Գալիք տարվա թրենդների մասին տեղեկությունների հոսքն այնքան բազմազան ու հակասական է, որ դուք հաստատ մոլորվել եք նորաձեւ գույնի կամ հագուստի ձեւի ընտրության հարցում, իսկ նորաձեւ բլոգերների գրածները կարդալուց արդեն հոգնել եք կամ էլ պարզապես չեք վստահում նրանց։ Դրա համար էլ NEWS.am STYLE-ը հավաքել է տեղեկություններ, այսպես ասած, առաջին ձեռքից։ Ոճաբան Արմեն Գալյանը պատմել է այն մասին, թե ինչ է պետք հագնել Ամանորի գիշերն ու ինչ թրենդներ են ձեզ սպասում 2018-ին։
«Ամանորից առաջ բոլորին մեկ հարց է հուզում՝ ի՞նչն է ակտուալ լինելու գալիք սեզոնին, ու որ գույներով է նախընտրելի դիմավորել Ամանորը։ Այսօրվա դրությամբ նորաձեւությունը մեզ առաջարկում է գալիք տարվա 12 գլխավոր թրենդ»,- նշեց Արմեն Գալյանը։

«Ցավոք, շատերը սխալմամբ կարծում են, որ եթե գալիք տարին Դեղին Շան տարի է, ուրեմն պարտադիր պետք է այդ գույնի հագուստ հագնել։ Դեղինը շատ քմահաճ ու անկանխատեսելի գույն է, այն ոչ բոլորին է սազում, դրա համար էլ նման գնումը ռիսկային է։ 2018-ի գլխավոր գույնը ուլտրամանուշակագույնն է։

Թե այս, թե գալիք տարում ոչ պակաս կարեւոր ու ոճային գույն է լինելու կարմիրը։ 2018-ին թույլատրելի է հագնել լրիվ կարմիր մոնոլուքեր, նաեւ դրանք համադրել ավելի հանգիստ երանգների հետ։ Մի մոռացեք ձեռք բերել նաեւ կարմիր շրթներկ։

Նաեւ շատ ակտուալ կլինեն զմրուխտյա ու մուգ կապույտ երանգները, զուսպ ու ազնվական։ Նման գույները կսազեն բոլոր կանանց։ Ամանորի համար կարելի է ձեռք բերել զմրուխտյա տաբատային կոստյում կամ կապույտ զգեստ։

Գալիք տարի մենք հաստատ չենք կարողանա խուսափել թավիշից ու լյուրեքսից, դրանք ընթացիկ տարուց փոխադրվում են գալիք տարի։ Դրանք առանձնահատուկ տոնական ու գեղեցիկ տեսք ունեն։

Այդ օրը կարելի է համեստություն չանել՝ թող շատ մետաղ լինի հագուստի մեջ, շպարում ու նույնիսկ աքսեսուարներում, նաեւ՝ փայլ։ Այդ օրը փայլերի հարցում չափն անցնելը ներելի է։

Սեւազգեստ մարդիկ նորից վերադառնում են։ Կաշի, թե վինիլ՝ դրանք պետք է սեւ լինեն։ Տոտալ լուքն այդ դեպքում նույնպես ներելի է։ Դրա համար էլ կարող եք համարձակ գնել կաշվե զգեստներ, բաճկոններ, կիսաշրջազգեստներ, աքսեսուարներ։ Միայն թե՝ սեւ գույնի։

Թափանցիկ զգեստներն առայսօր պահանջված են։ Եւս մեկ հրաշալի տարբերակ՝ Ամանորը գեղեցիկ դիմավորելու համար։ Շատ գեղեցիկ են ժանյակի տարրերով զգեստները։ Նման զգեստները կարելի է հագնել գործած սվիթերների տակից, կամ վերնաշապիկի վրայից։

Արհեստական մորթին թրենդ է, որը հուսալիորեն ամրապնդվել է անցած սեզոններում ու անցել 2018 թ։ Այսօր էկոմորթին այլեւս մովետոն չէ կամ էլ անապահովության խորհրդանիշ։ Արհեստական մուշտակները կարող են շատ արժանավայել ու ոճային տեսք ունենալ։

Հաշվի առնելով մշտական շարժումը, որում մենք ապրում ենք, ոճաբանները մեզ առաջարկել են ուշադրությունը կենտրոնացնել տաբատների վրա՝ կլյոշ, կարճ, տաբատ- բանաններ։ Ամենաուրախալին այն է, որ դիզայներները հեշտացրել են մեր կյանքն ու թույլատրում են մեզ total look, որը շահեկան տեսք կունենա թե ամենօրյա կյանքում, թե Ամանորի գիշերը»։

Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 31 օգոստոսի
90 տարվա անտեսումից հետո մոռացված Patek Philippe ժամացույցը դարձել է ոսկեբեր հանք. այն վաճառվել է 59,000 ֆունտ ստեռլինգով22:17, 31 օգոստոսի
Միլիարդատերերը ցանկանում են լսել շարժիչի մռնչյունը. Bugatti-ի ղեկավարը՝ սուպերքարերի անսպասելի ապագայի մասին21:26, 31 օգոստոսի
450 միլիոն դոլար արժողությամբ «Սիրո նավը». միլիարդատեր դեսպանն իր լողացող կայսրությամբ ցնցել է Իտալիան20:31, 31 օգոստոսի
Աշխարհի ամենաթանկ թաղամասը. 550 միլիոն դոլարանոց բնակարաններ, «Ֆորմուլա-1»-ի աստղեր և միլիարդատերեր19:25, 31 օգոստոսի
Chanel-ն իր ողջ փառքով. նոր վզնոց 20.66 կարատանոց շրիլանկական շափյուղայով17:04, 31 օգոստոսի
Անձրևի և կայծակի պատճառով հետաձգվել է Էրիկի մենահամերգը16:19, 31 օգոստոսի
Բանգկոկում բարմենը սափրել է կնոջ գլուխը չվճարված հաշվի համար15:20, 31 օգոստոսի
Met Gala–ի շուրջ սկանդալը թափ է հավաքում. թանգարանը կարող է հետաձգել գալան՝ Ջոն Գալիանոյին նվիրված հարգանքի տուրքի պատճառով14:40, 31 օգոստոսի
«Մի՛ եղիր վախկոտ, Թոմ». Ռենդի Քուեյդը քննադատել է Էն Հեթուեյին «Որոտի օրեր» ֆիլմի շարունակության մեջ նրա դերի համար14:14, 31 օգոստոսի
«Բոլորը կարծում էին՝ մենք երեքով ենք քնում». Բլոգերը ամուսնու նախկին կնոջը տեղափոխել է իր տուն և բացատրել իր «խենթ» քայլը13:26, 31 օգոստոսի
Հոլիվուդը որս է սկսել երեք երեխայի սպանության մեջ մեղադրվող մոր պատմության համար12:41, 31 օգոստոսի
Էլ Չապոյի կինը բացահայտել է, թե ինչպես է թմրավաճառը գրավել իրեն պարահրապարակում