Ուկրաինական «Ձայնը» եւ «Դեպի Եվրատեսիլ» նախագծերից հայտնի երգչուհի Հասմիկ Շիրոյանը վերջերս համագործակցել է Փարիզում հայտնի հայ դիզայներ Աստրիդ Սարկիսյանի հետ. երգչուհին լուսանկարվել է նրա շալերի շարքի համար: Այս մասին Հասմիկը պատմել է NEWS.am STYLE-ին`բացահայտելով այլ մանրամներ:
«Ճիշտն ասած՝ Աստրիդի հետ մեր շփումը շատ պատահական ստացվեց: Ես նրա աշխատանքները տեսա համացանցում եւ սիրահարվեցի այդ գեղեցիկ շալերին: Որոշեցի գրել նրան ու պատմել, որ շատ եմ հավանել նրա գործերը, դրանից հետո որոշեցինք համագործակցել: Աստրիդը շատ հաճելի անձնավորություն է»,-նշեց Հասմիկը՝ հավելելով, որ անչափ ուրախ է իր եւ անվանի դիզայների ծանոթության համար:
«Մոտ մեկ ամիս առաջ Աստրիդը Փարիզից ինձ ուղարկեց իր շալերը, եւ հայտնի լուսանկարիչ Օլեգ Ֆենիքսի հետ իրականացրեցինք ֆոտոշարքը: Ի դեպ, Օլեգը շատ հայտնի մոդելների եւ ամսագրերի հետ է աշխատում, այդ թվում՝ Vogue-ի»:
Հասմիկը նշում է՝ նախկինում էլ է համագործակցել դիզայներների հետ, սակայն Աստրիդի բրենդի համար լուսանկարվելն առանձնահատուկ փորձ էր երգչուհու համար.
«Ես կարծում եմ՝ սա աշխարհի հայերի միացումն է: Ի՞նչը կարող է լինել ավելի ներշնչող, քան Կիեւում եւ Փարիզում բնակվող հայերի միավորումը: Ինձ շատ է դուր եկել այս աշխատանքը, եւ ես պատրաստ եմ այն շարունակել այլ դիզայներների հետ եւս: Հատկապես, երբ խոսքը դրսում ապրող հայերի մասին է. ինձ համար այդ միտքը շատ հետաքրքիր է»:
Ի դեպ, այս ամառ Հասմիկը ծրագրում է գալ Հայաստան.
«Եթե հաջողվի, այդտեղ հանդես կգամ նաեւ համերգային ծրագրով: Սակայն դեռեւս հստակ չեմ կարող ասել, թե երբ կժամանեմ Երեւան»,-նշեց երգչուհին:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը