րոպեն մեկ հարցնեք, թե ինչպես են նրա գործերը։ Դա ընդամենը կզայրացնի ու կզարմացնի՝ մի՞թե կինն այլեւս ոչ մի գործ չունի, եթե ամբողջ օրը հաղորդագրություններ է գրում։
Աղբյուրը՝ soulpost.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 4 սեպտեմբերի
Ֆանտաստիկ ճանապարհորդություն. սուպեր զբոսանավերը և շքեղ լայներները գերհարուստ արկածախնդիրներին տանում են աշխարհի ծայրը15:43, 4 սեպտեմբերի
£87 արժողությամբ կրծկալ և £74,000–անոց Birkin. Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ նորաձևության շքերթ է կազմակերպել Վենետիկում15:24, 4 սեպտեմբերի
Amouage-ը իր սահմանային գծում. երկու նոր բույրեր կայծակի, բեմի և գոյատևելու ցանկության մասին14:36, 4 սեպտեմբերի
Փոքր Rolex-ները մեծ գումարներ են բերում. Ինչու են կանացի ժամացույցները ռեկորդներ սահմանում երկրորդային շուկայում14:13, 4 սեպտեմբերի
Առանց ղեկի և ոտնակների. Tesla-ն ոսկե ռոբոտաքսի է բերել Տեխասի փողոցներ13:43, 4 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կցուցադրվի «Ֆոլիա» ներկայացումը13:25, 4 սեպտեմբերի
Լքել է իր 73-ամյա հարսնացուին հանուն 25-ամյա միլիարդատեր ժառանգորդուհու. սկանդալային արիստոկրատի գաղտնի հարսանիքը12:46, 4 սեպտեմբերի
Ջենիֆեր Անիստոնի մտերիմ շրջապատը չի վստահում նրա նոր ընկերոջը. «Նա օպորտունիստ է թվում»12:22, 4 սեպտեմբերի
Նույն տարիքի զգեստը. 30-ամյա Քենդալ Ջենները նվաճել է Վենետիկը իր ծննդյան տարվա զգեստով11:37, 4 սեպտեմբերի
375,000 դոլարանոց փայլեր. Ամալ Քլունին գրավել է Վենետիկի կինոփառատոնի ցուցադրությունը Tom Ford-ի զգեստով և Cartier-ի զարդերով11:19, 4 սեպտեմբերի
Ջոն Մալկովիչը 13 րոպեանոց ծափահարությունների է արժանացել Վենետիկի կինոփառատոնում10:55, 4 սեպտեմբերի
«Նրանք արդեն այստեղ են». Սանդրա Բուլոքն ապշեցրել է մարդկանց այլմոլորակայինների մասին խոստովանությամբ. «Ես տեսել եմ նրանց նավերը»