ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա փչացնել ձեր միասին գծած ծրագրերը եւ մտածել նոր ու յուրահատուկ ինչ-որ բան: Ընդ որում` նա համոզված կլինի, որ դա ձեզ դուր կգա:
ՑԼԵՐ
Ինչ էլ որ պատահի այսօր ձեր սիրելիի եւ ձեր միջեւ, այն էլ ավելի կմտերմացնի ձեզ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր դուք վերջնականապես կհասկանք` արդյոք արժե սիրելիի հետ հարաբերությունները շարունակել, թե ոչ: Սակայն, եթե շարունակել, ապա մի փոքր այլ, ավելի անսովոր կերպով, քան հիմա է:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր չարժե վախենալ հեռավորությունից եւ թվերից, հակառակ դեպքում` օրը սիրո տեսնակյունից կանցնի ձեր կողքով` ձեզ ոչինչ չտալով եւ ոչինչ չխլելով:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր սիրային հարաբերություններում ձեզ վաղուց տանջող հարցի պատասխանը կստանաք միանգամայն անսպասելի վայրում: Եղեք ուշադիր:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս որքան հնարավոր է շատ ժամանակ տրամադրեք երեխաներին:
ԿՇԵՌՔՆԵՐ
Հունիսի 23-ին պետք է մտածեք, գտնեք մի բան, որը կմիավորի ձեզ։ Օրինակ՝ շապիկ, որը փոխեփոխ կհագնեք, կամ վզնոց՝ բաղկացած երկու մասերից. առաջին կեսը դուք կկապեք, մյուսը՝ ձեր սիրելին։ Ձեր հարաբերությունների համար մտածեք փոքրիկ խորհրդանիշ, որն ավելի կմտերմացնի ձեզ։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը կցանկանա բարձրացնել ձեր ինտելեկտի մակարդակը։ Ընթերցանության համար մի հետաքրքիր գիրք խորհուրդ կտա, կամ թանգարան, որտեղ կկարողանաք հետաքրքիր եւ օգտակար ժամանակ անցկացնել։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Կարծում եք՝ ձեր ընտրյալը եւ հոգեպես, եւ ֆիզիկապես ուժե՞ղ անձնավորություն է։ Այսօր դուք կհամոզվեք, որ այդպես չէ։ Իրականում նա շատ նուրբ ու փխրուն էակ է, որը ձեր պաշտպանության կարիքը ունի։ Եղեք ձեր սիրելիի կողքին, քանզի հիմա Նա հենց դրա կարիքը ունի։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ասում են՝ սերը չարժե փնտրել, այն պետք է ինքնուրույն գա, ինչպես ձյունը։ Այսօր կհասկանաք՝ պետք է համաձայնել այս խոսքին, թե ոչ։ Դրանից հետո համապատասխան քայլեր կձեռնարկեք։ Իսկ եթե արդեն գտել եք ձեր սիրուն, արեք ամեն ինչ Նրան չկորցնելու համար։ Իսկ թե ինչպես՝ աստղերը չեն կարող հուշել։
ՋՐՀՈՍՆԵՐ
Հունիսի 23-ին կհասկանաք, որ աշխարհը շատ փոքր է։ Նշանակում է, որ հանդիպելու եք ձեր ընտրյալի բարեկամներից կամ ընկերներից մեկին եւ պարզելու, որ դուք ծանոթ եք միմյանց։ Հավանաբար ճակատագիրը ցանկանում է ինչ-որ բան ձեզ հուշել։ Մի փակեք ձեր աչքերը։ Լսեք նրան։
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի համար շատ դժվար կլինի օրվա ընթացքում բարձր պահել տրամադրությունը եւ էներգիայով լի լինել։ Նա պարբերաբար միայնակ մնալու եւ հանգստի, ինչպես նաեւ ձեր աջակցության կարիքը կունենա։ Փորձեք նրա կողքին լինել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին