«Երեւանի հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնն այս տարի կեզրափակվի լեգենդար դաշնակահար Եվգենի Կիսինի համերգով։ Այս առիթով այսօր՝ դեկտեմբերի 26-ին, տեղի ունեցավ երաժիշտի մամուլի ասուլիսը, որի ընթացքում Կիսինը խոսեց առաջիկա համերգի, հայկական մշակույթի, իր սիրելի հայ կոմպոզիտոների եւ, նույնիսկ, հայերենի մասին.
«Իսկապես, շատ ուրախ եմ, որ կրկին Հայաստանում եմ: Ինձ համար հատկանշական է այն փաստը, որ վաղն այստեղի հանդիսատեսի համար նվագելու եմ Բեթհովենի 29-րդ սոնատը, ինչը ցանկացած երաժիշտի համար շատ կարեւոր ստեղծագործություն է»,-նշեց Կիսինը՝ հավելելով.
«Ամեն երկիր իր դեմքն ու պատմությունն ունի: Իհարկե շատ եմ կարեւորում այն երկիրը, որտեղ այցելում եմ: Հատկապես հավանում եմ Հայաստանի մշակույթը, ինչով էլ ձեր երկիրը տարբերվում է մյուս երկրներից»:
Հայ կոմպոզիտորներից դաշնակահարն առանձնացրեց Կոմիտասին, Բաբաջանյանին եւ Խաչատրյանին։ Նաեւ խոստովանեց.
«Երկարատեւ ընդմիջումից հետո ես էլ սկսել եմ նորից երաժշտություն գրել։ Կար ժամանակ, որ մտածում էի՝ այլեւս չեմ զբաղվի դրանով, բայց մի քանի տարի անց երաժշտական մտքեր ծնվեցին»։
Կիսինին նաեւ շատ է տպավորել մեր լեզուն։ Ասուլիսի ավարտին երաժիշտը չդիմացավ եւ խոստովանեց.
«Լուռ հետեւում էի ձեր հարցերին։ Գիտե՞ք՝ չեմ հասկանում հայերեն, բայց մի բան զգացի՝ հայերենը նման է ձեր երկրի ճարտարապետությանը։ Գեղեցիկ է եւ ամուր»։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները