Դե ինչ, պատրա՞ստ եք երկնային լուսատուի «սադրանքներին»։ Այսօր արեւի խավարում տեղի կունենա։ Ի ուրախություն Թրամփի, կամ միգուցե նրա պատվերով, երկուշաբթի ԱՄՆ-ում արեւի ամբողջական խավարում տեղի կունենա։ Այն նկատելի կլինի ԱՄՆ-ի երկու ափերին, ինչը վերջին անգամ տեղի է ունեցել 1918 թվականին։
Շրջաններում, որտեղ արեգակն ամբողջությամ կծածկվի, այն կտեւի 1 րոպե 08 վայրկյանից մինչեւ 2 րոպե 40 վայրկյան։
Ի ուրախություն կամ ի դժբախություն մեզ, մենք դա չենք տեսնեի։ Ուստի, տեսնենք, թե ինչ են այնտեղ խոսում այն մասին, թե ինչպե՞ս է այդ երկնային երեւույթն ազդում մեզ վրա։
Օգոստոսի 21-ին կայանալիք խավարումը զգալիորեն տարբերվում է փետրվարյան արեւի խավարումից։ Եթե փետրվարին գերիշխում էր երկնային լուսատուների բացասական ազդեցությունը, օգոստոսին, ամենայն հավանականությամբ, ակնհայտ կլինի դրական ազդեցությունը։ Մարսի, Արեգակի, Լուսնի եւ մի քանի այլ մոլորակների դիրքը խավարման ժամանակ թույլ է տալիս եզրակացնել, որ ստացված համադրությունը բարենպաստ ազդեցություն կունենա յուրաքանչյուր մարդու վրա եւ համաշխարհային մակարդակի իրադրությունների վրա։ Միակ տխրեցուցիչ փաստն այն է, որ արագ արդյունք հնարավոր չէ տեսնել։
Այո, խնդիրները դրական լուծում կստանան, սակայն գործադրած ջանքերի պտուղները կարելի է քաղել առնվազն մեկ ամսից։ Մասնագետները մարդկանց ողջախոհության կոչ են անում։ Դա հատկապես վերաբերում է անձնական փոխհարաբերություններին։ Քանի որ խավարումն անցնելու է հրե նշանով, հնարավոր են ինչպես մանր վեճեր, այնպե էլ համաշխարհային հակամարտություններ։ Պետք չէ հապճեպ եզրակացությունների հանգել՝ արագ որոշումներ կայացնելով։ Ժամանակի ընթացքում այդ մասին կարելի է զղջալ։ Ավելի լավ է դրական տրամադրվել՝ հարաբերությունների պարզաբանումը թողնելով հետո։
Դրա հետ կապված՝ խավարման օրը շատերն իրեն ավելի ուժեղ կզգան, կարող են հուզական պոռթկումներ տեղի ունենալ։ Գլխավորը՝ չափից շատ ջանքեր չգործադրել՝ միանգամից մի քանի գործ ձեռնարկելով։ Դա կարող է հակառակ արդյունքի հանգեցնել՝ ուժերը կլքեն, նյարդային կդառնաք։ Կարող են հանկարծակի ի հայտ գալ խրոնիկ հոգնածության նշաններ։ Ճիշտ բաշխեք ձեր ուժերը, ավելի շատ հանգստացեք։
Աղբյուրը՝ vedmochka.net
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն