«Վիկան շատ գեղեցիկ աղջիկ է եւ շատ յուրօրինակ զգեստ է ընտրել»,- այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով «Դոմ-2» նախագծի նախկին մասնակից Վիկտորյա Ռոմանեցի հարսանեկան զգեստին, ասաց դիզայներ Հայկ Ավանեսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վիկտորյա Ռոմանեցի համար հարսանեկան զգեստ է պատրաստում Ուկրաինայում բնակվող տաղանդավոր դիզայներ Հայկ Ավանեսյանը։ Վիկտորյան, որը հուլիսի 7-ին կամուսնանա Անտոն Գուսեւի հետ, պատմել է, որ իր զգեստը կարժենա 12 000 դոլար։

«Ոչ մի րոպե չեմ կասկածել դիզայների ընտրության հարցում։ Հայկ Ավանեսյանի տաղանդի մասին գիտեմ դեռ իմ հայրենի Դոնեցկից։ Դեռահաս տարիքից հետեւում էի նրա շքեղ ստեղծագործություններին։ Ուկրաինացի հայտնիներն օգտվում են նրա ծառայություններից։ Ինձ դուր է գալիս, որ նա աշխատում է ոչ թե քանակի, այլ որակի ուղղությամբ։ Անկասկած, իմ հարսանեկան զգեստն այս տարի ամենաքննարկվողը կլինի»,-ասել է Վիկան։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Հայկը համաձայնեց հարսանեկան զգեստի վերաբերյալ որոշ գաղտնիքներ «բացահայտել».
«Զգեստը ստանդարտ չէ, կարելի է ասել, նույնիսկ համարձակ է։ Բայց ես կարծում եմ, որ այն նրան շատ է սազում եւ ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Զգեստը համալրում է նրբաճաշակ երկար քողը, որի ծայրերն ասեղնագործված են։ Քողը եւս ընդգծում է Վիկայի նրբությունն ու էլեգանտությունը», - նշեց Հայկը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 22 հոկտեմբերի
Dior-ը՝ 800 դոլարով, Maison Francis Kurkdjian-ը՝ 1200 դոլարով. 2026 թվականի ամենաշքեղ ադվենտ օրացույցները22:18, 22 հոկտեմբերի
Անհասանելի շքեղությունը վրդովմունք է առաջացնում. Ինչու են Dior-ի և Hermes-ի խանութները թալանվել Ֆրանսիայում21:33, 22 հոկտեմբերի
Շքեղ զբոսանավեր, գաղտնի պալատներ և որսորդական տարածքներ. ինչպես են հանգստացել աշխարհի ամենադաժան բռնապետերը20:26, 22 հոկտեմբերի
68-ամյա Շերոն Սթոունը 34 տարի անց վերստեղծել է «Հիմնական բնազդ» ֆիլմի պաշտամունքային տեսարանը19:39, 22 հոկտեմբերի
Bugatti-ն 5 միլիոն դոլարով վերականգնել է եզակի Veyron-ը՝ հղկված ալյումինե թափքով19:17, 22 հոկտեմբերի
Dolce & Gabbana-ն և Mytheresa-ն շքեղ հավաքածու են ներկայացրել 2026 թվականի Սուրբ Ծննդյան համար18:00, 22 հոկտեմբերի
Հայաստան է գալիս աշխարհահռչակ TOM FORD բրենդը16:27, 22 հոկտեմբերի
Birkin-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է. Hermès-ի պաշտամունքային պայուսակը կորցնում է ժողովրդականությունը և արագորեն արժեզրկվում15:40, 22 հոկտեմբերի
«Նա ավելի վտանգավոր է դառնում». Հոգեբանը պնդել է, որ Թրամփը հոգեմետության նշաններ է ցուցաբերում15:18, 22 հոկտեմբերի
Թագուհի Կամիլան հենց սկզբից չի վստահել Մեգան Մարքլին և կարծում էր, որ նա «զոմբիացրել» է արքայազն Հարրիին14:32, 22 հոկտեմբերի
«Փողը կդառնա անկարևոր». Իլոն Մասկը կանխատեսել է ապագան առանց արժույթի և նշել, թե ինչ կպատահի իր միլիարդների հետ14:09, 22 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգը սպառնացել է լքել Կալիֆոռնիան և վաճառել իր 110 միլիոն դոլարանոց առանձնատունը՝ միլիարդատերերի հարկի պատճառով