Պատճառ առաջին՝ կանանց դաստիարակել են մայրիկները
Հիմնականում մեզ դաստիարակել են այնպիսի կայացած կանայք, որոնք ամեն ինչ հասցրել են։ Մեզ մանկուց սովորեցրել են, որ կարող ենք հույսներս դնել միայն մեզ վրա, գումար վաստակելու համար պետք է երկար եւ ջանասիրաբար աշխատել, յուրաքնաչյուր լումայի պետք է արժանանալ։ Սիրուն եւս պետք է արժանի լինել եւ վաստակել այն, որովհետեւ ոչ ոք քեզ չի սիրի պարզապես այն բանի համար, որ կաս։
Պատճառ երկրորդ՝ տղամարդկանց դաստիարակել են մայրիկները
Կայացած մայրիկներ, որոնք մի քանի տեղ են աշխատել՝ միայն երեխային կերակրելու ու դաստիարակելու համար։ Տղան լարվածության սովոր չէ։ Նա սովոր է, որ տանը միշտ կա պատրաստի ճաշն ու ընթրիքը, որ հագուստը միշտ մաքուր ու արդուկած կլինի. նրա բոլոր խնդիրները կլուծի հոգատար մայրիկը։ Իսկ չափահաս կյանքում նա այդ ամենն ակնկալում է կնոջից։ Եվ նա անում է։ Չէ՞ որ նրան այդպես են դաստիարակել։ Նա պետք է արժանանա այդ սիրուն։
Պատճառ երրորդ՝ կանայք երես են տվել տղամարդկանց
Ինչ-որ մեկը՝ նախկինը կամ միգուցե նրանք մի քանիսն են եղել, քո տղամարդու կողքին եղել են հենց այնպես, քանի որ նա ամենալավն է։ Տվյալ կինը չի պահաջել հոգատարություն, ծաղիկներ, լավ արաքներ։ Տղամարդը չի փորձել նվաճել նրան, նա սպիտակ ձիով արքայազն կամ ասպետ չի եղել։ Հավանաբար, նա ինքն է գումար վաստակել, զբաղվել կենցաղով, հասցրել է տարբեր սրահներ եւ մարզասրահ հաճախել, միշտ աշխատել է լավ տրամադրությամբ լինել եւ լավ տեսք ունենալ՝ նրա ընկերների, հարազատների եւ գործընկերների վրա տպավորություն գործելու համար։ Եվ այստեղ գործում է պարզ տրամաբանությունը. եթե ամեն ինչ առանց այն էլ լավ՝ ինչու՞ լարվել։ Եվ դա տղամարդու տեսանկյունից ճիշտ դիրքորոշում է, քանի որ այդպես լավ է, հարմարավետ եւ բոլորը երջանիկ են։
Պատճառ չորրորդ՝ պահանջների ցանկ
Որքան մենք մեծանում ենք, այնքան պահանջներն ավելանում են, իսկ ժամադրություններն ավելի շատ հարցազրույցներ են հիշեցնում։ Ժամանակակից մոտ 30 տարեկան կինը առնվազն ունի կայուն եկամուտ կամ սեփական բիզնես, հավանակար նաեւ բնակարան, գիտի մի քանի լեզու, ճամփորդել է։ Իհարկե, նա ցանկանում է իր կողքին տեսնել նման տղամարդու, որը գիտի, թե ինչ է ցանկանում, իրենից պակաս չի վաստակում, զբաղվում է սպորտով, ունի իր հետաքրքրությունները։ Որպես կանոն, կանանց այդ ակնկալիքները չեն արդարանում, իսկ հետո կինը սկսում է վախենալ, որ նման մեկին այլեւս երբեք չի հանդիպի։ Իսկ ինչու՞։
Պատճառ հինգերորդ՝ բոլոր լավ տղամարդիկ արդեն կողակից ունեն
Կարծիք կա, որ լավ տղամարդու կողքին շատ վաղ է կողակից հայտնվում, ինչպես նաեւ լավ տղամարդուց կինը չի հեռանում։ Այդ տրամաբանությամբ՝ ամուսնալուծված կամ ամուրի տղամարդիկ կասկածի տեղիք են տալիս, հատկապես եթե կնոջ կարծիքով, նրանք բավական լավ հատկանիշներով են օժտված։ Այստեղ ելքը մեկն է՝ հրաժարվել կարծրատիպերից եւ լսել ներքին ձայնը։
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:30, 10 հոկտեմբերի

12:17, 10 հոկտեմբերի
«Զոհը, որին դուր է գալիս հետապնդումը». Թրամփի զարմուհին խոսել է նրա և երիտասարդ օգնականի տարօրինակ հարաբերությունների մասին11:22, 10 հոկտեմբերի
«Նա դա ընդունեց որպես երեխայի մահ». Իլոն Մասկի նախկին կինը խոսել է այն մասին, թե ինչպես է նա արձագանքել, երբ դուստրը տրանսգենդեր է10:30, 10 հոկտեմբերի
Ամալ Քլունին առաջ է անցնում թրենդներից. շքեղ Gucci զգեստը դարձավ նրա կերպարի հիմնական շեշտադրումը09:00, 10 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 9 հոկտեմբերի
Ինչո՞ւ են միլիարդատերերը այդքան շատ երեխաներ ունենում, եթե պատրաստ չեն անձամբ մեծացնել նրանց22:21, 9 հոկտեմբերի
Սիլիկոնյան հովտի միլիարդատերերը երազում են ծերացումը կանխելու մասին. մարդկանց վրա առաջին փորձը խոստումնալից է21:18, 9 հոկտեմբերի
Արգենտինայի համը Երևանի սրտում. դեսպանատունը ներկայացրեց գինիներ, որոնք արժե փորձել20:30, 9 հոկտեմբերի
Հայաստանի «Քարերի սիմֆոնիան» վերածվել է ֆանտաստիկ աշխարհի. 3D նկարիչը ստեղծել է բնական հուշարձանի թվային տարբերակը19:29, 9 հոկտեմբերի
Միլիարդատեր Մայքլ Դելի կինը ցնցել է սոցիալական ցանցերը իր տեսքով․ նրան համեմատել են «պլաստմասե տիկնիկի» հետ16:26, 9 հոկտեմբերի
Առանց շաքարի գազավորված ըմպելիք, թե՞ ջուր. ուսումնասիրությունը պարզել է, թե որ ըմպելիքն է ավելի արդյունավետ քաշի կորստի համար15:37, 9 հոկտեմբերի
Մայքլ Ջեքսոնի «Thriller» տեսահոլովակի բաճկոնը կարող է վաճառվել 10 միլիոն դոլարով