Դադարիր մտահոգվել քո մարմնի համար
Փոր, կրծքի չափս, ցելյուլիտ, մազեր, հոնքեր, շրթունքներ... Ցանկը կարելի է անվերջ շարունակել: Այդպես շարունակելու դեպքում միշտ կարելի է դժգոհելու առիթ գտնել: Այնպես որ՝ նույնիսկ մի սկսիր:
Իհարկե, հարկավոր է լավ տեսք ունենալ, սպորտով զբաղվել, հետեւել կազմվածքին, բայց հիշիր, որ ամուսինդ քեզ չի սիրում կշեռքի վրա երեւացող թվերի պատճառով: Գուցե արդեն այն մարմինը չունես, ինչպես նախկինում, բայց ամուսինդ՝ նույնպես: Եթե նա որոշել է ամուսնանալ քեզ հետ, ուրեմն սիրում է ոչ միայն քո մարմինը: Նաեւ հիշիր, որ արժանավոր տղամարդը քեզ կսիրի ցանկացած դեպքում:
Ընդունիր այն, որ նա սիրում է քեզ եւ կսիրի
Դուք արդեն միասին եք: Դու սիրում ես նրան, այնպես չէ՞: Այդ դեպքում ինչու ես կասկածում քո հանդեպ նրա սիրո ուժին: Աշխարհում բոլոր կանանցից նա քեզ է ընտրել: Եթե ուզում ես, որ ձեր հարաբերությունները շարունակվեն, եղիր նրանցում: Բավական է կենտրոնանաս բարդույթներիդ վրա, բավարար է հարցնես ինքդ քեզ, թե ինչպես նա կարող էր սիրել այնպիսի մեկին, ինչպիսին դու ես: Իհարկե, կարող էր: Դու նրա համար ամեն ինչ ես:
Բավական է կասկածես քո ուժերին
Ինքնավստահությունը գրավում է, եւ ամուսինդ ուզում է տեսնել այն: Նա ոչ միայն ուզում է տեսնել, թե ինչպես ես գնում երազանքիդ հետեւից, այլեւ ինչպես ես հասնում դրան: Նրա խնդիրը քեզ սատարելն է: Եվ եթե կասկածում ես քո ուժերին, նա զգում է, որ չես հաղթահարում խնդիրը: Եթե չես կարող հանուն քեզ բարձրացնել ինքնագնահատականդ, ապա վստահ եղիր գոնե հանուն նրա:
Դադարիր քեզ համեմատել այլ կանանց հետ
Այդ համեմատությունը միշտ ավարտվում է՝ «Ես բավականաչափ լավը չեմ» արտահայտությամբ: Քո տղամարդն ուզում է, որ այդ ամենն ավարտվի, քանի որ գիտի, որ դու ավելի քան լավն ես: Ոչ մի վատ բան չկա ինչ-որ մեկից օրինակ վերցնելու հարցում: Բայց մի նվաստացրու քեզ այլ կանանց պատճառով:
Աղբյուրը՝ soulpost.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:30, 14 նոյեմբերի
Միլիոնանոց բաճկոնն ու միջին տարիքի ճգնաժամը. ինչու է Nvidia-ի նախկին ղեկավարի ֆիրմային ոճը դարձել ծաղրի առարկա18:25, 14 նոյեմբերի
Երաժշտական իրարանցում Կալիֆոռնիայում. Դուա Լիպան, SZA-ն, Tame Impala-ն և լեգենդար Մադոննան կգլխավորեն «Coachella 2027» փառատոնը17:10, 14 նոյեմբերի
860 դոլարանոց էմոցիոնալ պայուսակ. ճապոնական doublet բրենդը հայտնի էմոջիները վերածել է արտասովոր աքսեսուարի16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր11:53, 14 նոյեմբերի

11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ