Բրիտանացի թոփ մոդել եւ դերասանուհի Կարա Դելեւինն այսօր՝ օգոստոսի 12-ին, նշում է ծննդյան 25 ամյակը: Ամերկյան Vogue-ը մոդելին համարել է մեր ժամանակների ամենաոճային մարդկանցից մեկը: Չնայած երիտասարդ տարիքին՝ Կարան արդեն ունի մի շարք ձեռքոբերումներ: Models.com կայքը նրան դասել է «50 սուպերմոդելների» ցանկում, որտեղ նա 5-րդ տեղում է:
Ֆիլմասերներին Կարան ծանոթ է «Սիրահարված երեխաները», «Թղթե քաղաքները», «Աննա Կարենինա» եւ այլ կինոնկարներից:
Մոդելը սիրավեպեր է ունեցել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց հետ: Այժմ նա հանդիպում է դերասանուհի Միշել Ռոդրիգեսի հետ:
Այսօր Կարայի անձնական կյանքը չենք քննարկելու, պարզապես առաջարկում ենք ավելի լավ պատկերացում կազմել մոդելի մասին՝ նրա արտահայտած մտքերի օգնությամբ: Իսկ մոդելի TOP 10 ամենասեքսուալ լուսանկարները ներկասյհացված են մեր տեսանյութում:
«Մոդելինգով զբաղվելը հեշտ է, բայց դաժան»:
«Երազում եմ մեկ շաբաթով հանգիստս վայելել որեւէ կղզում, որտեղ ինձ մոտ չի լինի հեռախոս»:
«Ես տեսախցիկին վերաբերվում եմ այնպես, ինչպես մարդկանց: Լուսանկարների մեջ պետք է կյանք դնել»:
«Պետք է յուրաքանչյուրը բացահայտի իր տարօրինակ կողմը»:
«Ինձ ոգեշնչում են կանայք»:
«Ես ցանկանում եմ բացահայտել ամբողջ աշխարհը, գրել տարբեր երկրների մշակույթների մասին, լուսանկարել դրանք: Ես ուզում եմ բացահայտել ու շատ արկածներ ունենալ»:
«Կցանկանայի ավելի փարթամ մարմին ունենալ»:
«Դու ստանում ես այն էներգիան, որը փոխանցում ես: Այնպես որ, ես միշտ փորձում եմ երգել, պարել ու բարձրացնել մյուսների տրամադրությունը»:
«Ես ցանկանում էի դառնալ «Դիսնեյի» աստղ: Ուզում էի լինել Հաննա Մոնտանան»:
«Երբեք չեմ մտածել, որ զբաղվելու եմ մոդելինգով: Չեմ ցանկացել մոդել լինել, միշտ բարկանում էի այդ մասնագիտության վրա»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին