Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Անդրեյ Մալախովն առաջին անգամ խոսել է ռուսական Առաջին ալիքից հեռանալու մասին

17:04, 8 օգոստոսի

Անդրեյ Մալախովն առաջին անգամ խոսել է ռուսական Առաջին ալիքից հեռանալու մասին: Հայտնի է, որ հաղորդավարը հեռանում է «Пусть говорят» շոուից, քանի որ լեզու չի գտել նոր պրոդյուսերի հետ, ինչպես նաեւ այն պատճառով, որ շուտով հայր է դառնալու:

Ո՛չ Անդրեյը, ո՛չ հեռուստաալիքի մամուլի ծառայությունը մինչեւ հիմա չէին մեկնաբանում մրցակից «Прямой эфир» շոու նրա փոխադրվելու մասին լուրը: Հաղորդավարը վերջապես որոշել է խոսել: Իտալիայում արձակուրդն անցկացնող Մալախովն արդեն գիտի, թե ինչպես է զարգանալու իր կարիերան:

«Ես հիմա ընկերներիս հետ զբոսանավում  եմ: Եվ արդեն որոշում եմ կայացրել»,- Life-ին ասել է Մալախովը, սակայն առայժմ մանրամասներ չի նշել:

Օգոստոսի 9-ից Անդրեյ Մալախովը պաշտոնապես կդադարի «Пусть говорят» շոուի աշխատակազմի անդամ լինել, կստանա աշխատանքային գրքույկն ու բոլոր վճարումները:

Ներքին աղբյուրների համաձայն՝ նույն օրը «Пусть говорят» շոուն կնկարահանեն նոր հաղորդավարի՝ երեկոյան լուրերը վարող Դմիտրի Բորիսովի մասնակցությամբ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search