«Կյանք ու կռիվ» ֆիլմում Սոֆիին մարմնավորող Էլեն Սարգսյանին հեռուստադիտողը շուտով կտեսնի Մհեր Մկրտչյանի նոր՝ «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում կարմրահեր դերասանուհին խոսել է Մհեր Մկրտչյանի հետ նոր համագործակցության, նկարահանման հրապարակ վերադառնալու, կրթության եւ սերիալներում նկարահանվելու առաջարկների մասին.

«Քանի որ ֆիլմի վերնագիրը չի բացահայտում ֆիլմի էությունն ու սյուժեն եւ դրանով իսկ հետաքրքություն առաջացնում հանդիսատեսի մոտ, ես չեմ բացի փակագծերը նաեւ իմ կերպարի վերաբերյալ։ Միայն կարող եմ ասել, որ դերը, որով հանդես եմ եկել, էպիզոդիկ է, ու ստեղծվել է հատուկ ինձ համար»,-ասում է Էլենը՝ հավելելով, որ մինչ նոր ֆիլմում նկարահանվելն էլ միշտ շփում ունեցել է սիրելի ռեժիսորի՝ Մհեր Մկրտչյանի հետ.
«Ես շատ եմ կարեւորում իմ ու Մհեր Մկրտչյանի ծանոթությունն ու ընկերությունը, որը համարում եմ իմ ամենամեծ ձեռքբերումը։ Աշխատանքում կարեւորում եմ ռեժիսորի հանդեպ վստահությունը եւ ստեղծագործական պրոֆեսիոնալ խումբը, որոնք, այս դեպքում, միանշանակ առկա էին»։
Դերասանուհին խոստովանում է՝ կարոտել էր նկարահանման հրապարակի շունչն ու էնեգետիկան. «Նկարահանման հրապարակը մի տարածք է՝ հրաշալի հիշողություններ ստեղծելու համար, իսկ այս խմբով մենք արդեն անմոռանալի ճանապարհ ունեինք անցած։ Շատ բաներ կային , որ կարոտել էի, բայց այն, ինչը հաստատ չէի կարոտել՝ -28 աստիճան ցուրտն էր «Կյանք ու կռիվի» նկարահանման ժամանակ»։
Էլենն ասում է՝ նկարահանման առաջարկներ վաղուց էր ստանում, սակայն «Կյանք ու կռիվ» ֆիլմից հետո նրան ավելի շատ սկսեցին ճանաչել, բնականաբար՝ առաջարկներն էլ շատացան. «Բայց նկարահանվելն ինձ համար ինքնանպատակ չէ։ Ես բոլոր առաջարկներին մանրակրկիտ մոտեցում եմ ցուցաբերում եւ հաշվի առնում ամեն դետալ։ Շատ ուրախ եմ, որ իմ կողքին կան մարդիկ, որոնց հետ քննարկում եմ իմ առաջարկները, լսում նրանց կարծիքները, եւ միասին գալիս ենք առողջ եւ օբյեկտիվ որոշման։ Սերիալներում նկարահանվելու առաջարկներ շատ եմ ստացել, բայց որեւէ մեկում ինձ չեմ պատկերացրել»։
«Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմը նախատեսվում է էկրաններ բարձրանալ մյուս տարվա սկզբին, իսկ մինչ այդ դերասանուհին շարունակում է մասնագիտական կրթություն ստանալ արդեն մագիստրատուրայում՝ «Ինովացիոն կառավարման» ոլորտում.

«Նաեւ առաջին քայլերս եմ անում հայաստանյան առաջատար բանկերից մեկում։ Շարունակում եմ նկարահանումներին վերաբերվել որպես նախասիրություն ու, չնայած այդ փաստին, հարցին մոտենում եմ ոչ պակաս պատասխանատվությամբ»,-ասում է նա:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Էլեն Սարգսյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը13:22, 9 սեպտեմբերի
«Ոչ մի համբույր». Բիլլի Բոլդուինը խոստացել է այլևս երբեք չաշխատել Շերոն Սթոունի հետ12:38, 9 սեպտեմբերի
Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է ստեղծել իր վիրուսային «հեշտոցի բույրով» մոմը12:17, 9 սեպտեմբերի
Նիկոլաս Քեյջի շքեղ 10.5 միլիոն դոլարանոց առանձնատունը գրեթե փլուզվել էր հսկայական փոսի պատճառով11:51, 9 սեպտեմբերի
Թրամփի շքեղ նվերները երիտասարդ օգնականներին. յուրաքանչյուրը ստացել է 45,000 դոլար11:36, 9 սեպտեմբերի
Իլոն Մասկը երեխաներ էր ուզում «քաղաքացիական պատերազմից առաջ», իսկ լռության համար առաջարկում էր 40 մլն դոլար. նախկին ընկերուհու ցնցող խոստովանությունները11:18, 9 սեպտեմբերի
«ֆուլ Հաուս» ֆիլմը կունենա 2-րդ մաս