Սովորաբար արևմտյան պարբերականների աշխարհիկ քրոնիկոնները հեղեղված են Քիմ Քարդաշյանի լուսանկարներով՝ աստղը կամ մերկ է լուսանկարվում, կամ էլ որևէ ուլտրանորաձև անսամբլով ներկայանում (վերջերս Քիմը հիմնականում միայն ամուսնու՝ Քանյե Ուեսթի հավաքածուի հագուստով է ներկայանում)։ Համակարգչի առաջ, բազմոցին նստած՝ Քիմին կարելի է մեղադրել աշխարհի բոլոր մեղքերի մեջ, բայց նաև նկատի ունեցեք , որ Քարդաշյան- Ջեներ գերդաստանը լուրջ ազդեցություն ունի ԱՄՆ հասարակական- քաղաքական կյանքում։ Քիմը մասնակցում է բազմաթիվ ակցիաների ու նախագծերի։
Օրինակ այն նորության ֆոնին, որ 37-ամյա հայուհին երեկ հերթական անգամ մերկացել է՝ իր արտադրանքը գովազդելու համար, աննկատ է մնացել մեկ այլ նորություն այն մասին, որ նույն ինքը ՝ Քիմը աջակցել է հայտնի ռեժիսոր Մայքլ Մուրի հայտարարությունը՝ զենքի ազատ վաճառքի դեմ։

««Սենդի Հուք» դպրոցում տեղի ունեցած ողբերգության օրվանից (այդ ժամանակ 20-ամյա երիտասարդը սպանել էր իր մորը, այնուհետեւ դպրոցում եւս 28 մարդու կյանքից զրկել) հինգ տարի է անցել։ Այս ժամանակվանից մինչեւ այսօր ԱՄՆ-ում 150 000 ամերիկացի է սպանվել զենքով։ Մենք թույլ ենք տալիս, որ այդ ամենը շարունակվի։ Մենք հրաժարվում ենք հետ կանչել զենքի ազատ վաճառքի մասին օրենքը ու փակել զենք արտադրող գործարանները։ Մենք հրաժարվում ենք ուսումնասիրել այն խնդիրը, թե ինչով է պայմանավորված բռնության հանդեպ ամերիկացիների այս հակումը, որն օրեցօր աճում է»,- ասվում էր Twitter-ում ռեժիսորի գրառման մեջ, որը վերահրապարակել էր Քիմը։

Զենքի ազատ վաճառքի մասին օրենքի չեղարկման համար պայքարելուց բացի Քիմը նաև պայքարում է սեքս թրաֆիքինգի դեմ, ինչի մասին է վկայում նրա աջակցությունը Սինտոյա Բրաունին, որն արդեն 13 տարի բանտում կրում է իր ցմահ պատիժը՝ սպանության համար։ Հեռուստաաստղը կարողացել է այնպես անել, որ այդ գործը գրավի հասարակության ուշադրությունը, նաեւ իր փաստաբաններին հանձնարարել է զբաղվել Սինտոյա Բրաունի գործով ու գտնել նրան օգնելու միջոց։Սինտոյան զբաղվում էր մարմնավաճառությամբ դեռ դեռահասության տարիքից (նրան ստիպել են բոյֆրենդն ու կավատը), ենթարկվել է ֆիզիկական ու սեռական բռնության։ Բրաունը ծնվել է անապահով ընտանիքում. մայրը հրաժարվել է նրանից, երբ նա երկու տարեկան էր։ Որդեգրած ընտանիքից Սինտոյան փախել է, երբ դեռ դպրոցում էր սովորում։ 16 տարեկանից նա ապրում էր մոթելում Kut Throat մականունով կավատի հետ, որը նրան թմրադեղեր էր տալիս ու վաճառում հաճախորդներին։ 2004-ի օգոստոսի 6-ին Բրաունը սպանել է այդ հաճախորդներից մեկին։
«Պատկերացրեք, որ 16 տարեկանում ձեր մարմինը վաճառում է կավատը։ Ձեզ թմրադեղեր են տալիս ու բռնաբարում տարբեր տղամարդիկ, հետո ձեզ գնում է երեխաների հետ սեքսի 43-ամյա սիրահարը ու տանում իր տուն։ Դուք համարձակվում եք դիմադրել նրան, կրակում եք ու սպանում։ Արդյունքում՝ ձեզ դատապարտում են ցմահ ազատազրկման՝ ինչպես մեծահասակի: Սա Սինտոյա Բրաունի պատմությունն է, որը կարող է հասնել վաղաժամկետ ազատման միայն երբ 69 տարեկան կդառնա»,- գրել է Քիմն ու հավելել #FreeCyntoiaBrown թեգը։

Քիմը նաև օգնում է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցին, մասնակցում հաղորդումների, որոնք ուղղված են հոգեկան հիվանդություններով տառապող մարդկանց պաշտպանությանն ու աջակցությանը, օգնում է նաև Լոս Անջելեսի անօթևաններին ու իհարկե աշխարհի ամենահայտնի ակտիվիստներից մեկն է, որոնք պայքարում են ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Բացի դրանից՝ Քիմը 2015-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, այցելել է իր պատմական հայրենիք։ Քիմը միշտ աջակցում Armenian National Committee of America կազմակերպության բոլոր նախաձեռնությունները, նաև նամակ էսսե է գրել New York Times-ի համար, այն բանից հետո, երբ Wall Street Journal պարբերականը հրապարակել է թուրք ակտիվիստների կողմից պատվիրված հոդված՝ Հայոց ցեղասպանության եղելության հերքման մասին։

«Երբ թույլ ենք տալիս, որ փողը, իշխանությունն ու վախը փակեն մեր բերանները, դրանով իսկ մենք մեր երեխաներին սովորեցնում ենք, որ ճշմարտությունը անկարևոր ու հարաբերական է։ Մենք ենք պատասխանատու այն ամենի համար, ինչ սովորեցնում ենք մեր երեխաներին։ Մենք պետք է հարգենք մեր պատմության Ճշմարտությունը, որպեսզի պաշտպանենք մեր ապագան»,- գրել էր այն ժամանակ Քիմը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:35, 6 սեպտեմբերի


10:46, 6 սեպտեմբերի
Սիրված հիթեր և հայկական մոտիվներ. Սիրուշոն դարձավ Coca-Cola Fest 2026-ի բեմի գլխավոր աստղը10:30, 6 սեպտեմբերի
«Մարդիկ պետք է հասկանան, որ բժիշկներն էլ մարդ են». Դավիթ Տոնոյանը՝ բժշկության, բլոգինգի և այն թեմաների մասին, որոնցից ամաչում ենք խոսել09:00, 6 սեպտեմբերի
Հորոսկոպ. նշանների կարմիր դրոշները00:43, 6 սեպտեմբերի

22:46, 5 սեպտեմբերի
Իվետա Մուկուչյանը, Սուպեր Սաքոն ու Սարո Թովմասյանը երգել են Ալեն Սիմոնյանի հարսանիքին19:40, 5 սեպտեմբերի
Լյուիս Հեմիլթոնը գնել է իր երազանքի մեքենան՝ պաշտամունքային Ferrari F40-ը18:31, 5 սեպտեմբերի
Սուշիի մասին տհաճ ճշմարտությունը. գիտնականները պարզել են, որ թյունոսի 96%-ը պարունակում է մակաբույծ որդեր17:38, 5 սեպտեմբերի
Ի՞նչ ընդհանրություն ունեն Բեզոսը, Շեքսպիրը և Չինգիզ խանը16:07, 5 սեպտեմբերի
«Չինացի Նոստրադամուսի» մռայլ կանխատեսումները 2027 թվականի համար. Իրանի ցամաքային ներխուժում և քաղաքացիական պատերազմ Միացյալ Նահանգներում15:22, 5 սեպտեմբերի
Արինա Սաբալենկան զայրացած էր US Open առաջնության ժամանակ մարիխուանայի հոտից14:36, 5 սեպտեմբերի
Ջեյն Ֆոնդան քննադատել է «տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին, օլիգարխներին և միլիարդատերերին», ովքեր ցանկանում են հավերժ ապրել ռոբոտների հետ