Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Քնած Քանյեն, թրջված Թանկյանը, արքայազն Չարլզի առաջին նկարը Հայաստանում. NEWS.am-ի լուսանկարչի աստղային կադրերը՝ Լուսանկարի օրվա առիթով

11:15, 19 օգոստոսի

Այսօր՝ օգոստոսի 19-ին, աշխարհում նշում են Լուսանկարի միջազգային օրը: Այս առիթով մենք որոշել ենք վերհիշել NEWS.am լրատվական գործակալության լուսանկարիչ Արսեն Սարգսյանի լավագույն լուսանկարները, որոնք նա ֆիքսել է հայտնիների հայաստանյան այցերի ընթացքում:

Արսենի հետ ոչ միայն ընտրեցինք նրա ամենաազդեցիկ կադրերը, այլեւ խնդրեցինք, որ նա պատմի, թե ինչ հետաքրքիր դրվագներ կան կապված տվյալ լուսանկարների հետ եւ ինչ դժվարություններ է ունեցել հայտնիներին լուսանկարելիս:

Արքայազն Չարլզի առաջին կադրը՝ «Զվարթնոց» օդանավակայանում

2014 թ-ին եմ արել այս լուսանկարը: Ճիշտն ասած՝ տեսախցիկս նոր էր, ու դեռ նոր էի վարժվում դրան: Ինձ ասացին, որ արքայազն Չարլզն է ժամանելու Հայաստան, ու պետք է գնայի, ամեն կերպ փորձեի լուսանկարել նրան օդանավակայանում: Երբ գնացի այնտեղ, ոչ մի լրագրող եւ լուսանկարիչ չկար. միայն ինձ էին, փաստորեն, ուղարկել: Չէի էլ հասկանում, թե որտեղից է նա դուրս գալու, հետո մեքենաների կանգնած դիրքից հասկացա, որ նախագահական մուտքից է դուրս գալու ու դիրքավորվեցի այնտեղ, որ լուսանկարեմ: Սակայն ոստիկանները ասացին, որ տվյալ վայրում չեմ կարող կանգնել. փողոցի մյուս կողմն անցա, որը բավականին հեռու էր տարածքից, ու բնականաբար այնտեղից լուսանկարելն ավելի դժվար էր: Այդ օրն, ի դեպ, շատ ուժեղ անձրեւ էր գալիս, ոտքից գլուխ ջուր էի եղել, տեսախցիկը մի կերպ եմ պաշտպանել անձրեւից: Մոտ մեկ ժամ սպասեցի, մինչեւ նա հայտնվեց: Տարածությունն էլ հեռու էր, եւ ոչինչ պարզ չէի տեսնում: Երբ ինչ-որ մեկին նկատում էի շարժվելիս, միանգամից լուսանկարում էի: Ոչ մեկի դեմքը պարզ չէր երեւում, նկարում էի, հետո խոշորացնում էի լուսանկարը ու նոր էի հասկանում, թե ում եմ նկարել: Բախտս բերեց, որ արքայազնը ոչ թե աջ կողմից նստեց, այլ ձախ, ու այդպես ստացա այս լուսանկարը, որտեղ, ի դեպ, նայում է ուղիղ տեսախցիկիս :) Լուսանկարը մեծացնելուց հետո եմ նկատել, որ տեսախցիկին է նայում, ու հասկացա, որ իզուր չէր այդքան սպասելս: Հետաքրքիր էր նաեւ այն, որ լրագրողներին հայտնի էր, որ օդանավակայանից հետո արքայազնը պետք է գնար Մատենադարան, եւ ես եւս բնականաբար գնացի այնտեղ, որտեղ արդեն շատ լրագրողներ ու լուսանկարիչներ էին հավաքվել, սակայն նա մյուս մուտքով էր ներս մտել եւ արդյունքում այնտեղ չկարողացանք նկարել Չարլզին. ստացվեց, որ ես էի արել նրա առաջին կադրերը Հայաստանում :)

Օռնելա Մուտիի երեւանյան ասուլիսը

2015 թ-ի լուսանկար է, արվել է «Ոսկե ծիրանի» ասուլիսներից մեկի ժամանակ: Օռնելային միայն Չելենտանոյի հետ ֆիլմերից գիտեի: Հիշում էի, որ գեղեցիկ աղջիկ էր, իսկ այս տարիքում էլ շատ գեղեցի կին է, աչքերը փայլում էին: Նրան  լուսանկարելը շատ հեշտ էր, քանի որ շատ ժպտերես, մարդամոտ ու էմոցիաներով լի անձնավորություն է, ամբողջովին շողում էր: Հաճելի էր նրան լուսանկարելը:

Նաստասիա Կինսկիի ասուլիսը՝ Երեւանում

«Ոսկե ծիրանի» շրջանակներում բացի Օռնելա Մուտիից՝ Հայաստան էր ժամանել մեկ այլ հայտնի դերասանուհի՝ Նաստասիա Կինսկին: Ի տարբերություն Մուտիի՝ նրան լուսանկարելը շատ դժվար էր, որովհետեւ անընդհատ շարժվում էր՝ աչքերը, գլուխը, մազերը: Նրա հոեգեվիճակը դժվար էր հասկանալ: Կարծում եմ՝ նրան լուսանկարած բոլոր լուսանկարիչներն էլ կհիշեն դա: Այնուամենայնիվ, կարողացա մի քանի կադր որսալ, դրանցից մեկն էլ սա է. հետաքրքիր, խարիզմատիկ կին է:

Շառլ Ազնավուր

Կրկին 2015 թ-ի լուսանկար է: Կարծում եմ՝ Ազնավուրի յուրաքանչյուր լուսանկար ասելիք ունի, քանի որ հենց ինքը շատ բան է ասում այս աշխարհին: Բայց առանձնացրեցի հենց այս լուսանկարը, որովհետեւ այստեղ նա, ասես, բռունցքի մեջ ցույց է տալիս իր ամբողջ ուժը, որտեղ նաեւ հայ ազգի ուժն է:

Քիմ Քարդաշյանը՝ Գյումրիում

Դե, Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան ժամանելուց հետո, գաղտնիք չէ, որ մեր քաղաքում մեծ իրարանցում տիրեց: Մենք էլ աշխատում էինք պապարացիների պես, քանի որ ոչ մի ինֆորմացիա չունեինք եւ ամեն կերպ հետեւում էինք նրան՝ հյուրանոցի մուտքի մոտ պահակություն անելով: Մոտավորապես գիտեինք, որ Գյումրի պետք է գնար: Նրան հետեւելը դժվար էր, բայց մենք հետեւեցինք նրա տեխնիկական խմբին՝ համոզված լինելով, որ նրանք մեզ հենց Քիմի մոտ կտանեն :) Հետեւեցինք նրանց ավտոմեքենային, որը սկզբում կանգ առավ Վահագնի թաղամասում, որտեղ արդեն նրանց միացան նաեւ Քիմն ու մյուսները, ու արդեն անմիջապես նրանց հեշտությամբ հետեւեցինք ու հասանք Գյումրի :) Այնտեղ սկզբում այցելեց իր հարազատների տուն, լուսանկարը հենց այդ տան մուտքի մոտ է արվել: Ի դեպ, այնտեղ ամենուրեք ցեխ էր, իսկ Քիմը բարձրակրունկ կոշիկներ էր հագել: Տուն չմտանք, բայց երբ դուրս եկավ, մուտքի մոտ լուսանկարեցի նրան այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը գոռում էր. «Քի՜մ, Քի՜մ»:)

Քիմը, Քանյեն եւ Քլոեն՝ Ծիծեռնակաբերդում

Այս լուսանկարը, որն արել եմ Ծիծեռնակաբերդում, հետս Գյումրի էի տարել ու հենց այնտեղ եմ մոտեցել ու խնդրել, որ Քիմը ստորագրի: Չնայած շտապում էր՝ սիրով ստորագրեց:

Քնած Քանյե Ուեսթը՝ Գյումրիում

Քանյեն Քիմին եւ Քլոեին ուղեկցել էր մինչեւ Գյումրի, բայց ինձ թվում է՝ շատ հոգնած էր :) Հենց ավտոմեքենայում քնել էր: Ճիշտ է՝ ապակիները մգեցված էին, բայց ստվերից զգացի, որ նա է, եւ լուսանկարեցի:)

Քանյե Ուեսթը Կարապի լճում

Լուսանկարն արել եմ Քանյեի հանրահայտ ցատկից վայրկյաններ անց: Դեռ ժողովուրդը չէր ցատկել նրա հետեւից: Կանխազգում էի, որ շուտով ցատկելու է լիճը, քանի որ երգելուց մի պահ նման ակնկարկ արեց, բառացի չեմ հիշում խոսքերը, բայց մոտավորապես ասաց. «Շոուն ավելի հետաքրքիր դարձնելու համար, ես…», ու արեց դա :)

Սերժ Թանկյանը՝ երեւանյան անձրեւի ներքո

Լուսանկարն արվել է SOAD-ի սպասված համերգի ժամանակ, որը կայացավ Երեւանում՝ 2015 թ-ին: Բոլորս էլ երեւի հիշում ենք, որ շատ հորդառատ անձրեւ էր տեղում: Լուսանկարիչների համար հատուկ ստենդ էին պատրաստել, որտեղից, սակայն, միայն ընդհանուր կադրեր կարող էի անել, բայց դիմանկար անելու համար պետք է փոխեի դիրքս: Հետո հասկացա, որ կարող եմ անցնել արգելապատնեշի մոտ, ու այդպես՝ մարդկանց հրելով ու համոզելով, որ առաջ գնամ, հասա բեմի մոտ՝ իմ թրջված տեսախցիկի հետ միասին, ու ստացա այս կադրը: Սակայն որոշ ժամանակ անց տեսախցիկս ամբողջովին ջրի մեջ էր, մտածեցի, որ վերջ՝ փչացել է, ու բոլոր լուսանկարներս ջնջվել են, բայց, բարեբախտաբար, տեսախցիկը շուտով աշխատեց:

Ջորջ Քլունին՝ Ծիծեռնակաբերդում

2016 թ-ի ապրիլի 24-ին, ինչպես գիտեք, Ջորջ Քլունին այստեղ էր եւ նախագահի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ: Ոչ մի օրիգինալ պատմություն չկա լուսանկարի հետ կապված, ուղղակի պահն իրենով արդեն հիշարժան է՝ աշխարհահռչակ Քլունին Ծիծեռնակաբերդում հարգում է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը…

Էմիր Կուստուրիցան հանդիսատեսին հրավիրում է բեմ

Ինձ նա շատ տպավորեց: Անկեղծ ասած՝ մինչ նրա մենահամերգը ծանոթ չէի նրա գործունեությանը, բայց տվյալ համերգից հետո շատ հավանեցի: Լուսանկարն արել եմ այն պահին, երբ հանդիսատեսին բեմ էր հրավիրում պարելու եւ զվարճանալու: Այնքան հրաշալի մթնոլորտ էր, որ ինքս էլ ցանկանում էի մի կողմ դնել տեսախցիկս ու միանալ մնացածին :)

Հռոմի Պապը՝ Հանրապետության հրապարակում

Լուսանկարն արվել է անցած տարի՝ Հռոմի Պապի սպասված այցի օրերին: Ամբոխի միջից եմ արել լուսանկարը: Նա ժողովրդին օրհնելով գալիս էր, մի պահ նայեց ինձ, ու այդ պահին շտապ ֆիքսեցի այս կադրը:

Արսենի հետ լավագույն լուսանկարները վերհիշեց Սյունե Առաքելյանը :)


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել