Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Կցանկանայի հենց տիեզերքում գտնվելով լուսանկարել այդ ողջ գեղեցկությունը». դերասանուհի Արաքս Կետիկյանը՝ լուսանկարչությամբ զբաղվելու մասին

15:25, 19 օգոստոսի

Այսօր՝ օգոստոսի 19-ին, աշխարհում տոնում են Լուսանկարի միջազգային օրը: Լուսանկարներ, որոնք պատկերում են բնությունը, անշունչ իրերը, մարդկանց եւ շոու-բիզնեսի աստղերին: Մինչ շատ հայտնիներ սպասում են ունենալ նոր ու տարբերվող ֆոտոշարքեր, հայկական հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Արաքս Կետիկյանն ընդհակառակը՝ թողել է կապույտ էկրանները՝ իրեն ավելի հոգեհարազատ գործով՝ լուսանկարչությամբ զբաղվելու համար: Մոտ մեկ տարի է, ինչ Արաքսը լուսանկարում է փոքրիկներին եւ ապագա մայրիկներին, ինչպես նաեւ համագործակցում է հայտնի բրենդների հետ:

NEWS.am STYLE-ը զրուցել է Արաքսի հետ լուսանկարչության եւ իր երազած լուսանկարների մասին.

«Այս պահին ինձ ավելի հաճելի է էկրանի հակառակ կողմում լինելը, ինչը հետագայում, երբ որոշեմ նորից նկարահանվել, ինձ շատ պետք կգա»,-համոզված է Արաքսը:

«Քանի որ հիմա քույրիկիս հետ աշխատում ենք մեր ընտանեկան ֆոտոստուդիայում, լուսանկարներ անելիս չեմ կարող միայն իմ ցանկությունը թելադրել: Լուսանկարում ենք բրենդային իրեր, երեխաների, ապագա մայրիկների, եւ դա միասնական աշխատանք է: Ինչ խոսք՝ լուսանկարի մշակումը սիրում եմ ինքս կատարել, քանի որ այդ հարցում ես շատ խստապահանջ եմ եւ ցանկանում եմ նոր ձեռագիր ստեղծել լուսանկարչության ոլորտում: Շատ ուրախ եմ, որ կարճ ժամանակահատվածում դա ընդունվեց եւ սիրվեց շատերի կողմից»,-ասում է Արաքսը՝ խոսելով նաեւ իր երազած կադրերի մասին.

«Մեծ երազանք ունեմ լինել օվկիանոսների, ծովերի հատակում եւ հավերժացնել մեզ համար անբացատրելի եւ անհայտ բնության հրաշքները: Չէ՞ որ ջրի հատակում կան մեծ գաղտնիքներ, որոնք դեռ չեն բացահայտվել եւ լուսաբանվել: Լուսանկարչության հետ կապված մյուս երազանքս, կարծում եմ, անհնար մի բան է :) Մանկուց հիացել եմ տիեզերքի գույները տեսնելով, եւ կցանկանայի հենց տիեզերքում գտնվելով լուսանկարել այդ ողջ գեղեցկությունը, հրաշք գույների միաձուլումը»:

Թեեւ Արաքսն արդեն բազմաթիվ պատվերներ է ստանում, իրեն լուսանկարիչ դեռեւս չի համարում.

«Կարծում եմ՝ լուսանկարչի կոչմանն արժանանալու համար պետք է ունենալ գոնե մեկ անմշակ լուսանկար, որը կլինի գլուխգործոց եւ կարճ ժանանակահատվածում կարժանանա  համամարդկային գնահատականի: Իսկ ես դեռ այդպիսի փորձ չեմ կատարել: Հուսով եմ՝ մի օր իմ աշխատանքային փորձի եւ տեսածի շնորհիվ կարժանանամ այդ պատվին»,-եզրափակեց դերասանուհի-լուսանկարչուհին:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել