NEWS.am STYLE-ի զրուցակիցը «Օտարը» հեռուստասերիալի գլխավոր դերակատար Սիսիան Սեփանյանն է: Ինչպե՞ս երիտասարդ դերասանը Թեհրանից ժամանեց Երեւան ու գրավեց հայկական հեռուստաեթերը: Մանրամասները ներկայացնում ենք ստորեւ.
Սիսիան, գիտեմ, որ Թեհրանում եք ծնվել. երբվանի՞ց եք բնակվում Երեւանում:
Այո, Թեհրանում եմ ծնվել։ Արդեն մոտավորապես երկու տարի է` Երեւանում եմ բնակվում։
Ձեզ այստեղ ճանաչեցին «Օտարը» հեռուստասերիալի շնորհիվ: Ինչպե՞ս ստացաք գլխավոր դերը:
The Name production-ի թողարկած տեսահոլովակներից մեկում գլխավոր հերոսին մարմնավորելուց հետո «Շանթ» հեռուստաընկերությունից ինձ հրավիրեցին քասթինգի, ապա մեկ շաբաթ անց ասացին, որ ֆիլմում ես գլխավոր հերոսի դերն եմ կերտելու։

Որեւէ ֆիլմում կամ հեռուստասերիալում նկարահանվելիս ի՞նչն է ամենից կարեւորը Ձեզ համար՝ սցենա՞րը, Ձեր հերոսի նկարագի՞րը, դերասանական կա՞զմը...
Ձեր նշած բոլոր կետերը միանգամայն կարեւոր են, բայց ինձ համար ամենաէականը ռեժիսորի հետ աշխատանքն ու ստեղծագործական միջավայրն է։
Ո՞ւմ հետ եք առավել մտերմացել Ձեր գործընկերներից:
Բոլորի հետ էլ հավասարապես շատ ջերմ ընկերական հարաբերությունների մեջ եմ:
Սովորաբար, երբ դերասանը սկսում է մի դերով, ռեժիսորները նրան հաճախ հենց նույնատիպ դերեր են առաջարկում. մտավախություն չունե՞ք այս առումով: Ձեզ այլ կերպարներում պատկերացնո՞ւմ եք՝ օրինակ՝ բացասական:
Մտավախություն չունեմ, քանի որ այդ ամենը դերասանից է կախված, իր՝ կերպարներ ստեղծելու և մարմնավորելու վարպետությունից։ Իհարկե, ուրիշ կերպարներում պատկերացնում եմ ինձ։ Կարծում եմ՝ դերասանը ցանկացած կերպարով կարող է հանդես գալ։

Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ընթերցանություն եք սիրում: Ի՞նչ գրականություն եք կարդում: Օրինակ՝ ո՞ր գրքի հերոսին կցանկանայիք մարմնավորել։
Կարդում եմ համաշխարային գրականություն եւ երբեմն էլ՝ պոեզիա։ Շատ կերպարներ կան, որ կցանկանայի մարմնավորել էկրանավորված տարբերակով։ Դրանցից ամենահարազատը, որ կուզեի կերտել, Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» գրքի հերոսն է:
Հաճախ դերասանին նույնացնում են իրենց կերպարների հետ. Ձեր դեպքում է՞լ է այդպես:
Այո։ Գրեթե միշտ դրսում տեսնելիս ինձ ֆիլմի կերպարի անունով են դիմում։ Դրանից չեմ կաշկանդվում, քանի որ դա փաստում է կերպարի հաջողված և հանդիսատեսի մոտ տպավորված լինելու մասին։
Կա՞ն դերասաններ, որոնցից սովորել եք, կամ նրանց ֆիլմերը դիտելով փորձում եք ինչ-որ բաներ քաղել նրանցից:
Իհարկե կան։ Ոչ միայն դերասաններ, առհասարակ, ես շատ եմ հետեւում ինձ շրջապատող բոլոր մարդկանց շարժումներին, ժեստերին ՝ փողոցում, դրսում, աշխատելիս, ու փորձում ֆիքսել, կերպարներ ստեղծելու ժամանակ կիրառել դրանք։

Ձեր երկրպագուներին կհետաքրքրի՝ արդյոք Ձեր սիրտն ազա՞տ է: Եվ, առհասարակ, ինչպիսի՞ն պետք է լինի աղջիկը, որպեսզի կարողանա գրավել Ձեր ուշադրությունը:
Այո, ազատ է։ Իմ կարծիքով՝ սա այն հարցն է, որի համար հստակ չափանիշներ չկան։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Սիսիանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 5 նոյեմբերի
Օբաման, Մամդանին և սենատորները Vogue-ի շապիկին. արհեստական ինտելեկտի վրա հիմնված կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում09:00, 5 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 4 նոյեմբերի
«Սեքս՝ պարտքի զգացումից ելնելով». Գիտնականները պարզել են, թե ինչու են զուգընկերները համաձայնվում մտերմության՝ առանց դա ցանկանալու22:31, 4 նոյեմբերի
Հպում, որը ստիպում է լաց լինել. Ի՞նչ է «տխուր պտուկի համախտանիշը»21:16, 4 նոյեմբերի
Ինչպես Բեռնար Արնոյի 28-ամյա որդին Louis Vuitton ժամացույցները վերածեց հավաքորդական իրերի20:25, 4 նոյեմբերի
«Փարիզ, մենք խնդիր ունենք». Ինչու են եվրոպական շքեղ ապրանքանիշերը կորցնում իրենց դիրքերը Չինաստանում19:16, 4 նոյեմբերի
Անսպասելի ավարտով կողոպուտ. գողը վերադարձրել է 292,000 դոլար արժողությամբ ժամացույցը՝ «Կներեք» գրությամբ16:35, 4 նոյեմբերի
Անժամանակյա դասականները նոր մեկնաբանություններով. Երևանը հյուրընկալում է 18-րդ Շեքսպիրյան փառատոնը15:52, 4 նոյեմբերի
Նորաձև սանրվածք, որից ճաղատանում են. Մասնագետները զգուշացնում են Բելլա Հադիդի միտման վտանգների մասին15:27, 4 նոյեմբերի
Bugatti-ի գործադիր տնօրենի Chiron-ը գողացել են գործարանից. Միլիարդատերը հետապնդել է գողին14:34, 4 նոյեմբերի
Փեսան խորանի մոտ անպարկեշտ շոու է սարքել. հարսանեկան համբույրը վերածվել է սկանդալի, հյուրերը շոկի մեջ էին14:14, 4 նոյեմբերի
Մերկ որովայն և կաշվե բաճկոն. Վերա Վոնգը 77 տարեկանում նորաձևության սադրանք է կազմակերպել