Ուրեմն այսպես, սեքսով զբաղվելիս քո տրամադրությունը նկատելիորեն լավանում է։ Զուտ հոգեբանական բավականությունից բացի՝ սեքսի ընթացքում մարդու օրգանիզմում արտադրվում է էնդորֆին հորմոնը, որը պատասխանատու է լավ տրամադրության ու դրական աշխարընկալման համար։ Որոշ հետազոտողներ էլ հավաստիացնում են, որ տրամադրության բարելավումը կապակցված է օրգանիզմի հորմոնալ կարգավիճակի հետ, որը պայմանավորված է գլխուղեղի որոշ կենտրոնների ակտիվացումով։ Իրականում ամեն ինչ հեշտ է՝ որակյալ սեքսից տրամադրությունը լավանում է քիմիական մակարդակի վրա ու դրա համար դու չպետք է որեւէ լրացուցիչ ջանք գործադրես։
2. Անընդհատ ինչ-որ տեղդ ցավում է
Օրգազմից առաջ մարդու արյան մեջ է արտազատվում օքսիտոցին առեղծվածային անվանումով հորմոնը, որի ներգործության ներքո ստեղծվում են ցավազրկող էնդորֆիններ՝ մորֆինի բնական անալոգները։ Իսկ կանանց դեպքում սեքսը նպաստում է էստրոգենների արտադրմանը, որոնք ճնշում են մինչդաշտանային համախտանիշի հետ կապված ցավերը ։ Այնպես որ, սեքսը լավագույն ցավազրկողն է։
3. Դու դժգոհ ես քո քաշից, մշտապես հատուկ սննդակարգերի ես հետեւում, բայց չես կարողանում նիհարել
Գրգռված մարդու զարկերակի հաճախությունը ավելանում է րոպեում 70-ից մինչեւ 150 հարված՝ ինչպես ծանրաձող բարձրացնող մարզիկի մոտ։ Մեկ սեռական ակտն այրում է մոտավորապես նույնքան կալորիա, որքան վազքուղով 15 րոպե վազելը, բայց բնականաբար ավելի հաճելի է, քան երկրորդ տարբերակը։ Եւ նաեւ թվաբանական օրինակ՝ 30 րոպե տեւող սեքսի ժամանակ այրվում է 200 կալորիա։ Այսինքն օրական մեկ անգամ սեքսով զբաղվելով՝ դուք կարող եք մեկ շաբաթում կես կիլոգրամ նիհարել։
4. Դու անընդհատ վարակվում ես տարբեր վիրուսներով
Կանոնավոր կերպով սեքսով զբաղվող մարդկանց արյան մեջ պարունակվում է 30 տոկոսով շատ հակամարմիններ, քան սեքսով չզբաղվողների մոտ։ Դրա համար էլ սեռական ակտիվ կյանքով ապրող կանայք ու տղամարդիկ ավելի հազվադեպ են վարակվում գրիպով կամ այլ ինֆեկցիոն հիվանդություններով։
5. Քեզ չի գոհացնում քո մաշկի առաձգականությունը
Սեքսի ժամանակ մարզվում են մկանների բոլոր խմբերը։ Նաեւ կոնքերի, ազդրերի, որովայնի ու ձեռքերի մկանները, ինչը հատկապես կարեւոր է կանանց համար։ Բացի դրանից սեռական գործողության ընթացքում արյան մեջ է արտազատվում տեստոստերոն հորմոնը, որը բարենպաստ է հենաշարժական ապարատի համար։ Սեքսով կանոնավոր զբաղվելը նաեւ լավացնում է կեցվածքը։ 20 րոպե սեքսը հավասարազոր է կես ժամ առավոտյան մարզանքին։
Աղբյուրը՝ Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը