Խոյ
Համառ Խոյերը 2017 թվականի ընթացքում հաստատակամորեն աշխատում էին՝ ներդնելով բոլոր ուժերը: Աստղագետները նրանց խորհուրդ են տալիս նոր տարում հիշել նաեւ այլ գործերի մասին, հետե նայել ու էներգիան նոր հուն ուղղել: 2018 թվականի հովանավոր Շանն ուրախացրեք լարված աշխատանքից հետո հանգստանալու ունակությամբ եւ ուշադրություն հատկացրեք նրանց, ովքեր հանդուրժել են ձեզ լարված տարվա ընթացքում: Ապացուցեք մտերիմներին, որ կարող եք լինել քնքուշ, հոգատար եւ անշահախնդիր օգնել բոլորին:
Ցուլ
Ցուլերը պետք է մոռանան դանդաղկոտության մասին: Հաջողության հասնելու ձեր ցանկությունն ըստ արժանվույն կգնահատվի, եւ 2018 թվականի սկզբին արդեն կկարողանա ապագա հաղթանակների հիմքը դնել: Աստղագետները խորհուրդ են տալիս ժամանակավորապես թաքցնել սուր եղջյուրները՝ բարյացման Շանը կվախեցնելու համար: Ձեզ աներեւակայելի տարի է սպասվում, կիրականանան ձեր բոլոր ցանկությունները: Նոր տարվա հովանավորը նաեւ կհոգա, որ Ցուլերի ընտանեկան կյանքը բարեկեցիկ լինի:
Երկվորյակ
2018 թվականին Երկվորյակներին վճռականություն է պետք: Դուք ուժերի մեծ հոսք կզգաք եւ կկարողանաք դեպի լավը փոխել ձեր կյանքը: Հաջողության հասնելու համար մի կողմ նետեք ձեր կյանքից ավելորդությունները: Դա վերաբերում է ոչ միայն հին ու անպետք իրերին, այլեւ մտքերին, որոնք ձեզ թույլ չեն տալիս առաջ ընթանալ: Շան հովանավորությամբ հնարավորություն կունենաք հարթել անձնական կյանքը, բայց հիշեք, որ Շունը նաեւ ընտանիք է սիրում այդ պատճառով խուսափեք կարճատեւ սիրավեպերից: Մի մոռացեք ձեր մտերիմների մասին, նրանց ուրախացրեք ձեր ուշադրությամբ:
Խեցգետին
Խեցգետինները Կենդանակերպի նշանների ամենախորհրդավոր եւ հոռետես ներկայացուցիչն են: Նրանք շատ են սիրում իրենց փրկարար բները, որոնցում փորձում են թաքնվել ցանկացած հնարավորության դեպքում: Դեղին Շունը ձեզ կօգնի փոխվել եւ հաղթահարել սեփական անվճռականությունը: Խեցգետինները պետք է վարժվեն ոչ թե հետ շարժվել, այլ հպարտորեն ընդունել յուրաքանչյուր օրը: Միայնակ Խեցգետիններին 2018 թվականին բախտը կժպտա: Բաց մի թողեք ձեր սիրելիի հետ հանդիպումը:
Առյուծ
Հպարտ Առյուծները 2018 թվականին ստիպված կլինեն հաճախ բաժանվել իրենց թագից: Շունը, անկասկած, հավուր պատշաճի ներկայանալու բազմաթիվ հնարավորություններ կընձեռի, սակայն տանը ստիպված կլինեք խլացնել փառքի ձայնը: Ինքնասիրահարվածությունն ու եսասիրությունը ձեզ չեն օգնի, քանի որ ձեր հարազատները պարզապես չեն հասկանա դա: Զգոն եղեք ու չափը մի անցեք:
Կույս
Կույսերը պետք է փոխեն ոչ միայն իրենց աշխարհընկալումը, այլեւ հիմար սովորույթները: Աստղագետները խորհուրդ են տալիս անցյալում թողնել հոռետեսությունը: Շունը կարող է պարզապես չհասկանալ ձեր տրամադրվածությունն ու ավելի դրական մարդու փնտրել: Սկսեք գործել հենց Ամանորի գիշերվանից սկսած, որպեսզի ձեր աշխատանքը հաճույք եւ նյութական բարեկեցություն բերի 2018 թվականի վերջին:
Կշեռք
2018 թվականին Կշեռքներին խորհուրդ է տրվում ամեն ինչ կշռադատել: Ձեր իմպուլսիվությունը կարող է չար կատակ խաղալ: Ամեն ինչում ոսկե միջին գտեք: Համարձակ եւ էներգիայով լի եղեք, որպեսզի դրանք ուղղեք մրցակիցների հետ պայքարի եւ նոր բարձունքներ գրավելու համար: Աստղագետները Կշեռքներին խորհուրդ են տալիս ծրագրել ամբողջ տարվա անելիքները, որպեսզի բոլոր 12 ամիսները հաջող անցնեն:
Կարիճ
Կարիճները ստիպված կլինեն թաքցնել իրենց մահացու խայթոցը, եթե ուզում են 2018 թվականը բարեկեցիկ անցկացնել: Շունը ձեզ երջանկություն կբերի եւ զարգացման բազմաթիվ ուղիներ կբացի: Դուք կարող եք հասնել ցանկացած բարձունքի, զբաղվել սեփական գործով՝ ստանալով ոչ միայն եկամուտ, այլեւ հաճույք: Հիշեք ընկերների մասին, որոնք կօգնեն ցանկացած դժվարին իրավիճակում: Իսկ ձեր թույնը պահեք մրցակիցների եւ նրանց համար, ովքեր ցանկանում են ձեր ձեռքերով երջանկություն եւ հաջողություն ձեռք բերել:
Աղեղնավոր
Աստղագետներն Աղեղնավորներին խորհուրդ են տալիս մեղմել եռանդը, հակառակ դեպքում կարող եք արժանանալ «տարվա խորհրդատու» պարգեւի, ինչը ձեզ չի զարդարի: Բոլորի հետ ձեր կարծիքը կիսելու փոխարեն ուշադրություն դարձրեք սեփական գործերին: Տարվա հովանավոր Շունն ամենուր կուղեկցի ձեզ: Մի վանեք նրան եւ էներգիան ուղղեք սիրո հարցերին: Դուք կարողանում եք սրտեր նվաճել, այդ պատճառով ձեր կեսին գտնելն այնքան էլ դժվար չի լինի:
Այծեղջյուր
Այծեղջյուրները պետք է խաղաղեցնեն իրենց հավակնությունները: Ձեր եղջյուրները կօգնեն առաջնորդի դերում հայտնվել, բայց չափազանց շատ մղումն ավելորդ կլինի: Ամենամեծ հիասթափությունը ձեզ համար ձանձրույթը կլինի: 2018 թվականին ձեզ սպասվում է մեծ սեր կամ հարաբերություններ, որոնցից անգնահատելի փորձ կքաղեք: Գալիք տարում նաեւ մեծ քանակությամբ հաճելի անակնկալներ կստանաք:
Ջրհոս
Ջրհոսներին աշխատանքում առաջընթաց արձանագրելու համար ստեղծագործական էներգիայի հոսք է անհրաժեշտ: Մի կենտրոնացեք խնդիրների լուծման ստանդարտ մեթոդների վրա: Սակայն մի տարվեք, երեւակայության բուռն հոսքը կարող է խանգարել: 2018 թվականի հովանավոր Շունը կօգնի ձեզ անձնական կյանքի հարցում: Ընտանիք ունեցողներին ռոմանտիկ ժամանակաշրջան է սպասվում, իսկ միայնակները կհանդիպեն իրենց կեսին:
Ձկներ
2018 թվականին Ձկները պետք է լողան իրենց ջրամբարի սահմաններից դուրս: Սեփական ակվարիումից դուրս ձեզ բազմաթիվ արկածներ են սպասվում, որոնք միշտ բարեհաջող կավարտվեն: Լռությունը, իհարկե, ոսկի է, սակայն զրույցները նշանակալի կլինեն ձեզ համար: Եթե մշտապես լռեք, ապա ձեր հանճարեղ մտքերն այդպես էլ չեն իրականանա: Համարձակ գործեք:
Աղբյուրը՝ dailyhoro.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով