«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ինչպես են վատ տղաները մանիպուլյացիայի ենթարկում աղջիկներին

22:12, 18 հուլիսի

Կատարյալ անմեղություն

Կարեւոր չէ, որ նա համբուրվում էր ուրիշի հետ կամ միայն երեք օր հետո է պատասխանել ձեր հաղորդագրությանը, քանի որ իրեն այնպես է պահում, ասես ոչ մի վատ բան չի արել։ Նրա հետ վիճելն անիմաստ է, քանի որ արդյունքում ձեզ կթվա, թե դուք եք մեղավոր ու ինքներդ եք ավելորդ խնդիրներ ստեղծում։ Իսկ նա ներողություն խնդրելու որեւէ պատճառ չունի:

Մշտապես կապի մեջ

Դա չի նշանակում, որ նա ամեն առավոտ ձեզ գրելու է։ Բայց նա գրելու ու զանգելու է այնպիսի հաճախությամբ, որը պետք է, որ դուք նրա մասին չմոռանաք։ Ահա թե ինչու նա «լայք» կդնի ձեր լուսանկարին կամ էլ որեւէ բազմանշանակ երգ կուղարկի ձեզ։ Նա շատ ջանքեր չի գործադրի, բայց կանի բավականաչափ, որպեսզի ձեզ բաց չթողնի իր «կարթից»։

Պատկերելով զոհ

Եթե դուք սկսեք խոսել ձեր հարաբերությունների կարգավիճակի մասին, նա կգտնի հիմար, բայց հավաստի պատճառ, թե ինչու չի ուզում հարաբերությունները «պիտակավորել»։ Նա կարող է ասել, որ անցած անգամ աղջիկը դավաճանել է իրեն ու իր սիրտը դեռ չի ապաքինվել։ Կարող է ասել, որ ծնողների հետ խնդիրներ ունի, կամ էլ որ հիմա կարիերան իր համար ավելի կարեւոր է։ Նա միշտ կգտնի արդարացում, ու դուք երբեք չեք կարողանա ապացուցել, որ նա պարզապես ստում է։

Նա կաշառում է ձեզ իր ուշադրությամբ

Նա կարող է ամիսներով կորել տեսադաշտից, բայց երբ վերադառնում է, դուք նույնիսկ չեք կարողանա բղավել նրա վրա։ Ինչո՞ւ։ Որովհետեւ նա ծայրաստիճան հմայիչ է։ Նա ձեզ հաճոյախոսություն կանի, նվերներ կտա, ռոմանտիկ ժամադրությունների կհրավիրի։ Եվ դուք նույնիսկ չեք հիշի, թե ինչու էիք բարկանում նրա վրա։ Քանի դեռ նա նորից չանհետանա անորոշ ժամկետով։

Սեքս

Չգիտես ինչպես, բայց նրան միշտ հաջողվում է ձեզ անկողին տանել։ Բայց նա դա անում է դա ոչ թե ուղղակիորեն, այլ քողարկված ձեւով։ Դուք չեք կարողանա կռահել, թե ինչ է նշանակում նրա համբույրը։ Եվ հաջորդ առավոտյան դուք չեք իմանա՝ ձեզ մոտ հարաբերություննե՞ր են սկսվել, թե՞ ձեզ պարզապես օգտագործել են։ Նրա մտքերն ու մտադրությունները անհնար է կռահել։

Բացարձակ սուտ

Նա ամեն ինչ կանի ձեզ դուր գալու համար։ Կասի, որ ամուրի է, որ ջնջել է իր էջը Tinder-ից, որ չի ճանաչում այն աղջկան, որը նշել է իր լուսանկարը, որ դուք միակն եք, ով նրան դուր է գալիս։ Նա բնածին ստախոս է ու երբեք չի ամաչի իր ստերից։ Նա կասի այն ամենը, ինչ պետք է, որպեսզի դուրս գա բարդ իրավիճակից ու հայտնվի ձեր անկողնում։

Նրան դժվար է հասկանալ

Դուք մշտապես մտածում եք նրա մասին, քանի որ մշտապես փորձում եք հասկանալ, թե ինչ նկատի ուներ՝ իր ասածով կամ արարքով։ Օրինակ նա անընդհատ գրում էր ձեզ, իսկ հետո սկսել է չգրել։ Կամ էլ ծրագրեր էր կառուցում ձեզ հետ, իսկ հետո կտրուկ ամեն ինչ չեղարկել է։ Դուք մշտապես փորձում եք հասկանալ նրան։

Նա խուսափում է հստակ պատասխաններից

Նա չի ասում, որ փնտրում է հարաբերություններ, բայցեւ չի ասում, որ սիրում է ազատ կյանքը։ Նա չի ասում, որ դուք նրան դուր եք գալիս, բայցեւ չի ասում, որ ընկերուհի ունի։ Նա ստիպում է հույսեր փայփայել։ Ու նույնիսկ եթե նման հույս չկա , դուք այդ մասին չեք իմանում, քանի որ նա երբեք ուրիշ աղջիկների հետ նկարներ չի հրապարակում ու սոցցանցում իր ընտանեկան դրության կարգավիճակը չի փոխում։

Խանդոտ է ձեւանում

Նա կարող է վազել ուրիշ կանանց հետեւից, բայց եւ վիրավորված ձեւանալ, տեսնելով ձեր սիրախաղը ուրիշների հետ։ Դուք կարող եք կարծել, թե նա իրոք անտարբեր չէ, բայցեւայնպես դա ընդամենը խորամանկություն է։ Նա պարզապես չի ուզում ձեզ կորցնել՝ որպես իր պահուստային տարբերակ։

 

Աղբյուրը՝ Woman.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search