Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Քիմ Քարդաշյանը մի քանի րոպեում 14 մլն դոլար կվաստակի

12:06, 20 հունիսի

Ո՞վ էր ասում, թե Քիմը հիմար ու անպիտան է։ Հայուհին միլոններ է վաստակում այն ամենից, ինչին մոտենում է։ Վաղը մեկնարկում է 36-ամյա ռեալիթի շոուի աստղի՝ KKW Beauty նոր կոսմետիկ միջոցների վաճառքը։ Women's Wear Daily -ն հաղորդում է, որ Քիմն իր ամբողջ արտադրանքը կվաճառի մի քանի րոպեում եւ 14 միլիոն դոլար կվաստակի։ Վաճառքը մեկնարկում է չորեքշաբթի, այնպես որ՝ այնքան էլ երկար չենք սպասի։


Ի դեպ, ասվածը կասկածի տեղիք չի տալիս, քանի որ ապրիլին Քիմը կրտսեր քրոջը՝ Քայլի Ջեներին օգնեց շրջանառել վերջինի՝ Kylie Cosmetics Lip Kits ապրանքանիշը։ Արտադրանքը հաշված րոպեների ընթացքում առցանց վաճառվեց։ Քայլին վաճառեց 300 000 կոսմետիկ միջոց, որոնցից յուրաքանչյուրն արժե 45 դոլար (ցնցող է, այնպես չէ՞)։

Ինչ վերաբերում է նոր կոսմետիկ միջոցներին, հայուհին համացանցում լուսանկարների շարք է հրապարակել, սակայն դրանք քննադատության են արժանացել։
Ըստ օգտատերերի՝ լուսանկարներում Քիմի մաշկն ավելի մուգ է, քան իրականում։
«Ես ոչ ոքի չէի ցանկանում վիրավորել։ Ինձ հետ հրաշալի լուսանկարիչ եւ պրոֆեսիոնալների թիմ է աշխատել։ Նկարահանումների ժամանակ իսկապես մաշկս մի փոքր թուխ էր։ Մինչ հրապարակելը ես դրանք շատերին եմ ցույց տվել, մասնավորապես նրանց, որոնք վաղուց են աշխատում շոու բիզնեսում։ Ոչ ոք իմ մաշկի գույնին ուշադրություն չի դարձրել, ոչ ոք դա չի մեկնաբանել։

Իհարկե, ես հարգում եմ իմ հետեւորդներին։ Այդ պատճառով մենք նորից մշակեցինք այդ գովազդի լուսանկարները։ Մենք տեսանք խնդիրը եւ լուծեցինք այն», - արձագանքել է Քիմը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել