Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

«Պետք է կողքին ունենալ հիանալի տղամարդ, որը կմեծարի կնոջը». Ջուսի գեղեցիկ կազմվածքի գաղտնիքները

12:08, 8 օգոստոսի

NEWS.am STYLE-ն իր ընթերցողների համար շարունակում է բացահայտել կնոջ գեղեցիկ կառուցվածքի գաղտնիքները: Այդ հարցոմ մեզ օգնում են հայկական շոու-բիզնեսի գեղեցիկ կազմվածք ունեցող կանայք: Օրինակ՝ այսօրվա մեր զրուցակիցը սլացիկ կառուցվածքով աչքի ընկնող Ջուսն է, որը մեզ հետ կիսվեց իր հմայքի գաղտնիքներով:

«Առավոտս սկսում եմ «վակուում» կոչվող վարժությունով: Այն անելու համար պետք է ոչինչ դեռեւս կերած չլինես: Այն շատ օգտակար է որովայնի մկանների եւ բարակ գոտկատեղի համար: Դա յոգայի վարժություն է: Հետո մի բաժակ գոլ ջուր եմ խմում: Դրանից կես ժամ անց նոր նախաճաշում եմ՝ կաթ, կակաո կամ մյուսլի: Ցերեկվա ժամերին թեթեւ ապուր եմ ուտում լավաշով կամ դիետիկ հացով: Ուտելուց հետո պետք չէ խմել ջուր կամ այլ հեղուկ, հակառակ դեպքում՝ այն յուղ է դառնում: Ես օրը երեք անգամ սնվում եմ, ժամը 19:00-ից հետո աշխատում եմ չուտել: Երեկոյան ուտում եմ խաշած հավի կրծքամիս ու թեթեւ աղցան եւ դիետիկ լավաշ: Նաեւ կանաչ թեյ եմ ըմպում»,-ասում է երգչուհին՝ հավելելով, որ անպայման հետեւում է իր սննդակարգին:

«Քանի որ շատ ելույթներ եմ ունենում եւ ուշ եմ տուն վերադառնում, միանգամից քնել չեմ կարողանում: Նախընտրում եմ որեւէ ֆիլմ դիտել, որից հետո նոր հանգիստ քնում եմ: Ամենաուշը ժամը 3-ին եմ քնում, բայց արթնանում եմ առավոտյան ժամը 8-ին: Ինձ այսքանը բավարարում է»:

Կան ուտեստներ, որոնք Ջուսը բացառում է իր սննդակարգից.

«Սննդակարգիցս բացառում եմ այն ուտեստները, որոնք պարունակում են յուղ, շաքար եւ օսլա: Չեմ օգտագործում քաղցրեղեն, հյութեր, գազավորված ըմպելիքներ, կարտոֆիլ, մակարոն եւ սպիտակ հաց»:

Երգչուհին օրվա մեջ նաեւ զգալի ժամանակ է տրամադրում մարզումներին.

«Գերազանց կառուցվածք ունենալու համար մարդը մինչեւ կյանքի վերջ պետք է սպորտով զբաղվի եւ ճիշտ սննդակարգի հետեւի: Նախաճաշից մեկ ժամ անց պարտադիր վարժություններ եմ կատարում՝ մոտ 45 րոպե: Ի դեպ, ցուցումներին հետեւում եմ YouTube-ով»:

Ջուսից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է անհրաժեշտ կնոջը՝ իրեն գեղեցիկ զգալու համար.

«Միանշանակ պետք է կողքին ունենալ հիանալի տղամարդ, որը կմեծարի կնոջը եւ նրան կվերաբերվի՝ որպես թագուհու: Նաեւ կինը պետք է վստահություն ունենա, սիրի եւ հարգի ինքն իրեն: Միանշանակ, կինը միշտ պետք է լինի խնամված՝ ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ: Էլ չեմ խոսում սպորտի եւ դիետաների մասին: Իսկ ամենակարեւորը դրական լինելն է: Վայելեք ձեր յուրաքանրչյուր օրը, աշխատեք շփվել դրական մարդկանց հետ, ժպտացեք եւ իմացեք, որ այն, ինչ լինում է, դեպի լավն է լինում: Եղեք երջանիկ եւ վստահ»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search