Էսպրեսո
էսպրեսոն թունդ սեւ սուրճ է: Հենց դրա հիմքով են ստեղծվում բոլոր մյուս սրճային ըմպելիքները։ Էսպրեսոն սովորաբար շատ են սիրում իրատեսները, պահպանողականներն ու ծայրաստիճան շիտակ մարդիկ։ Նրանց դժվար է որեւէ բան համոզել, որոշումներ կայացնելիս նրանք առաջնորդվում են միայն սեփական սկզբունքներով։ Փոխարենը՝ նրանց օգնությանը միշտ կարելի է ապավինել։ Այդ ըմպելիքների սիրահարները հիմնականում նախընտրում են էլիտար մեքենաներ, խիստ ոճ, դասական երաժշտություն։
Լատտե
Լատտեն սրճային շերտերով կոկտեյլ է, որը բաղկացած է էսպրեսոյից, կաթից ու փոքր քանակության կաթի փրփուրից։ Լցնելով կաթի փրփուրը՝ բարմենները մակերեսին որեւէ նկար են ձեւավորում։ Լատտեն նախընտրում են հրապարակային կյանք սիրող մարդիկ։ Նրանք հումորի լավ զգացում ունեն։ Հիմնականում միշտ ուշադրության կենտրոնում են ու վայելում են հակառակ սեռի համակրանքը։ Երեկոյան նրանք սովորաբար ուրախ են անցկացնում իրենց ազատ ժամանակը։ Սիրում են պարել, աղմկոտ հավաքույթներ ու ռեստորաններ այցելել։
Կապուչինո
Կապուչինոն էսպրեսոյի ու փրփրոտ կաթի խառնուրդ է։ Այն պատրաստելու համար էսպրեսոն մեկը մեկի հարաբերակցությամբ խառնում են կաթի ու կաթնային փրփուրի հետ։ Այն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում՝ որպես պահանջված սրճային ըմպելիք։
Կապուչինոն սիրում են ռոմանտիկները, երազկոտները ու բոլոր նրանք, ում զգացմունքները գերիշխում են բանականության վրա։ Հիմնականում այդ բոլոր մարդիկ ունեն բարի սիրտ, բաց հոգի ու գնահատում են ազնվությունը։
Այս ըմպելիքի սիրահարներից շատերը նախընտրում են ապրել ծովի ափին, սեդան վարել, լսել որակյալ պոպ երաժշտություն։ Նաեւ նրանք քաղցրակեր են։
Ամերիկանո
Ամերիկանոն էսպրեսոն է, բայց տաք ջրով լուծված կամ էլ զտող սրճեփի մեջ պատրաստված։ Ամերիկանոյի սիրահարները ռացիոնալ են ու նախընտրում են կյանքից վերցնել ամեն ինչ։ Նրանք միշտ հասցնում են ամեն ինչ, փնտրում են դեպի իրենց նպատակ ամենակարճ ուղին ու, որպես կանոն, հաջողության են հասնում։ Նրանց դուր է գալիս բոհեմային կյանքը, նրբաճաշակ երաժշտությունն ու մարզամեքենաները։ Նման մարդիկ հիմնականում քաղաքի կենտրոնից հեռու են տուն ընտրում, քանի որ չեն սիրում ունայնություն։ Կամ էլ առնվազն խաղաղ թաղամասում են բնակարան գտնում։
Նկատենք, որ սուրճերի բաղադրատոմսերն ավելին են, քան ներկայացված չորսը։ Իսկ ի՞նչ անել, եթե ձեր զրուցակիցը մեկ ուրիշ բան է պատվիրել։ Միացրեք ձեր տրամաբանությունն ու համեմատություններ արեք։ Օրինակ ռիստետոն, դոպիոն, արեւելյան սուրճը կարելի է դասել էսպրեսոյի խմբին։ Վիեննական սուրճը կապուչինոյին է նման։ Իսկ էսպրեսո մակիատոն՝ լատտեին։
Այսինքն՝ սուրճ խմելիս կարելի է ոչ միայն համը վայելել, այլեւ հոգեբանական հմտություններ զարգացնել։ Սա հատկապես օգտակար է ղեկավար մարդկանց համար, ովքեր հաճախ են բանակցություններ վարում։ Այսինքն՝ ղեկավարին բավական է որոշ ժամանակ հետեւել, թե ինչ են խմում իր ենթակաները, ու նա կարող է նրանց խառնվածքի մասին պատկերացում կազմել։ Եթե սուրճի ընտրությունը սահմանափակ է՝ կարելի է հետաքրքրվել, թե ինչ սուրճ են նրանք նախընտրում։ Այդ դեպքում ձեր եզրակացություններն անսխալ կլինեն։
Աղբյուր՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը13:22, 17 հոկտեմբերի
«Դու ինձ խայտառակեցիր». Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով12:17, 17 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով11:50, 17 հոկտեմբերի
«Նա ցույց էր տալիս առնանդամների լուսանկարներ և պարծենում էր իր սիրեցյալներով». Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի շուրջ սկանդալը թափ է հավաքում11:12, 17 հոկտեմբերի
Մայք Թայսոնը հազարավոր դոլարներ է ծախսում օծանելիքի վրա. յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 2000-ից 6000 դոլարի սահմաններում10:30, 17 հոկտեմբերի
Միլիարդատիրոջ ժառանգորդուհին տարեկան մինչև 60,000 դոլար է ծախսում գեղեցկության վրա. 23 տարեկանից բոտոքս և 500 դոլար արժողությամբ մանիկյուր09:00, 17 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ