NEWS.am STYLE –ը շարունակում է Ձեզ պատմել մեր մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ամանորի շուրջ իրարանցումը հույս ունեմ Ձեզ չի խանգարի այցելել որոշ միջոցառումներ՝ չնայած ասենք, որ Երեւանում պարզապես զբոսնելն էլ հիմա շատ հաճելի է, այնպես որ Ձեզ խորհուրդ ենք տալիս անել դա, քաղաքն ամբողջովին լուսավորված է ամանորյա լույսերով, հրաշալի տեսարան է։
Սկսենք նրանից, որ քաղաքում մեծ քանակությամբ ամանորյա տոնավաճառներ են տեղի ունենում, որոնք բարեգործական բնույթ ունեն։
Այն ամենից, ինչ կարողացել ենք Ձեզ համար առանձնացնել, թեմատիկ կուբայական երաժշտության երեկոն է «Քամի ակումբում» , որը ծրագրված է չորեքշաբթի, ժամը 21։30-ին։ Ցուրտ ձմեռային եղանակին կուբայական սալսայի, բոսա- նովայի, սամբայի, պոպ- լատինոյի թեժ ռիթմեր Ձեզ կառաջարկի Vida de Cuba Project-ը։
Տոմսերի արժեքն է 2000 դրամ։
Իսկ դեկտեմբերի 23-ին Երևանում կկայանա TOTAL DEATH metal show մետալ երաժշտության փառատոնը։ DAS ակումբում կանցնի համերգ, որտեղ ելույթ կունենան վրացական խմբեր։ Մուտքը երեկոյան ժամը ութին։ Տոմսի արժեքը՝ 3000 դրամ ։
Համերգում ելույթ կունենան․
Angel of Disease (Technical death metal, Վրաստան)
OMOPHOR (Melodic death metal, Վրաստան)
Infadus (Melodic death metal, Վրաստան)
Triskelion - Georgia (Melodic death metal, Վրաստան)

Մեկ օր անց այդ նույն ակումբում Սրբուհի Սարգսյանը ու Allusion band-ը կբարձրացնեն Ձեր տրամադրությունը։ Ժամը 21։30-ին դուք կկարողանաք ընղմվել ջազի, պոպի, սոուլի աշխարհ։
Տոմսի արժեքը՝ 3000 դրամ։
Բայց ամենակարեւորը ոչ թե համերգներն են, այլ նոր «Աստղային պատերազմները», այնպես որ վազեեեք երեւանյան կինոթատրոններ՝ դիտեու «Վերջին ջեդայները»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը