1. Դու մշտապես դեպրեսիա ունես ու շուրջն ամեն ինչ սարսափելի զայրացնում էՈւրեմն այսպես, սեքսով զբաղվելիս քո տրամադրությունը նկատելիորեն լավանում է։ Զուտ հոգեբանական բավականությունից բացի՝ սեքսի ընթացքում մարդու օրգանիզմում արտադրվում է էնդորֆին հորմոնը, որը պատասխանատու է լավ տրամադրության ու դրական աշխարընկալման համար։ Որոշ հետազոտողներ էլ հավաստիացնում են, որ տրամադրության բարելավումը կապակցված է օրգանիզմի հորմոնալ կարգավիճակի հետ, որը պայմանավորված է գլխուղեղի որոշ կենտրոնների ակտիվացումով։ Իրականում ամեն ինչ հեշտ է՝ որակյալ սեքսից տրամադրությունը լավանում է քիմիական մակարդակի վրա ու դրա համար դու չպետք է որեւէ լրացուցիչ ջանք գործադրես։

2. Անընդհատ ինչ-որ տեղդ ցավում է
Օրգազմից առաջ մարդու արյան մեջ է արտազատվում օքսիտոցին առեղծվածային անվանումով հորմոնը, որի ներգործության ներքո ստեղծվում են ցավազրկող էնդորֆիններ՝ մորֆինի բնական անալոգները։ Իսկ կանանց դեպքում սեքսը նպաստում է էստրոգենների արտադրմանը, որոնք ճնշում են մինչդաշտանային համախտանիշի հետ կապված ցավերը ։ Այնպես որ, սեքսը լավագույն ցավազրկողն է։
3. Դու դժգոհ ես քո քաշից, մշտապես հատուկ սննդակարգերի ես հետեւում, բայց չես կարողանում նիհարել

Գրգռված մարդու զարկերակի հաճախությունը ավելանում է րոպեում 70-ից մինչեւ 150 հարված՝ ինչպես ծանրաձող բարձրացնող մարզիկի մոտ։ Մեկ սեռական ակտն այրում է մոտավորապես նույնքան կալորիա, որքան վազքուղով 15 րոպե վազելը, բայց բնականաբար ավելի հաճելի է, քան երկրորդ տարբերակը։ Եւ նաեւ թվաբանական օրինակ՝ 30 րոպե տեւող սեքսի ժամանակ այրվում է 200 կալորիա։ Այսինքն օրական մեկ անգամ սեքսով զբաղվելով՝ դուք կարող եք մեկ շաբաթում կես կիլոգրամ նիհարել։
4. Դու անընդհատ վարակվում ես տարբեր վիրուսներով
Կանոնավոր կերպով սեքսով զբաղվող մարդկանց արյան մեջ պարունակվում է 30 տոկոսով շատ հակամարմիններ, քան սեքսով չզբաղվողների մոտ։ Դրա համար էլ սեռական ակտիվ կյանքով ապրող կանայք ու տղամարդիկ ավելի հազվադեպ են վարակվում գրիպով կամ այլ ինֆեկցիոն հիվանդություններով։

5. Քեզ չի գոհացնում քո մաշկի առաձգականությունը
Սեքսի ժամանակ մարզվում են մկանների բոլոր խմբերը։ Նաեւ կոնքերի, ազդրերի, որովայնի ու ձեռքերի մկանները, ինչը հատկապես կարեւոր է կանանց համար։ Բացի դրանից սեռական գործողության ընթացքում արյան մեջ է արտազատվում տեստոստերոն հորմոնը, որը բարենպաստ է հենաշարժական ապարատի համար։ Սեքսով կանոնավոր զբաղվելը նաեւ լավացնում է կեցվածքը։ 20 րոպե սեքսը հավասարազոր է կես ժամ առավոտյան մարզանքին։
Աղբյուրը՝ Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 հոկտեմբերի
Ինչո՞ւ են միլիարդատերերը այդքան շատ երեխաներ ունենում, եթե պատրաստ չեն անձամբ մեծացնել նրանց22:21, 9 հոկտեմբերի
Սիլիկոնյան հովտի միլիարդատերերը երազում են ծերացումը կանխելու մասին. մարդկանց վրա առաջին փորձը խոստումնալից է21:18, 9 հոկտեմբերի
Արգենտինայի համը Երևանի սրտում. դեսպանատունը ներկայացրեց գինիներ, որոնք արժե փորձել20:30, 9 հոկտեմբերի
Հայաստանի «Քարերի սիմֆոնիան» վերածվել է ֆանտաստիկ աշխարհի. 3D նկարիչը ստեղծել է բնական հուշարձանի թվային տարբերակը19:29, 9 հոկտեմբերի
Միլիարդատեր Մայքլ Դելի կինը ցնցել է սոցիալական ցանցերը իր տեսքով․ նրան համեմատել են «պլաստմասե տիկնիկի» հետ16:26, 9 հոկտեմբերի
Առանց շաքարի գազավորված ըմպելիք, թե՞ ջուր. ուսումնասիրությունը պարզել է, թե որ ըմպելիքն է ավելի արդյունավետ քաշի կորստի համար15:37, 9 հոկտեմբերի
Մայքլ Ջեքսոնի «Thriller» տեսահոլովակի բաճկոնը կարող է վաճառվել 10 միլիոն դոլարով15:12, 9 հոկտեմբերի
Քանյե Ուեսթը 20 միլիոն դոլար է վաստակել Սանկտ Պետերբուրգում չեղարկված համերգներից14:33, 9 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը փորձել է Էլիզաբեթ Թեյլորի պաշտամունքային թիկնոցը. 74,500 դոլարանոց վինտաժային կերպարը կհայտնվի «All's Fair»–ի նոր եթերաշրջանում14:14, 9 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգի քույրը ցնցել է սոցիալական ցանցերը եղբոր հետ իր արտասովոր նմանությամբ13:20, 9 հոկտեմբերի
Ինը ամիս առանց սեքսի և մրցակից Քոբի Բրայանտի. Մայքլ Դուգլասը բացահայտել է Քեթրին Զետա-Ջոնսի հետ իր սիրավեպի մանրամասները12:40, 9 հոկտեմբերի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ կնկարահանի մաֆիայի լեգենդար ղեկավար Սեմի Գրավանոյի՝ Ջոն Գոտիի դավաճանի մասին