Կարելի է հավերժորեն հայացքը չկտրել գեղեցկուհի Էմիլի Ռատաժկովսկուց եւ նույնիսկ չնկատել ժամանակն ինչպես է անցնում: 36-ամյա ամերիկուհի մոդելը, որը NEWS.am STYLE-ի կարծիքով՝ աշխարհի ամենագեղեցիկ մոդելներից մեկն է, հայտնվել է արաբական Harper's Bazaar-ի շապիկին եւ էջերին:
Աղջիկը պարբերականին մեծ հարցազրույց է տվել, որի ընթացքում պատմել է ֆեմինիզմի եւ սեռերի անիրավահավասարության նկատմամբ իր վերաբերմունքի մասին:
«Կարծում եմ՝ մարդկանցից շատերն են համարում, որ եթե կինը սեքսուալ է, ապա դա հակասում է ֆեմինիզմի գաղափարին: Չնայած, երբ կանանց հարցնում են, թե իրենք ինչպես պետք է հագնվեն եւ իրենց ինչպես պահեն, դա իրականում ավելի մեծ հակասություն է եւ մեր իրավունքների ոտնահարում»,- պատմել է մոդելը, որն իր կարծիքն է հայտնել նաեւ պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի շուրջ սկանդալի մասին, ում 80 կին մեղադրում է սեռական ոտնձգության մեջ:
«Կարծում եմ, որ նման բան միշտ է եղել, ուղղակի հիմա ջրի երես է դուրս եկել: Եվ դա լավ է, որովհետեւ հիմա շատերն են կարող իրենց իրավունքների համար պայքարել, կարող են համախմբվել եւ միասին պայքարել անարդարության դեմ:
Ի դեպ, իմ տղամարդ ընկերներից շատերն էին ցնցված, երբ տեղեկացան Վայնշթեյնի ոտնձգությունների մասին: Իսկ, ահա, իմ կին ծանոթներն ամենեւին զարմացած չէին: Կարծում եմ՝ ժամանակն է, որը բոլորն արթնանան եւ հասկանան, որ այս խնդիրը խորությամբ է թափանցել կինոյի եւ շոու բիզնեսի ինդուստրիայի մեջ:
Սակայն ես մեծ հույս ունեմ, որ մենք կկարողանանք այն լուծել: Մենք պետք է հավատանք միմյանց փորձին, ճշմարտությանը եւ զգացմունքներին:
Հարկավոր է, որ միավորվենք խնդիրների դեմ պայքարում, որոնք մեզ բերել են անարդարությանը, որը մեզ շրջապատում է»,- հայտարարել է Ռատաժկովսկին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:37, 29 մարտի
TLC ռեալիթի շոուի սիամական երկվորյակներ Էբբին և Բրիտանի Հենսելները ամուսնացել են15:18, 29 մարտի
Իրինա Շեյքը Swarovski campaign֊ում հայտնվել է շշմեցուցիչ կերպարով14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան