Երեկ մենք գրել էինք, որ Ավրաամ Ռուսոն Անդրեյ Մալախովի «Прямой эфир» հաղորդման ժամանակ խոստովանել է, որ 12 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվում է իր կնոջից՝ Մորելայից։ Ամուսինները երկու դուստր ունեն՝ Էմանուելան ու Ավեմարիան։
Ավրաամն ու Մորելան արդեն կիսում են համատեղ վաստակած ունեցվածքը։ Երգչի կինն ուզում է վերցնել Նյու Ջերսիում գտնվող առանձնատունը։ Նախնական հաշվարկներով՝ ունեցվածքը գնահատվում է 300 մլն ռուբլի։ Երգիչը շեշտել է, որ ամենից շատ իրեն հետաքրքրում է այն եկեղեցին, որն ինքը կառուցել է այդ առանձնատան բակում։ «Այնտեղ սրբապատկերներ են․․․ Ավելի քան հազար սուրբ մասունքներ, ես դրանք երկար ժամանակ հավաքել եմ»,- ասում է երգիչը։
Dni-ն գրում է, որ հիմա երգիչը իր 90-ամյա մոր՝ Մարի Իպջյանի հետ բնակարան է վարձակալում Ռուսաստանում։ Ռուսոն վստահեցնում է, որ երկու տարի առաջ ինքն ամբողջությամբ Մորելայի անունով է գրանցել ԱՄՆ-ում գտնվող տունը։ Սակայն դա միակ տունը չէ, որը նրանք ձեռք են բերել համատեղ կյանքի ընթացքում։ Հաղորդման ընթացքում պարզվել է, որ Ավրաամն ունի տուն նաեւ Ռուսաստանում, որը նա գնել էր որպես պահուստային կացարան ապահարզանի դեպքում, որին ի դեպ, ամուսիններից ոչ մեկը դեռ պաշտոնապես չի դիմել։
Թե ինչն է դարձել երգչի ընտանեկան կյանքի ձախողման պատճառը՝ դեռ հայտնի չէ, սակայն հաղորդման ընթացքում տեսակապ էին հաստատել նաեւ Մորելայի փաստաբան Օքսանա Սոկոլովայի հետ, որն Ամերիկայում է գտնվում ։ Նրա խոսքով՝ իր պաշտպանյալի համար իսկական ցնցում էր ունեցվածքի բաժանման մասին Ավրաամի հայտարարությունը ու ապահարզանի մասին ակնարկները։ Իրավաբանը հայտնել է, որ Ռուսոն խորամանկում է ՝ ասելով, որ ամբողջովին հոգում է իր ընտանիքի ֆինանսական կարիքները՝ Նյու Ջերսիում գտնվող տունը հիպոտեկով է վերցված ու դեռ բազմաթիվ զգալի պարտքեր կան դրա հետ կապված։ Օքսանան պնդում է, որ երգիչը կնոջը թողել է աղետալի նյութական դրության մեջ։
«Երկրորդ երեխայի ծնվելուց հետո հայտնվել է հոգեւորական, որը նրան տարել է ընտանիքից»,- վստահեցրել է իրավաբանը։ Բացի այդ՝ Ալեքաանդրն ասել է, որ Ռուսոն ձեռք է բարձրացրել Մորելայի վրա։
Հաղորդման վերջում ստուդիայի հետ կապ է հաստատել նաեւ ինքը՝ Մորելան։ Նա դիմել է Մալախովին ու ամուսնուն մեղադրել խաբեության մեջ։
«Ես ուզում եմ ամբողջ երկրին ասել, որ բացառիկ հարցազրույց եմ տալու քեզ։ Ես քեզ հրավիրում եմ իմ տուն՝ Ամերիկա, ես ուզում եմ ամեն ինչ ցույց տալ ու պատմել։ Ես բազմաթիվ ապացույցներ ունեմ, որոնք հաստատում են իմ ասածները։ Ես ուզում եմ շատ բաների մասին պատմել, այդ թվում խաբեության մասին, այն մասին, թե ինչպես են ինձ օգտագործել ինչ -որ բաներ քողարկելու համար։ Երբ նա Ամերիկա է փախել, նրան պետք էր ինչ-որ բանով քողարկվել։ Ու նա ինձ է օգտագործել այդ նպատակի համար։ Նա շատերի է զրպարտել, այդ թվում իր հովանավորին»,- հայտնել է երգչի կինը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում