«Երկրպագուները միշտ ցանկացել են Շուշաննային ամուսնացնել սերիալում իր զուգընկերոջ հետ, դրա համար էլ այդքան ծանր են տանում մեր՝ միասին լինելը»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր Վահե Սայանն՝ անդրադառնալով իր եւ Շուշաննայի սիրավեպին։
Նրա խոսքով, մարդիկ չարաշահում են այն փաստը, որ նա ամուսնալուծված է եւ երեխա ունի, մինչդեռ եթե անգամ այդպես չլիներ, հասարակությունն էլի դժգոհ էր լինելու Շուշաննայի ընտրությունից.

«Գիտեք, ինձ համար միեւնույն է, թե տանը մնացածների եւ աբիժնիկների մի խումբ ինչ է մտածում մեր մասին։ Մարդկանց ձեռնտու չէր այդ ինֆորմացիան, նրանք ուրիշ բան էին ցանկանում լսել, իսկ իմ ասածը այսօր, վաղը, թե հարյուր տարի հետո նույնն է լինելու՝ ես ազատ մարդ եմ եղել եւ արել եմ իմ կյանքի ընտրությունը։ Եթե մարդիկ ամուսնալուծված են, իրավունք չունե՞ն հետո անձնական կյանք ունենալ»,-նշեց նա։
Վահե Սայանն այս ընթացքում մեկնաբանություններ է կարդացել համացանցում, որոնք արդեն աբսուրդի են հասնում.
«Հասել են այնտեղ, որ գրում են, թե երեք երեխա ունեմ տարբեր կանացից։ Ինչպե՞ս կարելի է։ Ստացվեց այնպես, ասես Շուշաննան Սաֆարովին է ընտրել, ազգի թշնամի են դարձրել ինձ։ Նույնիսկ մի տեղ մեկնաբանություն տեսա, թե՝ «մենք քեզ այդքան փայփայել, փափագել ենք, որ այդ կերպ դավաճանե՞ս»։ Դավաճանությունից են խոսում, այն ինչ իրենք Շուշաննայի հանդեպ սերը դավաճանեցին»։

Շուշաննա Թովմասյանը եւ Վահե Սայանը ծանոթացել են յոթ տարի առաջ՝ «Դժվար ապրուստ» սերիալի նկարահանումների ժամանակ։ Ռեժիսորի խոսքով՝ այս ամբողջ ընթացքում իրենք պարզապես ընկերներ են եղել, իսկ սիրային հարաբերություններն իրենց մեջ զարգացել են միայն վեց ամիս առաջ, երբ Վահեն վաղուց ամուսնալուծված է եղել։
Նախկին ամուսնությունից Վահե Սայանը յոթ տարեկան դուստր ունի։ Խոսակցությունները, թե Շուշաննան երեխային զրկել է հորից, նա աբսուրդ է համարում.

«Ես իմ նախկին կնոջ եւ երեխայի հետ բարձր մակարդակի հարաբերություններ ունեմ, տղամարդու իմ տեսակը թույլ չի տալիս մոռանալ իմ անցյալը։ Ես նաեւ իմ երեխայի ապագայով եմ ապրում, իմ ցանկացած քայլը մտածված է։ Եթե որոշ մարդիկ համաձայն են ապրել ընտանեկան պրոբլեմով, ես համաձայն չեմ ապրել, թեպետ իմ նախկին կինը շատ խելացի եւ լավ մարդ է։ Ես ինչ կարողանում եմ, իմ երեխայի համար անում եմ, ով ուզում է լինի՝ իմ երեխան իմ երեխան է, դա որեւէ մեկը չի կարող փոխել»։
Վահե Սայանը նշեց, որ ապագայում իր եւ Շուշաննայի հարաբերությունները կզարգանան իրենց «տրամաբանական հանգուցալուծմամբ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ