«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Exclusive. Միքայել Արամյանը, Սոս Ջանիբեկյանը, «Եվրատեսիլ 2017»-ի մասնակից Ալման եւ այլք՝ «ARMENИЯ» ֆիլմում

14:01, 14 հուլիսի

Միքայել Արամյանի, Սոս Ջանիբեկյանի, Հովհաննես Ազոյանի, Արսեն Գրիգորյանի, Սաթենիկ Հախնազարյանի, ինչպես նաեւ՝ «Եվրատեսիլ 2017» մրցույթում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալմայի մասնակցությամբ ֆիլմ է նկարահանվել Հայաստանում, որը կոչվում է «ARMENИЯ»։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Մաքսիմ Հայրապետովը պատմեց, թե ինչպես է ծնվել ֆիլմի գաղափարը, ինչ հետաքրքրաշարժ պատմություններ են տեղի ունեցել նկարահանման ընթացքում եւ երբ էկրաններ կբարձրանա ժապավենը։

Մաքսիմ Հայրապետովը եւ օպերատոր Արտյոմ Աբովյանը

««ARMENИЯ»-ն բառախաղ է, որն իր մեջ ներառում է ֆիլմի գլխավոր հերոսներից մեկի անունն ու բացահայտում գործողությունների վայրը։  Ֆիլմը երկու ընկերների մասին է՝ Արմենի եւ Լեւոնի, որոնք բաժանվում են 16 տարեկանում, բայց մի միջադեպ ստիպում է նրանց վերանայել իրենց հարաբերությունները։ Ֆիլմը պարզ ճշմարտությունների՝ ընկերության եւ դավաճանության, սիրո եւ հիասթափության մասին է»,- ասաց Հայրապետովը։

Նրա խոսքով՝ «ARMENИЯ»-ն նկարահանելու գաղափարը ծագել է անցյալ տարի, երբ տասը տարվա ընդմիջումից հետո այցելել է Երեւան։

Մաքսիմ Հայրապետովը

«Տասը տարի չէի եղել Երեւանում եւ որոշել էի ընկերներիս հետ տոնել այստեղ տարեդարձս։ Այդ ժամանակ ինձ հրավիրեցին Շավարշ Վարդանյանի «Երկար վերադարձ» նախագծում աշխատելու։ Սիրով համաձայնեցի։ Նկարահանումներն իրականացվեցին Դիլիջանում։

Երեւանը շատ է փոխվել այս տասը տարվա մեջ, բայց, ահա, երեւանյան տաքսիստներն անդրդվելի են, այդ պատճառով, վերադառնալով Մոսկվա, ինձ չէր լքում միտքը նկարահանելու էդմոն Քյոսայանի «Տղամարդիկ» ֆիլմի ռիմեյքը։ Պրոդյուսերին միտքը դուր եկավ, բայց մենք հասկացանք, որ պատմությունն այլ բանի մասին է լինելու, սակայն գլխավոր հերոսն անպայման պետք է տաքսու վարորդ լինի։ Աստիճանաբար կատակերգությունը վերածվեց դրամայի՝ էքշընի տարրերով»,- նշեց ռեժիսորը։

 

Խոսելով երգչուհի Ալմայի դերակատարության մասին, Մաքսիմ Հայրապետովը նշեց, որ Ալման ինքն իրեն է մարմնավորում, եւ դա ֆիլմի այն բանալին է, որը կարող ենք բացահայտել միայն ֆիլմը դիտելով։

 

Ռեժիսորի խոսքով՝ նկարահանման ընթացքում եղել են նաեւ դժվարություններ.

«Ժապավենը ներկայացնում է ժամանակակից Երեւանը, սակայն անդրադարձ կա նաեւ 1990-ականներին։ Ես ընդհանրապես չէի սպասում, որ Հին Երեւանից գրեթե ոչինչ մնացած չի լինի։ Դժվար էր գտնել փողոցներ, որոնք պահպանվել են նույնությամբ»։

Հայրապետովը նշեց, որ Դավիթաշենի կամուրջի վրա ավտոմրցաավազքի տեսարանը նկարելիս բախվել են խնդրի.

«Նկարահանմանը հրավիրել էինք քաղաքային սթրիթռեյսերների, նրանք եկել էին, բաց երեւի չէին սպասում, որ նկարահանումները մի քանի ժամ կարող են շարունակվել, ուստի շատերը կեսից պարզապես հեռացան, արդյունքում՝ ստիպված եղանք պատահական վարորդների խնդրել մասնակցել նկարահանումներին, բայց նրանք էլ քիչ էին, եւ մեր անձնակազմի անդամները ստիպված եղան նստել մեքենաները։ Զվարճալի բան ստացվեց, իհարկե, ժպտացինք»։

Հայաստանում «ARMENИЯ»-ի նկարահանումներն ավարտել են, ֆիլմի մյուս տեսարանները նկարահանվելու են Ատլանտյան օվկիանոսի ափին, եւ արդեն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ֆիլմը էկրաններ կբարձրանա։

Ի դեպ, Մաքսիմ Հայրապետովի մասին։ Ծնվել է Վիբորգում, ստացել կինոօպերատորի մասնագիտություն։ Հայրը՝ Գեորգի Հայրապետովը, աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Իր կարիերան Մաքսիմը սկսել է Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ֆիլմում՝ որպես կինոօպերատորի ասիստենտ, ապա՝ Ալեքսանդր Ադաբաշյանի «Ազազել» ֆիլմում։ Աշխատել է նաեւ «Չորս տաքսիստը եւ շունը», «Մեծ հայկական հարսանիք», «Դուք ինձ չեք լքի», «Թագուհի», «Տանգո» ֆիլմերում։ 2008 թվականին Վահագն Տեր-Հակոբյանի հետ աշխատել է «Պլատոն» նախագծի վրա՝ որպես երկրորդ օպերատոր։ 

Շուշան Շատիկյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել