Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Ալյոնա Սվիրիդովան՝ հայ ձեռներեց Դավիթ Վարդանյանի հետ հարաբերությունների մասին

10:05, 27 դեկտեմբերի

«Бедная овечка» եւ «Розовый фламинго» անմահ հիթերի կատարող Ալյոնա Սվիրիդովան այս ամռանը իր 55-ամյակն էր նշում։ Արդեն մոտ ութ տարի երգչուհին երջանիկ հարաբերությունների մեջ է իր ընտրյալի՝ հայ ձեռներեց Դավիթ Վարդանյանի հետ, որի հետ ծանոթացել է Երևանում աշխարհիկ երեկույթի ժամանակ։

Չնայած սիրեցյալը Սվիրիդովայից 14 տարով փոքր է, զույգը շատ լավ է զգում միասին։

«Ես վաղուց մենակ չեմ։ Ահա թե ինչու են իմ աչքերն արդեն երկար տարիներ փայլում։ Ես ու Դավիթը շատ համերաշխ ու ուրախ ենք ապրում։ Իսկ իմ տարիքի առավելությունն այն է, որ դու արդեն սկսում ես որոշ բաներ հասկանալ կյանքում ու չես անհանգստանում որոշ բաների համար, որոնք շատերի համար բավականին լուրջ բաներ են»,- պատմել է երգչուհին «Սոբեսեդնիկին» տված հարցազրույցում։

«Ես շպարված չէի, ինչ-որ մարզահագուստով էի ․․․ Բայց Դավիթը միևնույն է ուշադրություն դարձրեց ինձ վրա»,- հիշում է աստղը այն երևանյան երեկոն, երբ ծանոթացել էր Դավիթի հետ։

Հաջորդ օրը տղամարդը Ալյոնային հրավիրել էր կինո, շուտով նրանց միջև զգացմունքներ էին առաջացել, որոնք առայսօր շարունակվում են։

«Ես մտադիր չեմ ամուսնանալ,-  ասում է աստղը, -Ամուսնության սրբազան իմաստը միմյանց ամբողջովին միաձուլվելն ու միմյանց համար պատասխանատու լինելն է։ Սովորաբար, ամուսնանալիս երդվում են լինել միասին թե հիվանդության , թե ծերության ժամանակ, գիրացած գոտկատեղով, ճաղատացած գլուխներով ու մյուս ատրիբուտներով․․․ Դա հասկանալու համար պետք է կրոնապաշտ մարդ լինել, նման ավանդույթներով դաստիարակված։ Մենք այդպիսին չենք, մեզ այլ կերպ են դաստիարակել, դրա համար էլ մեզ համար բարդ է ընդունել դա»,- մեջբերում է Ալյոնա Սվիրիդովային պարբերականը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search