Հանրահայտ հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնին («Քրեական ընթերցանություն» «Սիրահարված Շեքսպիր», «Անգլիական հիվանդ», «Մատանիների տիրակալը», «Չիկագո») օրերս հեռացրել են հենց նրա հիմնած կինոընկերությունից սեռական ոտնձգությունների պատճառով։
Օրեցօր ավելի շատ դերասանուհիներ են հայտնում պրոդյուսերի անվայել վարքագծի մասին, նրանց են միացել Անջելինա Ջոլին ու Գվինեթ Փելթրոուն։
Իսկ հիմա 44-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը մեղադրել է պրոդյուսերին սեռական ոտնձգությունների մեջ։

Դերասանուհին իր իր Instagram-ում հրապարակել է իր լուսանկարը, որտեղ ինքը 17 տարեկան է, ու գրել․
«Ինձ կանչեցին հանդիպման Հարվի Վայնշթեյնի հետ «Սավոյ» հյուրանոցում։ Ես 17 տարեկան էի։ Կարծում էի, թե կոնֆերենց- սրահում կլինի հանդիպումը, ինչպես ընդունված էր։ Երբ ես եկա, ընդունարանում ինձ ասացին, որ ես բարձրանամ նրա սենյակ։ Նա բացեց դուռը խալաթով։ Ես շատ միամիտ ու երիտասարդ էի ու նույնիսկ մտքովս չէր անցնում, որ այդ սարսափելի, ոչ գրավիչ տղամարդը կարող է ակնկալել, որ ես որեւէ սեռական հետաքրքրություն կունենամ նրա հանդեպ։ Այն բանից հետո, երբ ես հրաժարվեցի ոգելից խմիչքից ու նշեցի, որ առավոտյան դպրոցում էի, ես հեռացա։
Ոչ հեշտությամբ, բայց գոնե առանց բռնվելու։ Մի քանի տարի անց նա ինձ հարցնում էր՝ արդյոք առաջին հանդիպման ժամանակ ոտնձգություններ է արել իմ նկատմամբ։ Ես հասկացա, որ նա չէր հիշում, որ ոտնձգություն է արել իմ նկատմամբ»,- վստահեցնում է դերասանուհին։
Բացի այդ՝ Բեքինսեյլը հավաստիացնում է, որ Վայնշթեյնը բազմիցս ոտնձգություն է արել իր նկատմամբ։ Մերժումները, անկասկած, «վնասել են» իր կարիերային, վստահ է դերասանուհին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:07, 5 սեպտեմբերի
«Չինացի Նոստրադամուսի» մռայլ կանխատեսումները 2027 թվականի համար. Իրանի ցամաքային ներխուժում և քաղաքացիական պատերազմ Միացյալ Նահանգներում15:22, 5 սեպտեմբերի
Արինա Սաբալենկան զայրացած էր US Open առաջնության ժամանակ մարիխուանայի հոտից14:36, 5 սեպտեմբերի
Ջեյն Ֆոնդան քննադատել է «տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին, օլիգարխներին և միլիարդատերերին», ովքեր ցանկանում են հավերժ ապրել ռոբոտների հետ13:30, 5 սեպտեմբերի
Կան պահեր, որոնց հանդիսատեսը հաստատ չի սպասում. Անի Երանյանը՝ «Ֆուլ Հաուսի» վերադարձի մասին13:19, 5 սեպտեմբերի
Թաց հարսանիք. հարսնացուն քայլել է դեպի խորանը ջրհեղեղի մեջ գտնվող եկեղեցում12:25, 5 սեպտեմբերի
Շքեղություն H&M-ի գնով. Elie Saab-ը վերափոխում է կուտյուրը մատչելի շքեղության11:17, 5 սեպտեմբերի
Ջորջ Քլունին մտադիր չէ առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում. դերասանը անվանել է իր երեք ֆավորիտներին 2028 թվականի համար10:58, 5 սեպտեմբերի
Petrossian խավիարի «կայսրության» ղեկավար Միքայել Պետրոսյանը ընդգրկվել է Vanity Fair-ի ամենաոճային ֆրանսիացիների ցանկում10:30, 5 սեպտեմբերի
Երկրպագուները մեղադրում են Բեյոնսեին 1000 դոլարանոց դատարկ տուփի պատճառով «զզվելի ագահության» մեջ09:00, 5 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 4 սեպտեմբերի
«Սատանան Zara է հագնում». Աննա Վինտուրի նոր անհաջողությունը Met Gala-ում22:30, 4 սեպտեմբերի
100 միլիարդ դոլարն անհետացավ. Shein-ի և fast fashion-ի խելագար դարաշրջանն ավարտվո՞ւմ է