«Մանկական Եվրատեսիլ 2014»-ում Հայաստանը ներկայացրած երգչուհի եւ հաղորդավարուհի Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) այս շրջանում բնակվում է ԱՄՆ-ում, որտեղ էլ շարունակում է իր ուսումն ու հանդես է գալիս որպես բլոգեր: Իսկ վերջերս երգչուհին նոր ձեռքբերում ունեցավ՝ ԱՄՆ-ի կառավարության կողմից ստանալով Ectraordinary կարգավիճակը:
Հատուկ կարգավիճակի, որպես բլոգեր հանդես գալու եւ ԱՄՆ-ում բնակվելու մասին երգչուհին պատմել է NEWS.am STYLE-ին:
Բեթթի, տեղյակ եմ, որ օրերս Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից ստացել ես Extraordinary կարգավիճակ, ինչը թույլ է տալիս քեզ օրինական կերպով գործունեություն ծավալել այնտեղ: Մի փոքր կպատմե՞ս այդ մասին:
Քանի որ ես այժմ որոշել եմ նաեւ հայրենքից դուրս շարունակել գործունեությունս, դա թույլ է տալիս ինձ գործունեություն ծավալել նաեւ այդ հզոր երկրում: Հայրենիքում շատ նվաճումներ ունեցա, աշխատեցի բոլոր խոշոր հեռուստատեսություններում, տարիներ շարունակ վարեցի տարբեր ձեւաչափի հաղորդաշարեր, նախագծեր, դարձա «Եվրատեսիլ»-ի մրցանակակիր, տվեցի New Generation նախագծի մեկնարկը, որը տարբեր հեռուստատեսային հաղորդաշարերի, համերգային շոու ծրագրերի եւ միջոցառումների հիմք է հանդիսացել: Միացյալ Նահանգներ ժամանելուն պես՝ համարձակություն ունեցա դիմել ԱՄՆ կառավարությանը, որպեսզի հնարավորություն ստանամ օրինական գործունեություն ծավալել: Ստացվե՛ց: Արդյունքն առավել քան ոգեւորող է:
Այժմ քեզ փորձում ես նաեւ որպես բլոգեր: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս առաջացավ բլոգեր դառնալու ցանկությունը:
Հայաստանում ես տվեցի իմ հեղինակային New Generation նախագծի մեկնարկը, որը բաղկացած է հաջորդական քայլերից: Այժմ նախագծի շրջանակներում հանդես եմ գալիս իմ բլոգով: Կարծում եմ, որ այսօր նոր սերունդն ունի իր հետաքրքրությունները, որոնցից ամենաշատը նախընտրում է համացանցը: Չէ՞ որ մենք ապրում ենք համացանցի դարաշրջանում:
Միշտ փորձում եմ հետաքրքիր լինել իմ հետևորդների համար, ժամանակին համահունչ քայլել: Բլոգը մի արտադրանք է, որն ինձ հետաքրքիր է, քանի որ նոր փորձ եմ ձեռք բերում որպես մոնտաժող: Բլոգում անգամ օգտագործում եմ երգերս՝ երգեր, որոնց հեղինակային իրավունքները պատկանում են ինձ:
Բլոգն ամբողջովին անգլերեն է: Այսինքն՝ ունի ուսուցողական բնույթ: Քանի որ այն իրականացվում է New Generation նախագծի շրջանակում, իսկ նախագիծն էլ իր հերթին մոտիվացնում է նոր սերնդին դեպի դրական երեւույթները, ուզում եմ այնպես անել, որ իրենք հասկանան, թե ինչքան կարեւոր է սովորել օտար լեզուներ:
Նկատել եմ, որ տարբեր թեմաներից ես խոսում: Հետագայում ի՞նչ թեմաներ կավելանան քո տեսանյութերում:
Քանի որ ես ունիվերսալ գործունեություն եմ ծավալել որպես մեդիադեմք, երգչուհի, թեմաներն էլ լինելու են ունիվերսալ: Նախօրեին նկարահանել եմ բլոգի եւս մեկ թողարկում. պատրաստելու եմ ծովամթերքով աղցան:
Ինչո՞վ ես հիմնականում զբաղված ԱՄՆ-ում:
Կալիֆորնիայի Լոս-Անջելես քաղաքում եմ ապրում, տարիքիցս ելնելով՝ բնականաբար չափազանց շատ ժամանակ եմ հատկացնում ուսմանս: Հատկապես կատարելագործում եմ իսպաներենս:
Հիմա նաեւ ընթանում են հանդիպումներ, բանակցություններ, որ այստեղ էլ ճիշտ թիմով ինչ-որ գեղեցիկ բան անենք:
Հայաստան շուտ-շուտ հասցնո՞ւմ ես գնալ-գալ:
Քանի որ ժամանակը շատ սուղ է, կարծում եմ՝ այսօր Հայաստանում դեռ անելիք չունեմ: Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի քանի հաղթանակներ արձանագրելուց հետո կգամ:
Ապագայում ո՞ր երկրում ես պատկերացնում գործունեությունդ:
Ապագայում լինելու եմ աշխարհի մարդ, ի նպաստ իմ հայրենիքի՝ Հայաստանի:
Շարունակո՞ւմ ես զբաղվել երգով: Քեզ ապագայում ավելի շատ որպես երգչուհի՞ ես տեսնում, թե՞ մեդիադեմք:
Այժմ չեմ կարող ասել, թե ինչով կզբաղվեմ ապագայում, ժամանակը ցույց կտա, բայց իմ քայլերով, նախագծերով, հաղթանակներով ես եւս մեկ անգամ կապացուցեմ, որ հայն ամենադրական, ամենաաշխատասեր, ամենակրթված, ամենաբարի, համարձակ, ուրախ, ամենախաղաղասեր, վեհ, հպարտ, հաղթանակած, ամենագեղեցիկ տեսակն է: Դա հաստատ:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել