Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Ինչպես տղամարդուն կատարյալ սիրեկանի վերածել

15:13, 29 սեպտեմբերի

Տղամարդը կարծում է, որ սեքսը տելեպատիա է

Ամուսինդ սիրում է քեզ, հրաշալի տղամարդ է, եւ կարծում է, որ սեքսն աստվածային պրոցես է, որի ժամանակ ձեր մարմիններն ինքնուրույն պետք է կատարեն անհրաժեշտ գործողությունները եւ բնազդաբար գտնեն միմյանց էրոգեն գոտիները: Այդ մասին բարձրաձայն խոսելն արգելված է:

Խնդրի լուծում. Եթե քեզ նման հազվագյուտ էակ է բաժին ընկել, հարկավոր է նրան նույնքան քնքուշ զգուշավոր զրույցի մեջ ներքաշել, քննարկել նրա տելեպատիկ կապերի բոլոր նրբություններն ու առանց շտապելու ինչ-որ նոր բան փորձել սեքսում: Օրինակ՝ զրուցել, թե քեզ եւ նրան որքան լավ է միասին ու ինչ կցանկանայիր նրանից հետագայում: Նման փափուկ տղամարդու հետ ավելի դյուրին է համաձայնություն ձեռք բերել:

Նա ոչ մի նոր բան չի ուզում

Նման տղամարդիկ ուզում են անել միայն այն, ինչ փորձված է տարիներով, նորարարությունների եւ զուգընկերուհու ցանկությունների վրա ուշադրություն չեն դարձնում: Ամեն ինչ կանոնակարգված է. հինգ րոպե՝ հագուստը հանելու, նույնիսկ՝ նախերգանքի, տասը րոպե՝ սեքսի համար: Արդյունքում ամբողջ գործընթացն անտանելի ձանձրույթի է վերածվում:

Խնդրի լուծում. Փորձիր կործանել կարծրատիպերը: Սեքսում միշտ հարկավոր է խուսափել գորշ առօրեականությունից: Հարկավոր է սկսել փորձարկել, դերային խաղեր խաղալ, սկզբի համար գոնե դասական սեքսի ծրագրին ինչ-որ նոր բան ավելացնել. երաժշտություն, մոմեր, կոստյումներ, էրոտիկայի ընթերցանություն: Ընտրությունը մեծ է:

Նա եսասեր է

Ամուսինդ սեքսում ամեն ինչ միայն իր համար է անում՝ ուշադրություն չդարձնելով քո ցանկություններին ու պահանջմունքներին: Նա քեզ ոչինչ չի հարցնում, չի հետաքրքրվում՝ արդյոք քեզ դո՞ւր է գալիս այս կամ այն բանը:

Խնդրի լուծում. Պատկերացրեք՝ այս խնդիրը նույնպես կարելի է լուծել: Կարեւորը նրան բացահայտ չքննադատելն է: Փոխարենը փորձեք այնպես անել, որ ինքներդ էլ հաճույք ստանաք, սեքսում նույնքան եսասեր եղեք: Դրանում ոչ մի վատ բան չկա, պարզապես կենտրոնացեք ձեր զգացողությունների վրա՝ սեքսում առանցքային դեր ստանձնելու համար: Հավատացեք՝ ձեր ամուսնուն դա դուր կգա, եւ ժամանակի ընթացքում նա կզիջի եւ հաճույքով կներգրավվի այդ խաղի մեջ: Մրցակցությունը միշտ գրգռում է:

Աղբյուրը՝ Ivona


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search