Իրեն տարօրինակ չի պահում հեռախոսի պատճառով: Եթե ձեզ խնդրում է նայել, թե ով է իրեն գրել կամ զանգահարել, եւ դուք գիտեք նրա սմարթֆոնի կոդը, ուրեմն նա ձեզանից թաքցնելու բան չունի:
Նա հարգում է ձեզ: Վիճաբանության ժամանակ երբեք չի վիրավորում, ձեզ հետ չի խոսում՝ ինչպես երեխայի հետ: Անկախ այն հանգամանքից, լավ տրամադրություն ունի, թե՞ վատ, ձեզ հետ հավասարի պես է վարվում:
Նա երբեք չի անցնում սահմանագիծը: Չի սիրահետում մատուցողուհուն, երբ միասին ընթրում եք ռեստորանում: Չի մեկնաբանում, թե որքան լավն է ձեր ընկերուհին: Նրա ամբողջ ուշադրությունը ձեզ է ուղղված:
Նա կառավարում է իրեն: Երբ զայրացած է կամ միայնակ, իմպուլսիվ արարքներ չի գործում, որոնց մասին հետո ափսոսում է: Նա գործելուց առաջ մտածում է:
Նա ձեզ ասում է՝ որտեղ է եւ ինչ է անում: Նա երբեք չի անհետանում՝ չտեղեկացնելով, թե ում հետ ուր է գնում: Նա առանց որեւէ բացատրության գիշերվա կեսին չի հայտնվում ձեր տանը:
Նա խուսափում է տհաճ իրավիճակներից: Երբ նրա նախկինը սկսել է հուսահատորեն անհանգստացնել նրան, նա հեռախոսից ջնջել է բոլոր կոնտակտները: Երբ նրա ընկերները սթրիփ ակումբ են գնում, նա ասում է, որ տուն պետք է վերադառնա: Նա նման իրավիճակներում չի հայտնվում ձեր հանդեպ հարգանքից ելնելով:
Նա ամեն ինչ պատմում է ձեզ: Դուք մանրամասն գիտեք նրա բոլոր ընկերների ու գործընկերների մասին: Այդ պատճառով ոչ մի տարօրինակ բան չեք տեսնում՝ նրա հեռախոսում կնոջ նոր անուն տեսնելով:
Նա կատարում է իր բոլոր խոստումները: Եթե ասում է, որ ամռանը ճամփորդության կմեկնեք, ուրեմն անպայման արձակուրդը միասին կանցկացնեք: Եթե ասում է, որ ժամը 8-ին տուն կգա, ուրեմն ժամանակին կլինի: Նա հուսալի է:
Նա ամուր ընկերություն ունի: Մարդիկ, որոնց հետ նա մտերիմ է, կմեռնեն հանուն նրա: Նա ընկերներին բարությամբ եւ հարգանքով է վերաբերվում, դա նշանակում է, որ այդպես կվերաբերվի նաեւ ձեզ:
Նա երբեք չի ստում ձեզ, նույնիսկ երբ նրա համար դժվար է ինչ-որ բան ասել, նա փորձում է դա անել: Նա չի լռում եւ ձեզանից ոչինչ չի թաքցնում:
Ոչ մի արտասովոր բան տեղի չի ունենում: Դուք երբեք ուրիշի շրթներկը չեք գտնում նրա մեքենայում կամ ծանոթությունների հավելված՝ նրա հեռախոսում: Երբեք ընկերներից նրա մասին բամբասանք կամ նախազգուշացում չեք լսել: Անհանգստանալու ոչ մի առիթ չունեք:
Դուք պարզապես զգում եք, որ ամեն ինչ կարգին է: Գիտեք, որ նա պատվարժան տղամարդ է եւ ձեզ ցավ չի պատճառի: Դուք ամբողջ սրտով վստահում եք նրան:
Աղբյուրը՝ soulpost.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 8 հոկտեմբերի
«Ես հրաժարվեցի բոլոր կանանցից հանուն քեզ». Նախկին ամուսնու «զոհերի» ցուցակը զայրացրել է սոցիալական ցանցերը22:38, 8 հոկտեմբերի
Սալմա Հայեկը և նրա կյանքը միլիարդատիրոջ ընտանիքում. շքեղ տներ, 15 միլիարդ դոլար և Ֆրանսուա-Անրի Պինոյի հետ սերը21:33, 8 հոկտեմբերի
«Արհեստական բանականությունը կոչնչացնի մարդկությանը». աշխարհի վերջին պատրաստվող ամերիկացիների գաղտնի աշխարհում20:27, 8 հոկտեմբերի
Իսպանիայի ամենահարուստ կինը խնայողաբար է ապրում՝ չնայած Zara-ի միլիարդներին. Սանդրա Օրտեգայի գաղտնի կյանքը19:40, 8 հոկտեմբերի

19:18, 8 հոկտեմբերի
Casio-ն ներկայացրել է երբևէ արտադրված ամենաթանկ G-Shock-ը՝ 80,000 դոլար արժողությամբ շափյուղայով ժամացույց16:26, 8 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգի քույրը բացահայտել է իր գաղտնի կիրքը. նա ութ տարի աշխատում է որպես դիջեյ16:04, 8 հոկտեմբերի
Երեք հարս, մեկ սկեսուր ու մեկ մեծ գաղտնիք․ «Հարսների հավաքականը»՝ բեմում15:50, 8 հոկտեմբերի

15:40, 8 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը բացահայտել է իր բուռն անձնական կյանքի գաղտնիքները. սիրային կապեր գործընկերների հետ, դավաճանություններ և սեփական «տիկին Ռոբինսոն»15:16, 8 հոկտեմբերի
Գեղեցկության թագուհին 22 տարեկանում մահացել է կայծակի հարվածից14:34, 8 հոկտեմբերի
Բեն Աֆլեքը անսպասելիորեն պաշտպանել է Ջենիֆեր Լոպեսին և բացահայտել դստեր կողմից իրեն տրված զվարճալի մականունը