Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախաձեռնությամբ՝ այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին նվիրված երաժշտական ներկայացման պրեմիերան, որին անձամբ մասնակցեց ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը:
Ներկայացումն իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր տիկնոջ հետ, վարչապետ Կարեն Կարապետյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Մեր խոստումը» ժամանակակից բալետը բեմադրվել է ի նշան հայ ժողովրդի երախտիքի՝ Քըրք Քըրքորյանին եւ ֆիլմը ստեղծողներին:
Ֆիլմի հերոս Միքայելը բալետային ներկայացման մեջ գաղթի ճանապարհին փոքրիկ աղջկան՝ Մարիային պատմում է հայ ժողովրդի սարսափելի պատմությունը: Հատկանշական է, որ դերակատարները Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի եւ ՀԲԸՄ Նորքի Հայորդաց Տան սաներն են: Իրականում բառերով անհնար է նկարագրել ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի բեմադրած ներկայացման էությունը, ոգին, որ փոխանցվում է հանդիսատեսին: Այն իսկապես դիտել է պետք: Հուզիչ եւ ազդեցիկ ներկայացումն ուղեկցվում էր ոչ պակաս ազդեցիկ երաժշտությամբ՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Հովեր» երգչախմբի մատուցմամբ:
Հրավիրյալ արտիստների կենդանի կատարումներն էլ ավելի ազդեցիկ դարձրեցին ներկայացումը, որում, անշուշտ, տեղ էին գտել նաեւ հատվածներ՝ «Խոստումը» ֆիլմից:
Ներկայացումը եզրափակվեց ֆիլմի սաունդթրեքով, որը փայլուն կատարեցին Իվետա Մուկուչյանը, Նարինե Դովլաթյանը, Տիգրան Պետրոսյանը, Արմեն Շահվերդյանը եւ Սրբուհի Սարգսյանը:
Օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը ներկայացման ավարտից հետո բեմ բարձրացավ եւ շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին.
«Իմ մասին գրում են, որ ես ֆիլմի հեղինակն եմ, բայց ես պետք է խոստովանեմ՝ ես չեմ դրա հեղինակը, այլ դուք, որպես ժողովուրդ, դուք եք գրել այս ֆիլմը: Ձեր նախնիների վերապրածը, այն, ինչ հայկական սփյուռքն է տվել համայն աշխարհին, ոգեշնչման աղբյուր է հանդիսացել ինձ համար: Այսօր, երբ աշխարհի խոշորագույն ճգնաժամը փախստականների իրավիճակն է, մենք պարտական ենք ձեր ժողովդրին՝ որպես օրինակ ծառայած ժողովուրդ, թե ինչպես կարելի է հաղթահարել նման մարտահավերը: Ես շնորհակալություն եմ հայտնում Survival Pictures-ին, որ վստահեցիք եւ թույլ տվեցիք ինձ նկարահանել այս ֆիլմը»:
Շուշան Շատիկյան
Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի






















Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:19, 5 սեպտեմբերի
Թաց հարսանիք. հարսնացուն քայլել է դեպի խորանը ջրհեղեղի մեջ գտնվող եկեղեցում12:25, 5 սեպտեմբերի
Շքեղություն H&M-ի գնով. Elie Saab-ը վերափոխում է կուտյուրը մատչելի շքեղության11:17, 5 սեպտեմբերի
Ջորջ Քլունին մտադիր չէ առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում. դերասանը անվանել է իր երեք ֆավորիտներին 2028 թվականի համար10:58, 5 սեպտեմբերի
Petrossian խավիարի «կայսրության» ղեկավար Միքայել Պետրոսյանը ընդգրկվել է Vanity Fair-ի ամենաոճային ֆրանսիացիների ցանկում10:30, 5 սեպտեմբերի
Երկրպագուները մեղադրում են Բեյոնսեին 1000 դոլարանոց դատարկ տուփի պատճառով «զզվելի ագահության» մեջ09:00, 5 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 4 սեպտեմբերի
«Սատանան Zara է հագնում». Աննա Վինտուրի նոր անհաջողությունը Met Gala-ում22:30, 4 սեպտեմբերի
100 միլիարդ դոլարն անհետացավ. Shein-ի և fast fashion-ի խելագար դարաշրջանն ավարտվո՞ւմ է21:16, 4 սեպտեմբերի
Շնոբելյան մրցանակ 2026. Ինչպես ճիշտ մաքրել քիթը, ինչու է դեռահասների և կեղտոտ ներքնազգեստի վրայից վատ հոտ գալիս21:05, 4 սեպտեմբերի
«Մամայի Բալա»-ն վերադառնում է․ նոր եթերաշրջանում՝ նոր խառնաշփոթ, սեր ու անսպասելի փորձություններ20:30, 4 սեպտեմբերի
«Մի գդալ սեր»՝ ֆիլմ, որի յուրաքանչյուր դետալում սեր կա․ պրեմիերա, կարմիր գորգ, խոստովանություններ20:20, 4 սեպտեմբերի
«Միլիարդատերերի բունկերի» խիստ կանոնները. Ինչպես են աշխարհի հարուստները ապրում Ինդիան Քրիքի փակ գյուղում