Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

«Կստեմ, եթե ասեմ՝ փոքր ժամանակ սովորական աղջիկ եմ եղել». թագուհու կերպարով Օլյա Հակոբյանը՝ NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում

12:03, 30 դեկտեմբերի

Երեւի ցանկացած աղջիկ երբեւէ երազել է լինել արքայադուստր կամ թագուհի, սակայն դերասանուհի Օլյա Հակոբյանի համար թագուհի լինելը բաղձալի երազանք չի եղել: Այնուամենայնիվ, չնայած ցուրտ եղանակին՝ Օլյան սիրով համաձայնվեց լուսանկարվել NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում՝ ներկայանալով հենց թագուհու կերպարով: Ֆոտոշարքից հետո Օլյայի հետ զրուցեցինք մանկության երազանքների, առաջիկա Ամանորի եւ նկարահանման դժվարությունների մասին.

«Թագուհի լինելու մասին երազել եմ, բայց կստեմ, եթե ասեմ՝ փոքր ժամանակ եղել եմ սովորական աղջիկ՝ իր երազանքներով: Ես ավելի շատ սիրում էի բակ իջնել եւ խաղալ տղաների խաղեր: Հաճախում էի կարատեի, բասկետբոլի... Այնպես որ՝ թագուհի լինելն իմ ամենաբաղձալի երազանքը չէր»:

Ինչպես շատերը՝ Օլյան եւս Game of Thrones հեռուստասերիալի երկրպագուհի է, եւ նրան, հատկապես, հոգեհարազատ է Սերսեայի կերպարը.

Զգեստը՝ Udida

«Ինքս էլ շատ կցանկանայի այդ կերպարը մարմնավորել»,-խոստովանում է դերասանուհին, որին սովորաբար տեսնում ենք բացասական կերպարներում: Նրանից հետաքրքրեցինք՝ ինչո՞վ է դա պայմանավորված:

«Չունեմ դրա պատասխանը: Երեւի արտաքինս է այդպես տրամադրում: Բացասական կերպարները խանգարում են, եթե լուրջ վերաբերվես այդ ամենին: Ես թեթեւ եմ վերաբերվում, եւ դա ինձ չի խանգարում»:

Թագուհի լինելն ունի շատ առավելություններ: Մեր ֆոտոշարքում թագուհու մարմնավորած Օլյայից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կաներ, եթե լիներ թագուհի.

«Եթե լինեի թագուհի, բնականաբար, կապրեի դղյակում: Կուզեի, որ այն լիներ քաղաքից հեռու: Իսկ ամենօրյա գրաֆիկիս մեջ կմտներ մերսումը: Հանգիստս կցանկանայի անցկացնել ծովի մոտ՝ ալիքներին նայելով: Նաեւ կունենայի հզոր զորք: Լավ, ես արդեն ֆանտազիայի գիրկն եմ ընկնում (ծիծաղում է)»:

Զգեստը՝ ArmiMarti

Ի դեպ, հանուն ֆոտոշարքի Օլյան դիմացավ բավականին ցուրտ եղանակային պայմաններին, ինչը դերասանուհու համար նորություն չէր.

«Իրականում հաճախ եմ նման իրավիճակներում հայտնվում: Շատ էի մրսում, բայց պետք է նշեմ, որ անցած տարի ավելի դաժան իրավիճակում եմ եղել, երբ «Թաքնված սեր» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ թեթեւ բլուզով ձյան մեջ պետք է պառկեի, քանի որ սցենարն այդպես էր պահանջում: Ի դեպ, անցած տարվա ձմեռն իսկապես դաժան էր»,-ասում է դերասանուհին:

Ինչ վերաբերում է Ամանորի գիշերվան՝ Օլյան դեռ չի պլանավորել՝ ինչպես է այն անցկացնելու. «Կարծում եմ՝ կքնեմ (ծիծաղում է)»: Իսկ հայերին դերասանուհին մաղթում է. «Թող բոլորի երազանքները կատարվեն եւ մարդիկ լինեն երջանիկ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Դիմահարդար՝ Սոնա Մուրադյան

Դիզայներներ՝ Մարիա Արամյան (Udida)

 Արմինե Մարտիրոսյան (ArmiMarti)

Թագը՝ Լիլիթ Կարապետյանի (Art House)


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search