NEWS.am STYLE-ը Ամանորի վերաբերյալ բլից հարցում է իրականացրել հայտնիների շրջանում՝ պարզելու համար, թե ո՞րն է Նոր տարվա իրենց խորհրդանիշը, դնո՞ւմ են սեղանին խոզի բուդ, թե՞ ոչ, քանի՞ «բոնբոներկա» է հավաքվում իրենց տանը տոներից հետո եւ այլ զվարճալի հարցեր:
Այս անգամ մեր հարցման թիրախում է հայտնվել ԱՄՆ տեղափոխված դերասանուհի Անժելա Սարգսյանը:
Սիրո՞ւմ եք Ամանորը, թե՞ ոչ եւ ինչո՞ւ:
Շատ եմ սիրում, հատկապես՝ նվերների պահը, պատրաստությունները, տոնածառը, Ծննդյան տոնի խորհուրդը….
Ո՞րն է Նոր տարվա գլխավոր խորհրդանիշը Ձեզ համար:
Նոր կյանքի սկիզբը:
Ամանորի սեղանի ամենասիրելի ուտեստը:
Այդ օրերին գրեթե չեմ կարողանում ուտել, բայց շատ եմ սիրում «մայրաքաղաքային» աղցանը:
Ամենաչսիրած բանը Ամանորի եւ տոնական օրերի հետ կապված:
Որկրամոլությունը:

Խոզի բուդ դնո՞ւմ եք Ձեր սեղանին :)
Եթե մամաս ժամանակ եւ հավես ունենա պատրաստելու, ապա՝ այո:
Ամանորից հետո քանի՞ «բոնբոներկա» է հավաքվում Ձեր տանը ;)
Ոնց գալիս են, էդպես էլ գնում են :))
Իսկ քանի՞ կիլոգրամով եք գիրանում տոների ընթացքում:
Չեմ չափել, չգիտեմ:
Սովորաբար որքա՞ն գումար եք ծախսում Ամանորի սեղանի ուտեստների, դիզային եւ նվերների վրա:
Ես անձամբ իմ տանը ոչինչ չեմ անում՝ քաղցրեղեն, ընդեղեն եւ մրգեր միշտ կան իմ սեղանին: Ծախսում է հայրս, չգիտեմ:
Ի՞նչ եք տանում Ձեզ հետ Ամանորին որեւէ մեկի տուն այցելելիս:
Եթե երեխա կա, ապա նվեր երեխային: Բայց այդքան շատ տեղ չեմ գնում այդ օերրին: Այցելում եմ շատ մոտ բարեկամներիս:
Ամենաուրախ Ամանորը, որ ունեցել եք:
2006 թվականին: Այդ տարի հունվարի 6-ին իմ կյանքն ամբողջովին փոխվեց:
Իսկ ամենատխո՞ւրը…
Այն տարիները, երբ հարազատ մարդկանից ինչ-որ մեկն այլեւս չի լինում մեզ հետ:
Կա՞ Նոր տարվա հետ կապված մի ցանկություն, երազանք, որն այդպես էլ չի կատարվել:
Շատ կուզեի ընտանիքս ինձ մոտ լիներ: Տոներին հատկապես զգում եմ նրանց կարիքը:
Ի՞նչ կմաղթեք հայ ազգին գալիք տարվա համար:
Ամենակարեւորը՝ խաղաղություն իմ երկրին, հետո՝ տնտեսական բարգավաճում: Լիքը սեր եւ ուրախություն մարդկանց սրտերում: Իսկ ովքեր ունեն կորուստներ, թող տիրոջ մխիթարությունն ունենան:
Պատրաստեց՝ Շ. Շուշան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:26, 30 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը ստորագրել է 45,000 դոլար արժողությամբ՝ կոկորդիլոսի կաշվից Birkin-ի վրա և սարսափել09:00, 30 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 29 սեպտեմբերի
Փարթամ և սադրիչ. Meta-ի AI թալիսմանը անսպասելիորեն դարձել է հանրության ցանկության առարկա22:32, 29 սեպտեմբերի
360 միլիոն դոլար` վեց ամսվա ընթացքում. Amouage օծանելիքի տունը աննախադեպ աճ է գրանցել21:19, 29 սեպտեմբերի
Միլիարդատերը, Էրդողանը և ազդեցիկ ընտանիքների կանայք. Թրամփի նախկին փաստաբանի նոր ամուսնու գաղտնիքները21:03, 29 սեպտեմբերի
Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել20:24, 29 սեպտեմբերի
Կալիֆոռնիացի 85 միլիարդատեր ընդգրկվել է մոլորակի 100 ամենահարուստ մարդկանց ցանկում19:35, 29 սեպտեմբերի
81-ամյա միլիարդատերը, որը ժառանգներ չունի, որոշել է իր կարողությունը թողնել ուրվական քաղաքին16:40, 29 սեպտեմբերի
«Մեզ ստիպում են լռել և անհետանալ». 61-ամյա Պաուլինա Պորիզկովան խոսել է տարիքային խտրականության դեմ16:19, 29 սեպտեմբերի
Loro Piana-ն կենտրոնացել է ֆունկցիոնալության վրա. շքեղություն, որը գործում է15:36, 29 սեպտեմբերի
Բրեդ Փիթի երրորդ երեխան հրաժարվել է իր ազգանունից15:18, 29 սեպտեմբերի
Վլադիմիր Կլիչկոն տագնապ է հնչեցրել Հեյդեն Պանետիերից իր դստեր ժառանգության վերաբերյալ. «Անծանոթները կարող են ամեն ինչ վերցնել»