Կայացել է Ջուսի ամուսնալուծության գործով առաջին դատական նիստը, որին նրա ամուսինը՝ Վահագն Մանուկյանը, չի կարողացել մասնակցել որպես պատասխանող կողմ՝ անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու պատճառով։ Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց երգչուհին։
Նա նշեց, որ հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 21-ին, եւ հույս ունի, որ դա կլինի վերջինը: «Որքան շուտ վերջանա այս ամենը, այնքան լավ, չեմ ուզում երկարի կոնֆլիկտը»,- ասաց նա։
Ջուսը ցանկանում է արագ ամուսնալուծվել, քանի որ, իր խոսքով, ամուսնու վիրավորանքներից արդեն հոգնել է. դրանք հնչել են անգամ դատական նիստի ժամանակ:

«Առաջ զանգում էր եւ հայհոյում, բայց երբ դիմեցի ոստիկանություն, այլեւս չի զանգում, բայց դատական նիստի ժամանակ, երբ ասացի, որ ոչ մի ընդհանուր բան չունենք, նա նստած տեղից շատ վատ բաներ ասաց, ահավոր էր։ Սկսեց գոռգոռալ, ասաց՝ որ հետս քնում էիր, լա՞վ էր, որ հետս քնում էիր, ունեի՞ր ընդհանուր բան, իսկ հիմա սե՞նց...»։
Ջուսի խոսքով՝ Վահագնից ոչ մի պահանջ չունի՝ ո՛չ նյութական, ո՛չ բարոյական, միայն ուզում է, որ շուտ ավարտվի դատական գործը։ Երգչուհին չի ափսոսում այն իրավիճակի համար, որ կա, միայն աղջիկներին խորհուրդ է տալիս ընտրություն կատարելիս չշտապել:
«Դա ինձ համար շատ լավ դաս էր, որ պետք չէ արագ ընտրություն կատարել, այլ մեկ-երկու տարի ճանաչել մարդուն, տեսնել, թե նա իրեն ինչպես է դրսեւորում, հետեւել արարքներին, ոչ թե խոսքերին հավատալ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Ջուսը եւ Վահագն Մանուկյանն ամուսնացել են 2016 թվականի հունիսին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:41, 21 հոկտեմբերի
Հարստությունը դարձել է անեծք. Ինչու՞ Ուորեն Բաֆեթի ժառանգները չգիտեն, թե ինչ անել 150 միլիարդ դոլարը14:15, 21 հոկտեմբերի
«Մեգանը խլում է նրանից վերջին հույսը». Արքայազն Հարրին խորապես ազդված է կնոջ՝ Սուրբ Ծնունդը ԱՄՆ-ում անցկացնելու որոշումից13:22, 21 հոկտեմբերի
Միլիարդատեր Սեմ Ալտմանի քույրը մեղադրել է նրան բռնաբարության մեջ. դատարանը մերժել է հայցը12:50, 21 հոկտեմբերի
Քեյթ Միդլթոնը ստվերել է Չարլզ III-ի ընդունելության հյուրերին Elie Saab զգեստով և իր սիրելի թագով12:33, 21 հոկտեմբերի
Դուեյն Ջոնսոնը անճանաչելի է նոր ֆիլմի նկարահանման հրապարակում12:18, 21 հոկտեմբերի
Օքսանա Սամոյլովան խոստովանում է, որ քաշ է կորցնում շաքարախտի դեղամիջոցների միջոցով. «Ես կամքի ուժ չունեմ»11:52, 21 հոկտեմբերի
Արքայազն Հարրին ուզում է խաղաղություն հաստատել հոր և եղբոր հետ, սակայն պալատում դրա մեջ սպառնալիք են տեսնում11:30, 21 հոկտեմբերի

10:49, 21 հոկտեմբերի
Էնդրյու Սքոթը կարող է Օսկարի պատմություն մտնել. դերասանը կմրցի ինքն իր դեմ10:26, 21 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը ապշեցրել է համացանցը՝ վերածվելով իր սեփական դստերը. Նրան անհնար է տարբերել 13-ամյա Նորթ Ուեսթից09:00, 21 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 20 հոկտեմբերի
Տղամարդիկ անվանել են կանացի մարմնի այն մասը, որը նրանց խելքահան է անում