Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Դեպի Հայաստան՝ ինչպես քո տուն (ֆոտո)

10:53, 7 ապրիլի

«Խնդրում եմ, ինձ քո տուն հրավիրիր»,- մի անգամ ինձ ասաց մի զբոսաշրջիկ այն բանից հետո, երբ հասցրեցինք տեսնել Հայաստանի բոլոր հայտնի տեսարժան վայրերը: «Իհարկե, մեծ սիրով»,- ասացի ես, թեեւ փոքր-ինչ զարմացած էի նման խնդրանքից: Բնականաբար, հարցեր չտվեցի, բայց զբոսաշրջիկն ինքը պարզաբանեց իր ցանկությունը. «Գիտեք՝ ես չեմ համարում, որ ճանաչել եմ երկիրը, եթե չեմ այցելում որեւէ սովորական ընտանիք եւ տեսնում, թե ինչով ու ինչպես են ապրում պարզ մարդիկ»:

Մտորելուց հետո հասկացա, թե որքան իրավացի է այս մարդը: Անհնար է հասկանալ մի երկրի, ժողովրդի՝ պարզապես վազքով դիտելով տեսարժան վայրերը, որքան էլ դրանք հին կամ անսովոր լինեն: Պետք է լինել մի տանը, ընտանիքում, այնտեղ, որն օջախ է կոչվում:

Եվ ահա, բոլորովին վերջերս, միանգամայն անսպասելիորեն հայտնաբերեցինք, որ զբոսաշրջիկների համար նման «օջախ» Հայաստանում կա: Եվ հետաքրքիր, ինչպես նաեւ տրամաբանական է, որ այդ «օջախը» կանայք են «պահպանում»: «Երեք հայ տատիկներ», ինչպես նրանց կոչել են այստեղ հյուրընկալված ռուս զբոսաշրջիկները: Իհարկե, ինչո՞ւ «տատիկներ»՝ մի փոքր անհասկանալի է. նրանք դեռեւս հեռու են «տատիկի» տարիքից, ամեն դեպքում, մեր պատկերացմամբ: Հավանաբար, այստեղ դեր է խաղացել նաեւ ասոցիացումը, թե   միայն տատիկը կարող է այդքան ջերմ ընդունել, այդքան համեղ պատրաստել եւ այդպես անկեղծորեն հոգ տանել...

Եկեք ծանոթանանք «տատիկների» հետ: Նրանք Նարինեն, Ռուզաննան եւ Նինան են: Նրանցից յուրաքանչյուրը մի երազանք ուներ: Նարինեն երազում էր փոքրիկ ընտանեկան հյուրանոցի մասին: Նինան ցանկանում էր հայկական խոհանոց ունենալ, ավանդական հայկական ճաշատեսակներ պատրաստել եւ դրանց միջոցով Հայաստան այցելող հյուրերին ծանոթացնել հայկական մշակույթին ու կենցաղին: Ռուզաննան էլ ուզում էր ունենալ մի տեղ, ուր կկարողանար ցուցադրել հայ վարպետների արվեստի եւ արհեստի գործերը, դրանք ներկայացնել զբոսաշրջիկներին, ծանոթացնել մեր ժողովրդի հոգեւոր հարստությանը: Եվ ճակատագրի բերումով ստացվեց այնպես, որ երեք երազանքներն իրականացան մեկ վայրում՝ «Three Jugs» («Երեք կուժ») տուրիստական ​​կենտրոնում:

«Կուժը լայն հասկացություն է: Այն խորհրդանշում է առատությունը, ե՛ւ սննդի անոթ է, ե՛ւ արվեստի ստեղծագործություն, դրանում կա մեր ժողովրդի ավանդույթն ու ժառանգությունը, այն ընտանիքի խորհրդանիշ է, կավից է, իսկ կավը՝ հողից է, որտեղ մեր արմատներ են... Եվ, ի վերջո, կարծում եմ՝ կուժը շատ կանացի խորհրդանիշ է»,- կազմակերպության անվան մասին ասում է Նարինեն՝ հավելելով. «Երկար ժամանակ էինք ընտրում անվանումը: Բազմաթիվ տարբերակներ են առաջարկվել, բայց նրանցից յուրաքանչյուրը մեզանից որեւէ մեկին դուր չէր գալիս: Իսկ «Three Jugs» տարբերակը դուր եկավ բոլորիս: Նախապես երեք ընկերուհիները «կուժերի» խորհրդանիշը չէին կապում իրենց հետ, մինչեւ մի օր հարցրեցին. «Իսկ երեք կուժերը հենց դո՞ւք եք: Այս գործով զբաղվող երեք կանա՞յք»: «Եվ միայն այդ պահին ընկալեցինք, որ, թերեւս, այո՛, այդպե՛ս էլ կա»,- ծիծաղում է Նարինեն:

Հիմնադիրներից բացի, կենտրոնում եւս երեք կին է աշխատում: Պարտականությունների խիստ բաժանում չկա, բոլորը միմյանց օգնում են՝ ինչով կարող են, իսկ անհրաժեշտության դեպքում բոլորը միասին լծվում են գործին: Բայց որոշակի մասնագիտացում, ամեն դեպքում, կա: Օրինակ, բոլոր թոնրի եւ մանղալի հետ կապված գործերով (թոնրի լավաշ, խորոված, քյաբաբ եւ նույնիսկ՝ աղանդեր) զբաղվում է Ծաղիկը՝ գյուղից մի կին:

«Մեր Fleur-ը»,- այսպես են նրան քնքշորեն կոչում կանացի կոլեկտիվի մյուս անդամները: Այո՛, լավաշը թխվում է հենց տեղում, թոնրում, բոլոր կանոնների համաձայն: Եվ սա՝ հյուրերի աչքի առջեւ, որոնք նույնպես, ցանկության դեպքում, հարող են իրենց ուժերը փորձել հայկական հաց թխելու արվեստի մեջ: «Fleur»-ը զբոսաշրջիկներին ապահովում է նաեւ սեփական արտադրության պանիրներով եւ այլ կաթնամթերքով: Եվ ցանկացած այլ, սովորական պատկերացմամբ՝ ոչ կանացի աշխատանք նրա ուժերից վեր չէ: «Դուք այդպես էլ իսկական կին չդարձա՛ք»,- ասում էր մեզ՝ 15 րոպեում կոտրելով բակի սառույցն ու մաքրելով ձյունը»,- ծիծաղելով պատմում են տանտիրուհիները:

Բացի լավաշից, տանտիրուհիները հենց այստեղ՝ իրենց սեփական այգու բարիքներից չրեր, մուրաբա, ջեմ եւ... ծիրանի օղի են պատրաստում: Բոլոր մթերքները 100%-ով էկոլոգիական են. ոչ մի քիմիական նյութ այգում: Իրենց ձեռքով նաեւ թթու են դնում, իսկ գինին բերում են Արենիից:

Ի դեպ, աշխատողներից երեքը՝ Նինան եւ երկու խոհարարները՝ Մարգոն եւ Սուսաննան, մասնագիտությամբ ​​երաժիշտ են: «Մեր խմբում երկու ջութակ եւ մեկ ալտ կա»,- հպարտանում է Ռուզաննան, ով արվեստագետ է:

«Ինչպե՞ս եք միմյանց հետ լեզու գտնում: Չէ՞ որ հայտնի է. կանացի կոլեկտիվը շատ խնդրահարույց է»,- հարցրինք մենք: «Դեեե, դուք պետք է տեսնեք, թե ինչպես ենք մենք վիճում ու կռվում: Պատերը դողում են: Բայց, ի վերջո, միշտ էլ համաձայնության ենք գալիս: Դրանք անձնական ​​վեճեր չեն, այլ գործնական: Կարեւորը՝ մենք զարմանալի հոգեւոր միասնություն ունենք, նույն արժեքները, այնպես որ ամեն վեճի վերջում պարզվում է, որ իրականում բոլորս նույն բանն ենք ուզում», - կրկին ժպտալով՝ ասում են «կուժերը»:

«Երբ ցանկանում ենք ինչ-որ արտասովոր բան անել, այդ ժամանակ էլ շատ ավելի դժվար է համոզել տղամարդ վարպետներին: Օրինակ, վարպետներին խնդրեցի լաքապատել պատի քարե շարվածքը, որ փոշի չթափվի ու գեղեցիկ լինի: Դա այնքան  արտասովոր էր նրանց համար, որ պարզապես հրաժարվեցին անել: Ստիպված ընտանիքի անդամներով վերցրեցինք վրձինները եւ ... ահա՛ արդյունքը»: Եվ, իսկապես, ստացվել էր պրակտիկ եւ գեղեցիկ, թաց քարի տեսքով...

Ընդհանապես, տիրուհիներն այստեղ շատ բան սեփական ձեռքերով են պատրաստել. ե՛ւ փոքրիկ սեղաններ, ե՛ւ ավանդական ոճով կահույքի գեղեցիկ պաստառները, ե՛ւ պատերի կոլաժները...

Բազմաթիվ հուշանվերներով լցված պահարաններից մեկում, որոնք նույնպես վարպետ-կանայք են տրամադրել, մեզ ցույց տվեցին հին բաղադրատոմսերով պատրաստված օճառի նմուշներ, որոնք հավաքել են Մատենադարանի արխիվներում: Օճառը նաեւ հաճելի բուրմունք ուներ. օգտագործվել էին ավանդական հայկական անուշաբույր նյութեր, որոնց մասին տեղեկությունները  նույնպես վերցված են հնագույն ձեռագրերից:

Իսկ հյուրասենյակի պատերին կախված են հայ ժամանակակից նկարիչների աշխատանքները: Հյուրերը կարող են գնել իրենց դուր եկած կտավները, ինչպես նաեւ հուշանվերները: «Մենք մտադիր ենք ցուցադրությունն անընդհատ փոփոխվող դարձնել, ավելի շատ արվեստագետներ մեզ հետ համագործակցության հրավիրել: Հնարավոր է՝ նույնիսկ ներգրավենք մանուկ ստեղծագործողների: Նաեւ ծրագրում ունենք ստեղծագործական երեկոների կազմակերպում, ​​կամերային երաժշտական համերգներ հենց այգում»,- ծրագրերի մասին պատմում է Ռուզաննան:

Բայց վերադառնանք նրանց, ում համար այս ամենն արվում է՝  զբոսաշրջիկներին, «Երեք կուժերի» հյուրերին: Բացի համեղ տնական ուտեստներից, նրանց նաեւ բրուտագործության եւ կերամիկայի, խոհարարական դասեր են սպասում եւ նույնիսկ՝ գորգագործական հին հաստոց: «Այս ամենը շատ հետաքրքիր է մեր հյուրերին: Նրանք հաճույքով կավից փոքրիկ իրեր են պատրաստում եւ իրենց հետ տանում՝ ի հիշատակ»,- ասում է Նարինեն: Ի դեպ, այստեղ խոստովանենք, որ կավագործության արվեստի վարպետն այս կոլեկտիվի միակ տղամարդն է. ի վերջո, չկա օրենք՝ առանց բացառության:

Խոհարարական դասերի ժամանակ հյուրերին սովորեցնում են հայկական տոլմա եւ փախլավա պատրաստել: Հենց այդ փախլավայի բաղադրատոմսն էին իրենց բլոգում տեղադրել ռուս զբոսաշրջիկները՝ հետեւյալ գրությամբ. «Այս բաղադրատոմսը մեզ սովորեցրել են երեք հայ տատիկներ»:

Այս ամենը հյուրերին այնքան է գրավում, որ նրանք հաճախ չեն ցանկանում «տանից» դուրս գալ՝ դիտելու մեր երկրի ավանդական տեսարժան վայրերը: «Իհարկե, Հայաստանի հայտնի եւ ոչ այնքան հայտնի հուշարձաններ եւ թանգարաններ այցելությունն ընդգրկված է մեր կենտրոնի ծրագրում: Բայց  գիտեք՝ ինչն է հետաքրքիր: Վերադառնալով այդ ճամփորդություններից եւ էքսկուրսիաներից, զբոսաշրջիկները հաճախ ասում են. «Վերջապես մենք տանն ենք»,- ծիծաղում է Նարինեն:

Արդեն հասցրել են «Երեք կուժեր» այցելել զբոսաշրջիկներ 30 երկրներից, ընդ որում, աշխարհագրությունը բավական լայն է՝ Եվրոպա, Ասիա, Մերձավոր Արեւելք, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկա, Ավստրալիա... Աշխարհի բնակելի մայրցամաքներից դեռեւս միայն Աֆրիկայի բախտը չի բերել:

«Մեզ մոտ գալիս են ճիշտ այսպիսի տուրիզմի համար: Դրանք շատ տարբեր, սակայն, ըստ էության, կրթված, հոգեւոր մարդիկ են: Օրինակ՝ Ռուսաստանից զբոսաշրջիկների մի խումբ էր եկել. բավական հայտնի մարդիկ էին, տեղ էին հասել մասնավոր ինքնաթիռով, բայց այնքան անկաշկանդ էին իրենց զգում, ինչպես իրենց տանը, ինչ հաճույքով էին թխում լավաշը: Մի երեկո իսպանացիներն առանց որեւէ պատճառի սկսեցին երգել իրենց երգերը: Իսկ Չինաստանից ժամանած մեր հյուրերը որոշեցին մեզ չինական ճաշատեսակներով հյուրասիրել՝ մեծ զարմանք պատճառելով տեղական շուկայում առեւտուր անողներին: Մեզ այցելել են գերմանացիներ, ովքեր ասացին, թե եկել են՝  սրբազան Հայաստանը բացահայտելու... Իսկ որքան երաժշտություն է հնչել այս այգում: Եվ ամերիկյան երգչախումբ, եւ մերձբալթյան երկրների երգեր...», - ասում է տանտիրուհիներից մեկը:

«Մենք ուրախ ենք, որ նման հրաշալի մարդիկ են մեզ այցելում՝ հետաքրքիր, ջերմ, հոգեւոր, ովքեր եկել են բացահայտելու իրական Հայաստանն ամբողջ խորությամբ՝ պատմությունը, մշակույթը տարբեր մակարդակներում, ոչ միայն մակերեսորեն՝ պարզապես տեսնելու հուշարձանները, այլ իսկապես հասկանալու, թե ովքեր են հայերը: Եվ նրանցից շատերն այս ամենից, մեզ հետ զրուցելուց հետո ասել են՝ «Հիմա հասկանում ենք, թե ինչ է նշանակում Հայաստանը եւ ովքեր են հայերը»: Սրանք ամենաթանկարժեք բառերն են, որ կարելի է լսել, քանի որ հենց այս է մեր նպատակը, այն, ինչի համար մենք ստեղծեցինք այս ամենը»,- եզրափակում է Նարինե:

Արմեն Սարգսյան, Ալբերտ Մելքոնյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել