Երբ Քիմ Քարդաշյանին Փարիզում կողոպտեցին, նա խոստացավ սոցցանցերում այդքան հաճախ չհրապարակել իր անձնական կյանքի մանրամասները, որպեսզի չհայտնվի հանցագործների թիրախում։
Սոցիալական ցանցերի տարածմանը զուգահեռ՝ ավելի է բարդացել պահպանել սեփական անձի կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը. մատի մեկ հպումով կարելի է իմանալ, թե այս կամ այն մարդն այս պահին որտեղ է գտնվում եւ անգամ՝ ինչ ուտում։ Թերեւս սա պատճառներից մեկն է, որ հանցագործները կարողանում են արագ կողմնորոշվել՝ ում եւ երբ կողոպտել։ Հաճախ նրանց թիրախում հայտնվում են շոու-բիզնեսի ներկայացուցիչները։
NEWS.am STYLE-ը ներկայացնում է հայ հայտնիների, որոնց թալանել կամ փորձել են թալանել։
Միքայել Ոսկանյան

Չարագործները կոտրել են Միքայել Ոսկանյանի մեքենայի ապակին՝ այն կողոպտելու նպատակով, սակայն, բարեբախտաբար, ոչինչ չեն կարողացել գողանալ։
Արման Մարգարյան

Հանցագործները կոտրել էին նաեւ հաղորդավար Արման Մարգարյանի մեքենայի ապակին ու տարել նրա թակարժեք ակնոցը եւ վերարկուն։

Արտաշես Ալեքսանյան

Դերասանը հանցագործների թիրախում էր հայտնվել 2015 թվականին։ Գողերը մտել էին Ալեքսանյանի՝ Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող բնակարան եւ տարել ոսկեղեն, հեռուստացույց, ինչպես նաեւ դերասանի մեդալները՝ 8-10 հազար դոլարի վնաս հասցնելով։
DJ Վակցինա

Նրան կողոպտել էին որդու՝ Վիկտորի 1-ամյակի խնջույքի ժամանակ։ Չարագործը DJ-ի պայուսակից 100 հազար դրամ էր գողացել։
Քիմ Քարդաշյան

Անցյալ տարվա հոկտեմբերին Փարիզում ոստիկանի համազգեստով եւ դիմակներով հանցագործները ներխուժել էին Քիմի հյուրանոցի համար եւ 9 մլն եվրո արժողոթյամբ թանկարժեք զարդեր տարել:
Կողոպուտի կազմակերպիչը 60-ամյա կրկնահանցագործ Օմար Աիտ Հեդաշն է եղել: Նա հայտնի է «Ծեր Օմար» մականունով: Հանցագործը օգնել են 72-ամյա Պիեռ Բուիաները, 63-ամյա Յունիս Աբբասը, 61-ամյա Դիդյե «Երկնագույն աչքեր» Դյուբրեկը եւ 54-ամյա Ֆրանսուա Դելապորտը:
Քլոե Քարդաշյան

Իսկ, ահա, Քիմի քույրը՝ Քլոեն, կողոպտվել է մտերիմ ընկերուհու կողմից։ Աղջիկն օգտվել է Քլոեի բանկային քարտից, հայտնի ապրանքանիշերի խանութներից գնումներ է կատարել, բայց դրանք չեն հասել Քլոեի զգեստապահարան:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո