Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Հայտնի է «Пусть говорят» շոուից Մալախովի հեռանալու պատճառը. հաղորդավարը հայր է դառնալու

13:09, 7 օգոստոսի

Հայտնի է «Пусть говорят» շոուից Անդրեյ Մալախովի հեռանալու պատճառը: «Дни»-ն գրում է, որ 45-ամյա հաղորդավարը հայր է դառնալու:

Մալախովը պատրաստվել է դեկրետային արձակուրդ վերցնել եւ, ըստ ամենայնի, հենց դա էլ նոր հաղորդավարի հետ կոնֆլիկտի պատճառ է դարձել:

Ո՛չ Անդրեյը, ո՛չ հեռռուստաալիքի ներկայացուցիչները դեռեւս չեն մեկնաբանել իրավիճակը:

Հիմա պարզվում է, որ ռուսական ամենավարկանիշային եւ սկանդալային շոուի վարողն Առաջին ալիքից հեռանում է դեկրետային արձակուրդի պատճառով: Մալախովի ընտանիքի ընկերները նշում են, որ նրա կինը՝ Նատալյա Շկուլյովան, շուտով մայր է դառնալու:

Զույգի մտերիմները պնդում են, որ հենց հղիությունն է խնդիրներ առաջացրել Առաջին ալիքում Մալախովի ճակատագրի լուծման ժամանակ: Ըստ լուրերի՝ տեղեկությունը, որ Մալախովը պատրաստվում է արձակուրդ վերցնել, պրոդյուսերների տարակուսանքն է առաջացրել: Մալախովին վերջնագրի տոնով ասել  են, որ «Пусть говорят»-ը մանկամսուր չէ, եւ պետք է ընտրություն կատարի, ինքը հաղորդավա՞ր է, թե՞ դայակ:

Elle ամսագիրը պարզել է, որ նման հարցադրումը հաղորդավարն անընդունելի է համարել: ՌԴ Աշխատանքային օրենսգրք 256 հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ երեխայի խնամքի նպատակով արձակուրդ կարող է տրամադրվել նաեւ նորածնի հորը կամ այլ ազգականի:

Կոնֆլիկտն առաջացել է ծրագրում նոր պրոդյուսերի՝ Նատալյա Նիկոնովայի ներգրավումից հետո: Նա գլոբալ փոփոխություններ է սկսել երկրի ամենաճանաչված՝ «Пусть говорят» հեռուստաշոուում, եւ առաջարկել հաղորդման շրջանակում ավելի շատ խոսել քաղաքականության մասին:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search