Գորդոն Ռամզին ամենահայտնի բրիտանացի շեֆ խոհարարն է, որի ռեստորաններն արժանացել են Միշլենի 16 աստղի։ Նրա ֆիրմային՝ Restaurant Gordon Ramsay ռեստորանը Լոնդոնում է եւ ունի Միշլենի 3 աստղ։ Բացի, այդ Գորդոնը վարում է բրիտանական The F-Word, Ramsay’s Kitchen Nightmares եւ «Դժոխային խոհանոց» հեռուստաշոուները, ինչպես նաեւ դրանց ամերիկյան կրկնօրինակները։
Հայտնի բրիտանացուն նկատել են Մալիբուում, երբ վերջինն իր 300 հազար դոլար արժողությամբ Ferrari-ով 17-ամյա դստեր՝ Հոլիի հետ, Nobu ռեստորան է ուղեւորվել։
Շքեղությունը միշտ ուղեկցում է հարուստներին, բայց Գորդոնի մասին որոշեցինք գրել, որպեսզի ձեզ ներկայացնենք այդ նույն հարստության վերաբերյալ նրա դիրքորոշումը։ 50-ամյա Ռամզիի կարողությունը 113 մլն ֆունտ է գնահատվում։
Վերջին հարցարզրույցներից մեկում Ռամզին հայտարարել էր, որ իր երեխաներին (Մաթիլդա, Ջեք, Հոլլի եւ Մեգան) թույլ չի տալիս շքեղ ռեստորաններ այցելել եւ իր միլիոնները նրանց ժառանգություն չի թողնի։
«Հաջողության հասնելու համար ես խելագարի նման աշխատել եմ։ Ինձ համար գոյություն ունի «աշխատանքային էթիկա» հասկացությունը։ Իմ երեխաներն իմ միլիոնները ժառանգություն չեն ստանա, յուրաքանչյուրը 25 ցենտ կստանա, եւ վերջ։ Նրանք իրենք պետք է վաստակեն։ Նրանք աշխատում են իմ ռեստորաններում եւ վաստակում իրենց գրպանի փողը։ Բայց նրանք չեն կարող իմ ռեստորանում կամ մեկ այլ հաստատությունում ինձ հետ մեկ սեղանի շուրջ նստել, քանի որ ես դա նրանց թույլ չեմ տա։ Իմ հարստությունը չպետք է նրանց փչացնի, եւ այն նրանց բաժին չի հասնի։
Այս աշխարհում պետք է գնահատել աշխատանքը եւ աշխատանքի միջոցով ձեռք բերված հաջողությունը։ Եւ երբ դուք հասնում եք դրան, շատ լավ զգացողություններ եք ունենում», - նշել է բրիտանացի ամենահայտնի շեֆ խոհարարը (տեսնենք, թե մեր հարուստներից ով կհետեւի նրա օրինակին)։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը