«Бедная овечка» եւ «Розовый фламинго» անմահ հիթերի կատարող Ալյոնա Սվիրիդովան այս ամռանը իր 55-ամյակն էր նշում։ Արդեն մոտ ութ տարի երգչուհին երջանիկ հարաբերությունների մեջ է իր ընտրյալի՝ հայ ձեռներեց Դավիթ Վարդանյանի հետ, որի հետ ծանոթացել է Երևանում աշխարհիկ երեկույթի ժամանակ։
Չնայած սիրեցյալը Սվիրիդովայից 14 տարով փոքր է, զույգը շատ լավ է զգում միասին։
«Ես վաղուց մենակ չեմ։ Ահա թե ինչու են իմ աչքերն արդեն երկար տարիներ փայլում։ Ես ու Դավիթը շատ համերաշխ ու ուրախ ենք ապրում։ Իսկ իմ տարիքի առավելությունն այն է, որ դու արդեն սկսում ես որոշ բաներ հասկանալ կյանքում ու չես անհանգստանում որոշ բաների համար, որոնք շատերի համար բավականին լուրջ բաներ են»,- պատմել է երգչուհին «Սոբեսեդնիկին» տված հարցազրույցում։

«Ես շպարված չէի, ինչ-որ մարզահագուստով էի ․․․ Բայց Դավիթը միևնույն է ուշադրություն դարձրեց ինձ վրա»,- հիշում է աստղը այն երևանյան երեկոն, երբ ծանոթացել էր Դավիթի հետ։
Հաջորդ օրը տղամարդը Ալյոնային հրավիրել էր կինո, շուտով նրանց միջև զգացմունքներ էին առաջացել, որոնք առայսօր շարունակվում են։
«Ես մտադիր չեմ ամուսնանալ,- ասում է աստղը, -Ամուսնության սրբազան իմաստը միմյանց ամբողջովին միաձուլվելն ու միմյանց համար պատասխանատու լինելն է։ Սովորաբար, ամուսնանալիս երդվում են լինել միասին թե հիվանդության , թե ծերության ժամանակ, գիրացած գոտկատեղով, ճաղատացած գլուխներով ու մյուս ատրիբուտներով․․․ Դա հասկանալու համար պետք է կրոնապաշտ մարդ լինել, նման ավանդույթներով դաստիարակված։ Մենք այդպիսին չենք, մեզ այլ կերպ են դաստիարակել, դրա համար էլ մեզ համար բարդ է ընդունել դա»,- մեջբերում է Ալյոնա Սվիրիդովային պարբերականը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:30, 29 հոկտեմբերի
Սելենա Գոմեսն ու Դեմի Լովատոն վերամիավորվել են Rare Beauty-ի նոր արշավի շրջանակում15:05, 29 հոկտեմբերի

14:22, 29 հոկտեմբերի
Մի անգամ Prada-ի աշխարհում․նորաձևության տունն իր նոր արշավը վերածել է «Դիսնեյի» հեքիաթի13:34, 29 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, թե ինչպես է Լյուիս Հեմիլթոնը նվաճել իր սիրտը12:45, 29 հոկտեմբերի
Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է իր վերադարձը «Քաղցած խաղեր» ֆիլմաշարին12:05, 29 հոկտեմբերի
«Ունիվեր» սերիալի աստղը խոստովանել է, որ սեռական ոտնձգություններ է կատարել դերասանուհիների նկատմամբ11:25, 29 հոկտեմբերի
Կարա Դելևինը վերածվել է իսկական շիկահեր գեղեցկուհու՝անճանաչելիորեն փոխելով արտաքինը10:45, 29 հոկտեմբերի
Գուրգեն Դաբաղյանի ու որդու զբոսանքը՝ Հյուսիսային պողոտայում10:30, 29 հոկտեմբերի
Թրամփը կատակել է, թե Մար-ա-Լագոյում համբուրգերն ու աղանդերը 5 հազար դոլար կարժենան՝ խորհուրդ տալով «գներին հետևող» ամերիկացիներին չայցելել իր ակումբը09:00, 29 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 28 հոկտեմբերի
Մոնա Լիզայի դեմքի ևս մեկ առեղծված․ գիտնականները բացահայտել են հոնքերի և թարթիչների բացակայության հնարավոր պատճառը22:32, 28 հոկտեմբերի
«Աղքատների և անօթևանների համար». Վիկտորյա Բոնյան քննադատել է Louis Vuitton-ն ու Chanel-ը՝ Ֆիլիպ Կիրկորովի սիրելի ապրանքանիշերը