Մեկ ամիս առաջ ամբողջ Հայաստանը մեծ ոգեւորությամբ էր հետեւում «Նոր Ալիք» մրցույթի հայ մասնակիցների՝ Էռնա Միրի ու Սյուզաննա Մելքոնյանի հաղթական ելույթներին: Հայ երգչուհիները պատվով ներկայացրեցին մեր երկիրը միջազգային հեղինակավոր մրցույթում եւ հաղթանակով վերադարձան Հայաստան:
NEWS.am STYLE-ը զրուցել է մրցույթում 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Սյուզաննա Մելքոնյանի հետ՝ պարզելու, թե ինչով է զբաղված այս փուլում, եւ ինչպիսի ապրումներ ունի մրցույթից հետո:

Սյուզաննա, շատ երգիչներ միջազգային մրցույթներից վերադառնալուց, առավել եւս՝ այնտեղ հաջողություն գրանցելուց հետո, խոստովանում են, որ տվյալ մրցույթի ավարտից հետո իրենց կյանքում դեպրեսիա է սկսվում, ինչ-որ դատարկություն է հայտնվում: Քեզ մո՞տ էլ է այդ շրջանը եղել:
«Նոր Ալիք»-ից վերադառնալուց հետո այնքան խիտ ու ծանրաբեռնված գրաֆիկ եմ ունեցել, որ նույնիսկ դեռ չեմ հասցրել հանգստանալ, այնպես որ՝ չէի կարող այդ դատարկությունը զգալ: Ինձ համար դա դատարկություն չէ, այլ ինչ-որ փուլի ավարտ, որը մի-փոքր «ցավոտ» է լինում, բայց միշտ էլ այդ ավարտից հետո ինչ-որ անսովոր բան է տեղի ունենում: Ինձ մոտ նույնիսկ այդ անսովոր բանը տեղի չի ունեցել:
Միջազգային հարթակում ելույթ ունենալուց հետո երգիչները հասնում են մի նշաձողի, որը փորձում են պահել. ոմանց մոտ դա ստացվում է, ոմանց մոտ՝ ոչ: Ի՞նչ քայլեր ես հիմա ձեռնարկում այդ բարձրունքը պահպանելու համար:
Շատ երկար տարիներ եմ տանջվել ու շատ փորձություններ եմ հաղթահարել, որպեսզի այդ նշաձողին հասնեմ, բայց պետք է խոստովանեմ՝ դա իմ ուզած նշաձողը չէ: Իհարկե, ինձ համար իմ կարիերան մեծագույն ձեռքբերում է։ Ընդհանրապես, այս տարին ինձ համար ձեռքբերումներով լի էր, որովհետեւ մեկը մյուսի հետեւից միջազգային մրցույթներում ունեցա շատ կարեւոր հաղթանակներ: Բնականաբար, պետք է միշտ աշխատել: Իմ աշխատանքը որեւէ բանով չի պակասել:

«Նոր Ալիք»-ում քեզ մեծ հաջողություն բերեց հատուկ քեզ համար գրված «Навсегда» երգը: Չե՞ս մտածում դրա հիման վրա տեսահոլովակ նկարահանելու մասին:
Դեռեւս չգիտեմ՝ որ երգի հիման վրա տեսահոլովակ կնկարահանեմ, բայց Նոր տարվա միջոցառումներից հետո անպայման կնկարահանեմ տեսահոլովակ: Դեռ հստակ չեմ կարող ասել՝ դա կլինի «Навсегда», թե բոլորովին այլ երգի հիման վրա:
Հաճախ մրցույթները նոր համագործակցությունների սկիզբ են դառնում: Քո կողմից սպասվո՞ւմ են նման համագործակցություններ:
Համագործակցության որոշ առաջարկներ կան, որոնց մասին դեռ չեմ ցանկանում բարձրաձայնել: Աստծո կամոք, երբ ամեն ինչ ստացվի, իմ հանդիսատեսը կիմանա: Կարծում եմ՝ համագործակցությունները լավ են, բայց, միեւնույն ժամանակ, դու պետք է հասկանաս, թե դրանցից որն է քեզ համար լավ, որպեսզի կարողնաս ճիշտ սխեմա գծել քո գործունեության հետ կապված:
Մրցույթի ավարտից հետո միայն բարձրաձայնեցիր, որ ձայնալարերի հետ կապված խնդիր ես ունեցել, սակայն չէիր ցանկանում դրա մասին խոսել մրցութային օրերին, որպեսզի դա որպես արդարացում չնկատվեր. կայի՞ն էլի խնդիրներ, որոնց մասին այսօր կարող ես բարձրաձայնել:
Միակ խնդիրը երեւի եղել է այն, որ իմ երգը փոխեցին, խոսքը «Ապրելու ապրիլ» երգի մասին է, եւ ձայնալարերի հետ կապված խնդիրը, որի մասին չեմ ցանկացել խոսել մրցութային օրերին: Հիմա երբ հետ եմ նայում ու հասկանում, թե ինչպիսի դժվարությամբ եմ հասել այդ կետին, միաժամանակ զգում եմ եւ երջանկություն, եւ հպարտություն: Նաեւ զգում եմ շատ մեծ պատասխանատվություն հետագայի հետ կապված:
Քեզ շատերն են համարում մրցութային երգչուհի, քանի որ ոչ միայն շատ մրցույթների ես մասնակցել, այլեւ գրանցել ես հաջողություններ դրանցում: Նման մրցույթներից էր նաեւ «Դեպի Եվրատեսիլը»: Փորձելո՞ւ ես էլի ուժերդ՝ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու համար:
Պետք է ասեմ, որ «Եվրատեսիլը» միանաշնակ լինելու է իմ կյանքում, որովհետեւ դա սկզբունքային բան է դարձել ինձ համար: Կուզենամ, որ մյուս տարի, թե 5 տարի հետո, չեմ կարող ասել, հանդիսատեսն ինձ տեսննի «Եվրատեսիլ»-ի բեմում, դա միանշանակ է, որովհետեւ եթե ես մի բան շատ եմ ցանկանում, պետք է անեմ: Բայց դա անելուց առաջ պետք է շատ աշխատել ու տանջվել՝ նպատակին հասնելու համար:

Սյուզաննա, մասնագիտությամբ դերասանուհի ես. որքանո՞վ է դերասանական կրթությունդ քեզ օգնում բեմում:
Այո, մասնագիտությամբ ես դերասանուհի եմ, եւ դա շատ է օգնում կատարման ընթացքում, եւ ես շատ հպարտ եմ, որ ավարտել եմ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, որովհետեւ դա մեծ դպրոց է, որի շնորհիվ ես կանգնում եմ բեմում՝ որպես արտիստ, որն ունի ասելիք:
Արդյոք հնարավո՞ր է՝ մի օր քեզ տեսնենք նաեւ ֆիլմերում:
Ասեմ, որ մեծագույն երազանքներիցս մեկն է ասելիք ունեցող ֆիլմում նկարահանվել, բայց քանի որ ինստիտուտն ավարտելուց հետո չէի կարողանա կայանալ միանգամից երկու ճյուղերում, այսինքն՝ այդպես միջակություն կլիներ, որոշեցի որպես երգչուհի կայանալ, որի հետ հետագայում կկարողանամ իրականացնել նաեւ իմ մյուս երազանքը: Ինչպես ասում են՝ այդ գործը հանգիստ է սիրում, եւ պետք է կարողանալ դանդաղ ու արդարացված շարժվել առաջ: Ոչ թե հնարավոր է, այլ անպայման ես ինձ փորձելու եմ նաեւ ֆիլմում: Դա մի ուրիշ աշխարհ է ինձ համար, սակայն ցանկացած դեր պետք է արդարացված լինի:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 7 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի

15:57, 6 սեպտեմբերի
Էվիկն ու Յանն այսօր ամուսնանում են14:20, 6 սեպտեմբերի
Վազելին՝ կրեմի, դիմակի և բալզամի փոխարեն. կարո՞ղ է արդյոք մեկ միջոցը փոխարինել կոսմետիկ պարագաների կեսին12:20, 6 սեպտեմբերի
Հայկական ոճ. ճանապարհորդական գլամուր և քաղաքային շքեղություն11:35, 6 սեպտեմբերի


10:46, 6 սեպտեմբերի
Սիրված հիթեր և հայկական մոտիվներ. Սիրուշոն դարձավ Coca-Cola Fest 2026-ի բեմի գլխավոր աստղը10:30, 6 սեպտեմբերի
«Մարդիկ պետք է հասկանան, որ բժիշկներն էլ մարդ են». Դավիթ Տոնոյանը՝ բժշկության, բլոգինգի և այն թեմաների մասին, որոնցից ամաչում ենք խոսել09:00, 6 սեպտեմբերի
Հորոսկոպ. նշանների կարմիր դրոշները00:43, 6 սեպտեմբերի
