Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

«Ինձ համար ամենակարեւորն այն է, որ եղել ու մնում եմ բոլորի սիրելի Ադրիանան». Ադրիանա Գալստյանի ծննդյան 22-ամյակն ու անակնկալները (ֆոտո)

11:33, 7 օգոստոսի

Օգոստոսի 5-ին դերասանուհի Ադրիանա Գալստյանը նշում էր ծննդյան 22-ամյակը: Իր ծննդյան օրվա մանրամասներն Ադրիանան առաջինը վստահել է NEWS.am STYLE-ին՝ տրամադրելով նաեւ օրվա լուսանկարներից մի քանիսը.

«Ինչպես ամեն տարի՝ այս տարի եւս կեսգիշերից հետո ընտանիքիս անդամներն ինձ անակնկալ մատուցեցին: Մինչեւ 24:00-ն նրանք քնելու պատրվակով թաքնվել էին սենյակներում, ես էլ իմ սենյակում սիրածս երաժշտությունն էի վայելում, ու հանկարծ բոլորը սկսեցին երգել Happy Birthday. տորթ, փուչիկներ, մոմեր եւ այլն…Ինձ համար ամենալավ անակալն այն է, երբ ընտանիքիս անդամներն ամեն տարի առողջ են եւ ինձ հետ միասին նշում են ծննդյանս տարեդարձը»,-ասում է դերասանուհին, որն այս տարի բազում շնոերհավորանքներ է ստացել ոչ միայն ծանոթ, այլեւ անծանոթ մարդկանց կողմից.

«Շատ շնորհավորանքներ եմ ստացել, եւ ինձ համար հատկանշական է այն փաստը, որ ավելի շատ շնորհավորանքներ ստացել եմ այն մարդկանց կողմից, ովքեր ինձ ճանաչել են էկրաններից այն կողմ: Հաճելի է լսել նմանօրինակ մաղթանքներ եւ սրտից բխած խոսքեր»:

Ընտանիքի անդամներից բացի՝ ընկերները եւս անակնկալ են մատուցել Ադրիանային.

«Ինձ ասացին, որ պատրաստվեմ ու տաք հագուստ վերցնեմ ու այդպես գնացինք քաղաքից դուրս՝ ծնունդս նշելու »:

Նվերներից ու անակնկալներից զերծ չեն մնացել նաեւ դերասանուհու գաղտնի երկրպագուները: Ադրիանան չցանկացավ բացահայտել մանրամասները, միայն նշեց.

«Այո, եղել է անակնկալ, բայց անկեղծ ասած՝ ինքս էլ մինչեւ հիմա չգիտեմ, թե ով է հեղինակը»:

Ադրիանան ամեն տարի մեծ սիրով է նշում ծննդյան տարեդարձը.

«Շատ եմ սիրում ծննդյանս օրերը, հատկապես, երբ ծնվել եմ իմ ամենասիրելի եղանակին՝ ամռանը՝ տաք, արեւ, ջերմություն…Իհարկե, այս 22 տարիների ընթացքում մի շարք ձեռքբերումներ եմ ունեցել, բայց ինձ համար ամենակարեւորն այն է, որ եղել ու մնում եմ բոլորի սիրելի Ադրիանան՝ շրջապատված լավ մարդկանցով»,-եզրափակեց դերասանուհին:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search