Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

«Ի՞նչ իրավունքով են օգտագործել իմ ընտանիքի նկարը». Նարբե Պողոսյանը դատի կտա Daily Mail-ին

16:42, 25 հոկտեմբերի

Դերասան-ամուսիններ Նարբե Պողոսյանը եւ Աստղիկ Ալավերդյանը տեղյակ չեն եղել, որ իրենց ընտանեկան ընթրիքի ժամանակ լուսանկարում են Daily Mail պարբերականի համար: NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով բրիտանական կայքի՝ Հայաստանում արջերի պահման պայմանների մասին հոդվածին, ասաց դերասանը:

Նրա խոսքով՝ իրենց ընտանեկան անմեղ ընթրիքը ռեստորանում դարձել է քննարկման առարկա.

«Մենք պարզապես ճաշում էինք, երբ մեզ եվրոպացիներ մոտեցան եւ խնդրեցին լուսանկարել՝ ցույց տալու համար, թե ինչ հաճելի վայրեր կան Հայաստանում: Առայժմ չեմ հայտնում այն մարդու անունը, որը միջնորդեց, խնդրեց, որպեսզի մենք համաձայնենք լուսանկարվել, բայց ես չգիտեի, որ իմ ընտանիքի լուսանկարն օգտագործվելու է Հայաստանը վարկաբեկող հոդվածի ներքո: Եթե եվրոպացին ինձ ասեր, որ անգլիական թերթում գրելու է, որ  Հայաստանում կենդանիները սոված են, ես այդ ֆոտոխցիկը կջարդերի նրա գլխին, քան կթողնեի, որ նման վարկաբեկող բան գրեն: Ինձ խաբեցին, ասացին՝ ընդամենը նկարում են, մենք էլ մտածեցինք՝ ի՞նչ խնդիր կա, նստած հաց էինք ուտում: Ի՞նչ իրավունքով են իմ նկարը դրել այդ նյութի տակ»:

Նարբեն վստահ է, որ եթե իրենք ճանաչված չլինեին, գուցե հոդվածն այդքան մեծ արձագանք չստանար: Այժմ դերասանը բանակցությունների մեջ է լուսանկարելու համար միջնորդած անձի հետ, եւ եթե վերջինը քայլեր չձեռնարկի, ապա Նարբե Պողոսյանը դատի կտա Daily Mail-ին եւ կպահանջի հեռացնել իր ընտանիքի լուսանկարները:

Մեր հարցին, թե, առհասարակ, դերասանն ի՞նչ կարծիք ունի կենդանիներին նման պայմաններում պահելու վերաբերյալ, Նարբեն չցանկացավ պատասխանել. «Դա չէ մեր քննարկման թեման, այլ այն, որ ինձ խաբել են»:

Հիշեցնենք, որ Daily Mail-ում հոդված է հրապարակվել այն մասին, որ Հայաստանում արջերին ռեստորանների բակում պահում են վանդակների մեջ: Հոդվածին կից տեղադրվել են Նարբեի եւ Աստղիկի լուսանկարներն իրենց որդու հետ:

Շուշան Շատիկյան

Լուսանկարները՝ Shutterstock


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search