Միքայել Արամյանի, Սոս Ջանիբեկյանի, Հովհաննես Ազոյանի, Արսեն Գրիգորյանի, Սաթենիկ Հախնազարյանի, ինչպես նաեւ՝ «Եվրատեսիլ 2017» մրցույթում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալմայի մասնակցությամբ ֆիլմ է նկարահանվել Հայաստանում, որը կոչվում է «ARMENИЯ»։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Մաքսիմ Հայրապետովը պատմեց, թե ինչպես է ծնվել ֆիլմի գաղափարը, ինչ հետաքրքրաշարժ պատմություններ են տեղի ունեցել նկարահանման ընթացքում եւ երբ էկրաններ կբարձրանա ժապավենը։
Մաքսիմ Հայրապետովը եւ օպերատոր Արտյոմ Աբովյանը
««ARMENИЯ»-ն բառախաղ է, որն իր մեջ ներառում է ֆիլմի գլխավոր հերոսներից մեկի անունն ու բացահայտում գործողությունների վայրը։ Ֆիլմը երկու ընկերների մասին է՝ Արմենի եւ Լեւոնի, որոնք բաժանվում են 16 տարեկանում, բայց մի միջադեպ ստիպում է նրանց վերանայել իրենց հարաբերությունները։ Ֆիլմը պարզ ճշմարտությունների՝ ընկերության եւ դավաճանության, սիրո եւ հիասթափության մասին է»,- ասաց Հայրապետովը։
Նրա խոսքով՝ «ARMENИЯ»-ն նկարահանելու գաղափարը ծագել է անցյալ տարի, երբ տասը տարվա ընդմիջումից հետո այցելել է Երեւան։
Մաքսիմ Հայրապետովը
«Տասը տարի չէի եղել Երեւանում եւ որոշել էի ընկերներիս հետ տոնել այստեղ տարեդարձս։ Այդ ժամանակ ինձ հրավիրեցին Շավարշ Վարդանյանի «Երկար վերադարձ» նախագծում աշխատելու։ Սիրով համաձայնեցի։ Նկարահանումներն իրականացվեցին Դիլիջանում։
Երեւանը շատ է փոխվել այս տասը տարվա մեջ, բայց, ահա, երեւանյան տաքսիստներն անդրդվելի են, այդ պատճառով, վերադառնալով Մոսկվա, ինձ չէր լքում միտքը նկարահանելու էդմոն Քյոսայանի «Տղամարդիկ» ֆիլմի ռիմեյքը։ Պրոդյուսերին միտքը դուր եկավ, բայց մենք հասկացանք, որ պատմությունն այլ բանի մասին է լինելու, սակայն գլխավոր հերոսն անպայման պետք է տաքսու վարորդ լինի։ Աստիճանաբար կատակերգությունը վերածվեց դրամայի՝ էքշընի տարրերով»,- նշեց ռեժիսորը։
Խոսելով երգչուհի Ալմայի դերակատարության մասին, Մաքսիմ Հայրապետովը նշեց, որ Ալման ինքն իրեն է մարմնավորում, եւ դա ֆիլմի այն բանալին է, որը կարող ենք բացահայտել միայն ֆիլմը դիտելով։
Ռեժիսորի խոսքով՝ նկարահանման ընթացքում եղել են նաեւ դժվարություններ.
«Ժապավենը ներկայացնում է ժամանակակից Երեւանը, սակայն անդրադարձ կա նաեւ 1990-ականներին։ Ես ընդհանրապես չէի սպասում, որ Հին Երեւանից գրեթե ոչինչ մնացած չի լինի։ Դժվար էր գտնել փողոցներ, որոնք պահպանվել են նույնությամբ»։
Հայրապետովը նշեց, որ Դավիթաշենի կամուրջի վրա ավտոմրցաավազքի տեսարանը նկարելիս բախվել են խնդրի.
«Նկարահանմանը հրավիրել էինք քաղաքային սթրիթռեյսերների, նրանք եկել էին, բաց երեւի չէին սպասում, որ նկարահանումները մի քանի ժամ կարող են շարունակվել, ուստի շատերը կեսից պարզապես հեռացան, արդյունքում՝ ստիպված եղանք պատահական վարորդների խնդրել մասնակցել նկարահանումներին, բայց նրանք էլ քիչ էին, եւ մեր անձնակազմի անդամները ստիպված եղան նստել մեքենաները։ Զվարճալի բան ստացվեց, իհարկե, ժպտացինք»։
Հայաստանում «ARMENИЯ»-ի նկարահանումներն ավարտել են, ֆիլմի մյուս տեսարանները նկարահանվելու են Ատլանտյան օվկիանոսի ափին, եւ արդեն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ֆիլմը էկրաններ կբարձրանա։
Ի դեպ, Մաքսիմ Հայրապետովի մասին։ Ծնվել է Վիբորգում, ստացել կինոօպերատորի մասնագիտություն։ Հայրը՝ Գեորգի Հայրապետովը, աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Իր կարիերան Մաքսիմը սկսել է Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ֆիլմում՝ որպես կինոօպերատորի ասիստենտ, ապա՝ Ալեքսանդր Ադաբաշյանի «Ազազել» ֆիլմում։ Աշխատել է նաեւ «Չորս տաքսիստը եւ շունը», «Մեծ հայկական հարսանիք», «Դուք ինձ չեք լքի», «Թագուհի», «Տանգո» ֆիլմերում։ 2008 թվականին Վահագն Տեր-Հակոբյանի հետ աշխատել է «Պլատոն» նախագծի վրա՝ որպես երկրորդ օպերատոր։
Շուշան Շատիկյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը