Գալիք տարվա թրենդների մասին տեղեկությունների հոսքն այնքան բազմազան ու հակասական է, որ դուք հաստատ մոլորվել եք նորաձեւ գույնի կամ հագուստի ձեւի ընտրության հարցում, իսկ նորաձեւ բլոգերների գրածները կարդալուց արդեն հոգնել եք կամ էլ պարզապես չեք վստահում նրանց։ Դրա համար էլ NEWS.am STYLE-ը հավաքել է տեղեկություններ, այսպես ասած, առաջին ձեռքից։ Ոճաբան Արմեն Գալյանը պատմել է այն մասին, թե ինչ է պետք հագնել Ամանորի գիշերն ու ինչ թրենդներ են ձեզ սպասում 2018-ին։
«Ամանորից առաջ բոլորին մեկ հարց է հուզում՝ ի՞նչն է ակտուալ լինելու գալիք սեզոնին, ու որ գույներով է նախընտրելի դիմավորել Ամանորը։ Այսօրվա դրությամբ նորաձեւությունը մեզ առաջարկում է գալիք տարվա 12 գլխավոր թրենդ»,- նշեց Արմեն Գալյանը։

«Ցավոք, շատերը սխալմամբ կարծում են, որ եթե գալիք տարին Դեղին Շան տարի է, ուրեմն պարտադիր պետք է այդ գույնի հագուստ հագնել։ Դեղինը շատ քմահաճ ու անկանխատեսելի գույն է, այն ոչ բոլորին է սազում, դրա համար էլ նման գնումը ռիսկային է։ 2018-ի գլխավոր գույնը ուլտրամանուշակագույնն է։

Թե այս, թե գալիք տարում ոչ պակաս կարեւոր ու ոճային գույն է լինելու կարմիրը։ 2018-ին թույլատրելի է հագնել լրիվ կարմիր մոնոլուքեր, նաեւ դրանք համադրել ավելի հանգիստ երանգների հետ։ Մի մոռացեք ձեռք բերել նաեւ կարմիր շրթներկ։

Նաեւ շատ ակտուալ կլինեն զմրուխտյա ու մուգ կապույտ երանգները, զուսպ ու ազնվական։ Նման գույները կսազեն բոլոր կանանց։ Ամանորի համար կարելի է ձեռք բերել զմրուխտյա տաբատային կոստյում կամ կապույտ զգեստ։

Գալիք տարի մենք հաստատ չենք կարողանա խուսափել թավիշից ու լյուրեքսից, դրանք ընթացիկ տարուց փոխադրվում են գալիք տարի։ Դրանք առանձնահատուկ տոնական ու գեղեցիկ տեսք ունեն։

Այդ օրը կարելի է համեստություն չանել՝ թող շատ մետաղ լինի հագուստի մեջ, շպարում ու նույնիսկ աքսեսուարներում, նաեւ՝ փայլ։ Այդ օրը փայլերի հարցում չափն անցնելը ներելի է։

Սեւազգեստ մարդիկ նորից վերադառնում են։ Կաշի, թե վինիլ՝ դրանք պետք է սեւ լինեն։ Տոտալ լուքն այդ դեպքում նույնպես ներելի է։ Դրա համար էլ կարող եք համարձակ գնել կաշվե զգեստներ, բաճկոններ, կիսաշրջազգեստներ, աքսեսուարներ։ Միայն թե՝ սեւ գույնի։

Թափանցիկ զգեստներն առայսօր պահանջված են։ Եւս մեկ հրաշալի տարբերակ՝ Ամանորը գեղեցիկ դիմավորելու համար։ Շատ գեղեցիկ են ժանյակի տարրերով զգեստները։ Նման զգեստները կարելի է հագնել գործած սվիթերների տակից, կամ վերնաշապիկի վրայից։

Արհեստական մորթին թրենդ է, որը հուսալիորեն ամրապնդվել է անցած սեզոններում ու անցել 2018 թ։ Այսօր էկոմորթին այլեւս մովետոն չէ կամ էլ անապահովության խորհրդանիշ։ Արհեստական մուշտակները կարող են շատ արժանավայել ու ոճային տեսք ունենալ։

Հաշվի առնելով մշտական շարժումը, որում մենք ապրում ենք, ոճաբանները մեզ առաջարկել են ուշադրությունը կենտրոնացնել տաբատների վրա՝ կլյոշ, կարճ, տաբատ- բանաններ։ Ամենաուրախալին այն է, որ դիզայներները հեշտացրել են մեր կյանքն ու թույլատրում են մեզ total look, որը շահեկան տեսք կունենա թե ամենօրյա կյանքում, թե Ամանորի գիշերը»։

Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 7 հոկտեմբերի

09:00, 7 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 հոկտեմբերի
Նապոլեոնի գաղտնիքը բացահայտվել է 217 տարի անց. արհեստական բանականությունը կոտրել է կայսեր գաղտնի կոդը22:10, 6 հոկտեմբերի
Սմարթֆոնները գողանում են կյանքի տարիները. գիտնականները զգուշացնում են անվերջ սքրոլինգի հետևանքների մասին21:33, 6 հոկտեմբերի
Լյուքս դասի ապրանքները անկում են ապրում ֆոնդային շուկայում. ինչու են LVMH-ը և Prada-ն վաճառում գրեթե զանգվածային շուկայի գներով20:24, 6 հոկտեմբերի
Տղամարդը պատմել է, որ 18 օր կոմայի մեջ գտնվելուց հետո հանդիպել է Հիսուսին19:30, 6 հոկտեմբերի
Patek Philippe–ից մինչև F.P. Journe. Goldman Sachs-ը հարուստներին սովորեցնում է՝ ինչպես գնել ժամացույցներ որպես արվեստի գործեր17:31, 6 հոկտեմբերի
«Գոյ» թատրոնը վերադառնում է նոր պրեմիերայով՝ «Խելագարը» ներկայացմամբ17:06, 6 հոկտեմբերի
Աղաս Մանուկյանը՝ «Բարի Գալուստի» մասին․ առաջին պրոդյուսերական փորձը, Հունաստանում նկարահանումներն ու չնկարահանվելու որոշումը16:27, 6 հոկտեմբերի
The Ordinary-ն ներկայացրել նոր աչքի կրեմ Lacto-PDRN-ով. փայլուն աչքեր ընդամենը մեկ քսումից հետո15:36, 6 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը 3 մլն դոլար է ներդրել իր դստեր՝ Հարփերի գեղեցկության ապրանքանիշում. 15-ամյա ժառանգորդուհին պատրաստվում է իր բիզնես դեբյուտին15:15, 6 հոկտեմբերի
Քայլի Ջենները կմարմնավորի սպանված հարսնացուին Hulu-ի նոր թրիլերում. Քիմ Քարդաշյանը սերիալ է նկարահանում