«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Չորս ճշմարտություն հարաբերությունների մասին

20:05, 24 սեպտեմբերի

Ամեն ինչ պատճառ ունի

Մեր կյանքում ամեն օր նոր ու տարբեր մարդիկ են հայտնվում: Եվ, հավատացեք, դա պատահական չէ: Յուրաքանչյուր նոր մարդ իր հետ եզակի փորձ է բերում, որն այսպես թե այնպես ազդում է ձեր կյանքի վրա: Նրանցից ոմանք կարող են արժեքավոր դաս տալ, ոմանք էլ ինչ-որ առանձնահատուկ բան բացահայտել ձեր մեջ, եւ միայն քչերը կարող են միայն իրենց ներկայությամբ ձեզ երջանիկ դարձնել: Այդ պատճառով ձեր բոլոր հարաբերություններն ավելի խելացի եւ փորձառու դառնալու կամ պարզապես սեփական ցանկություններն իրականացնելու հնարավորություն դիտարկեք:

Մարդկանց հետ վարվեք այնպես, ինչպես ուզում եք, որ ձեզ հետ վարվեն

Ոմանք, որպես կանոն, այնքան են կենտրոնանում սեփական ցանկությունների վրա, որ մոռանում են շրջապատող մարդկանց մասին, որոնք նույնպես կարող են ինչ-որ բան սպասել: Եթե միշտ դժգոհեք, բղավեք եւ ձեր զուգընկերոջը մեղադրեք այն ամենի համար, ինչ չի կարողացել ձեզ տալ, ապա նաեւ մի սպասեք ամենօրյա սիրո խոստովանությունների եւ ուշադրության:

Ձեզ մի ստիպեք ինչ-որ մեկին ձեր կյանքում պահել

Երբեմն պատահում է, որ ճշմարտությունն ուղիղ ձեր աչքերին է նայում, բայց դուք չեք կարողանում կամ չեք ցանկանում ընդունել այն: Ձեր հարաբերությունները վաղուց սպառվել են, ձեր զուգընկերն այլեւս չի կարողանում ձեզ փոխադարձությամբ պատասխանել, ինչպես նախկինում: Դա ակնհայտ նշան է, որ դեռեւս ձեզ համար մտերիմ մարդն ուզում է հեռանալ: Եվ միայն ձեր համառությունն է նրան ձեր կողքին պահում: Դուք շարունակում եք հուսալ եւ աղոթել, որ ամեն ինչ նախկինի նման լինի: Բայց որքա՞ն կարող եք այդպես շարունակել: Եթե ինչ-որ մեկը չի ցանկանում ձեզ հետ լինել, ոչինչ նրան երկար չի պահի ձեր կողքին: Բավական է խնդրել եւ հուսալ: Դա միայն կբարդացնի երկուսիդ կյանքն էլ: Ժամանակն է բաց թողնել նրան եւ շարունակել ապրել:

Մարդիկ փոխվում են, եւ չեք կարող նրանց մեղադրել այդ հարցում

Մարդկանց զգացմունքները, մտքերը ժամանակի հետ փոխվում են: Դա բնական է եւ տեղի է ունենում բոլորի հետ: Պատահում է, որ այդ փոփոխություններն այնքան են փոխում մարդու բնավորությունը, որ ձեր զուգընկերոջ մեջ այլեւս չեք տեսնում ձեր ամենամտերիմ մարդուն: Նույնը կարող է տեղի ունենալ նաեւ ձեզ հետ: Հետաքրքրություններն այլեւս այն չեն, ճաշակները տարբեր են, նույնիսկ մանրուքների հանդեպ վերաբերմունքն է փոխվել, կատակներն էլ այլեւս ծիծաղելի չեն թվում: Նման իրավիճակում չպետք է որեւէ մեկին մեղադրեք: Պարզապես հարկավոր է հասկանալ, որ հիմա ամեն ինչ փոխվել է, եւ ձեր ուղիները բաժանվում են:

 

Աղբյուրը՝ Klubber


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել